VII. ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԱՐՎԵՍՏ. ԵՐԲ ԴԻՄԱՑԻՆԴ ՔԵԶՆԻՑ ԹՈՒՅԼ Է ԿԱՄ ՈՒԺԵՂ
![]() Արտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ ![]() Քաղաքական և հոգեբանական տերմինաբանությամբ` հարկ է տեղեկանալ դրանք լինելու են սիմետրի՞կ, թե՞ ասիմետրիկ: Այսինքն` կողմերի ներուժը և մյուս պարամետրերը հավասարազո՞ր են, թե՞ ոչ: Ենթադրենք, ձեզ ընդունում է ձեր ղեկավարը: Բնականաբար, դուք գիտակցում եք, որ զրույցը կայանալու է տարբեր հիերարխիա և կարգավիճակ (ստատուս-քվո) ունեցող անձանց միջև: Ինչպե՞ս կընթանա հանդիպումը, կկրի սիմետրի՞կ, թե՞ ասիմետրիկ բնույթ` կախված է ընդունող կողմի բարոյական հատկանիշներից, վարվելակերպից և կրթվածության մակարդակից: Եթե նա ձեզ չի առաջարկում նստել, գլուխը չի բարձրացնում գրասեղանից կամ անընդմեջ խոսում է հեռախոսով, ապա սիմետրիկ հանդիպման և կառուցողական երկխոսության մասին խոսելն ավելորդ է: Հիմա պատկերացրեք բանակցային գործընթաց երկու տերությունների միջև: Օրինակ` Հայաստանի բանակցություններ Ռուսաստանի կամ Ամերիկայի միջև: Միանշանակ ասել, որ դրանք եղել են կամ կարող են լինել սիմետրիկ, այնքան էլ տրամաբանական չի հնչի` նկատի ունենալով կողմերի անհավասարաչափ ներուժը (ռազմական, քաղաքական, տնտեսական), ինչպես նաև մեծ տերությունների աշխարհաքաղաքական և տարածաշրջանային ամբիցիաները և այլն: Չնայած կողմերի միջև առերես պահպանվում են դիվանագիտական էթիկան և քաղաքական պոլիտեսը: Ասիմետրիկ շփումներ հաճախ են հանդիպում և՛ անհատական, և՛ պաշտոնական-միջպետական մակարդակով: Ինչպե՞ս վարվել նման դեպքում. ա/ եթե դիմացինի հետ զրույցը չի ստացվում և սպառված են շփման բոլոր տարբերակները, ապա նախընտրելի է դադարեցնել այն և հեռանալ: Առանց վիճելու, վիրավորելու և վիրավորվածությունը ցուցադրելու: Արժանապատվորեն, ‹‹պահպանելով դեմքը››, բ/ այլ է պատկերը միջպետական ասիմետրիկ բանակցությունների դեպքում: Այստեղ մեծ նշանակություն է ստանում թույլ կողմի դիվանագիտական ճկունությունը և հմտությունները: ![]() Հենվելով լեգիտիմության և միջազգային իրավունքի սկզբունքների վրա, հմտորեն օգտվելով մասնակից տերությունների հակասություններից` Նապոլեոնի արտաքին գործերի նախարարը կարողացավ պահպանել Ֆրանսիայի ամբողջականությունն այն ձևով, ինչ ձևով կար նախքան նապոլեանական արշավանքները, ճանաչել տալ և երաշխավորել ֆրանսիական ժողովրդի ընդունած Սահմանադրությունը, հանել Ֆրանսիան միջազգային մեկուսացումից: Ավելին, Թալեյրանին հաջողվեց բարդացնել հարաբերությունները Ֆրանսիայի թշնամիների` Անգլիայի և Ավստրիայի միջև` մի կողմից և Պրուսիայի ու Ռուսաստանի միջև` մյուս կողմից, որը նոր ուղղվածություն էր հաղորդելու Հին աշխարհամասի միջազգային հարաբերություններին: ![]() ‹‹Քաղաքականությունը անխուսափելիի հետ համագործակցելու արվեստ է››: Ինձ թվում է, այս աֆորիզմը մեծ դիվանագետն ասել է Վիեննայի կոնգրեսից հետո: Շարունակելի… | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
10427 reads | 18.01.2019
| |