ԱՐԱՄ ԵՎ ԿԱՐԼՈ ԱՍԱԴՈՒՐՅԱՆՆԵՐ. ՔՈՒՎԵՅԹԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ
21.07.2018 \ 10:56
Reads: 3862
Աշխարի կիրառական արվեստի մեջ հայկական հետքը տեսանելի է, իսկ ոսկերչության․ ամենազարգացող կիրառական արվեստում հայերի դերն անուրանալի է: Արաբական աշխարհում եթե ցանկանում են գնել ոսկյա արժեքավոր զարդ, ապա հասցեն պարզ է ՝ հայ ոսկերչից, ասում են օտարները, հայի գործը ուրիշ է։ Հայ ոսկերչության նվաճումների մասի զրուցեցինք Քուվեյթում բնակվող մեր հայրենակիցներ Արամ և Կարլո Ասադուրյանների հետ։
ԴԱՐՁՅԱԼ ՈՂՋՈՒՅՆ ՔԵԶ 15-ՐԴ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ»
17.07.2018 \ 12:35
Reads: 1382
Ոսկե ծիրան միջազգային կինոփառատոնը Հայաստանի հպարտությունն-այցեքարտն էր դարձել նաև և այդ պատճառով ոչ բարեկամաբար տրամադրված որոշ շրջանակներ դա հասկանալով փորձեցին կրճատել ֆինանսական աղբյուրները...
Բայց մի բան հաշվի չէին առել, որ այս արգելք-դժվարություններն ավելի էր կոփում հայ ժողովրդին դժվարությունների հանդիպելիս...
Բայց մի բան հաշվի չէին առել, որ այս արգելք-դժվարություններն ավելի էր կոփում հայ ժողովրդին դժվարությունների հանդիպելիս...
«ԱՅՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ, ՈՐ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԸՆՏՐԵԼ Է՝ Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՊԵՏՔ Է ԱՐԴՅՈՒՆՔ ՏԱ». ԴԵՍՊԱՆ
16.07.2018 \ 21:14
Reads: 1461
«Սա մեծ հաջողություն էր արտաքին քաղաքականության բնագավառում, քանի որ դրանից առաջ ռուսական վեկտորն էր գտնվում է ՀՀ արտաքին քաղաքականության կենտրոնում, հիմա ԵՄ-ն է՝ իր բոլոր պլյուսներով և մինուսներով։ Ինձ համար ամենակարևորը ՆԱՏՕ-ի շրջանակներում Փաշինյանի ունեցած հանդիպումներն են»,- այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
ԻՆՉ ԷԻՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՄԱԿՐՈՆԻ ԺԵՍՏԵՐԸ. ՄԵԿՆԱԲԱՆՈՒՄ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԸ
16.07.2018 \ 21:04
Reads: 1858
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բրյուսելյան հանդիպման ժամանակ նրանց ժեստերը բավական ընդգծված ու արտահայտիչ էին: Հրապարակված տեսանյութում ձեռքսեղմումից առաջ Մակրոնը թեթև խփում է Փաշինյանի բազկին: Նույնկերպ պատասխանում է Հայաստանի վարչապետը: Հետո՝ լայն ժպիտներ: Իսկ արդեն հրաժեշտից առաջ ձեռքսեղմումի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մյուս ձեռքը դնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանի ուսին: Փաշինյանը արձագանքում է նույն ժեստով:
ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԸ ԴՐԱԿԱ՞Ն, ԹԵ՞ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԴԵՐ Է ԽԱՂՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
14.07.2018 \ 17:55
Reads: 1986
Աշխարհում եղած միջուկային ռումբերի պաշարները բավարար են, որ երկրագունդը մի քանի անգամ պայթեցվի։ Այստեղ հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ են պետությունները ձգտում ստեղծել միջուկային զենք։ Պետությունները փորձում են ձեռք բերել միջուկային զենք, քանի որ այն հնարավորություն է ընձեռնում անձեռնմխելի սարքել սեփական սահմաններն ու անկախությունը։ Այսինքն՝ X երկիրը չի հարձակվի միջուկային զինանոց ունեցող Y-ի վրա, քանի որ կարող է հետևել կործանարար հակահարվածը։
ՌՈՒՍԱՄԵՏՆԵՐՆ ՈՒ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ԲԱՆԱՆԻ ԿԵՂԵՎ ԵՆ ԴՆՈՒՄ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՈՏՔԵՐԻ ՏԱԿ. ԴԵՍՊԱՆ
11.07.2018 \ 21:23
Reads: 1763
Արտերկրում հավատարմագրված ՀՀ մի շարք դեսպանների՝ ոչ կոմպետենտության, նրանց փոխելու անհրաժեշտության մասին մեկ անգամ չէ, որ գրվել ու բարձրաձայնվել է։ Քանիցս է քաղաքագիտական շրջանակներում հնչել տեսակետ, որ Սերժ Սարգսյանը «լավության կարգով» արտասահմանում դեսպաններ է նշանակել մարդկանց, որոնք չունեն համապատասխան կրթություն, փորձ։ Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանում և արտերկրի հեղինակավոր բուհերում միջազգային հարաբերություններ և քաղաքագիտություն ուսանած շատ կադրեր մնացել են ստվերում։ «Հրապարակ» թերթի զրուցակիցը արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է։
ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ»
10.07.2018 \ 21:51
Reads: 1235
Գիտաժողովի կազմակերպչական խորհրդի հատուկ հրավերքով գիտնականներ էին ժամանել Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հայաստանից, Ալժիրից, Սինգապուրից, ԱՄԷ-ից, Կանադայից, ՀԱՀ-ից, Տանզանիայից, Լիբանանից և այլ երկրներից, ովքեր խոսեցին Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության մասին։ Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՊԵՐՃԱՆՔԻ ԵՎ ՆԵՐԿԱ ԹՇՎԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
07.07.2018 \ 11:12
Reads: 1446
Հետհեղափոխական պետությունների առաջ ծառացած առանցքային խնդիրներից մեկը կադրային քաղաքականությունն է, որից մեծապես կախված է նրանց հետագա զարգացման հաջողությունը։ Պատմությունը ցույց է տալիս, որ կադրային ծայրահեղական կամ գաղափարականացված մոդելը վտանգաշատ է պետության համար։ Կադրային ջարդը, որը հաճախ որդեգրում են հեղափոխականները, պատուհաս է դառնում հենց իրենց գլխին եւ ստիպում հապճեպ միջոցներ ձեռնարկել ծագած ճգնաժամային իրավիճակը շտկելու ուղղությամբ։
ՌՈՒՍԱԿԱՆ ՏԱՐԲԵՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐՆ ՈՒ ՆԱԽԻՋԵՎԱՆՅԱՆ ՃԱԿԱՏԸ
03.07.2018 \ 15:08
Reads: 1432
Ադրբեջանական լրատվամիջոցները մեծ ոգևորությամբ լուրեր էին տարածել, թե մի խումբ ռուս փորձագետներ, քաղաքական և հասարակական գործիչներ այցելել են Լելե Թեփեի բարձունք ու հակահայկական հարցազրույցներ տվել խրամատներում։ Լելե Թեփե այցելողների թվում էին Պետդումայի պատգամավորներ։
ԵՐԲ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՌՈՒՄ Է, ԽՈՍՈՒՄ ԵՆ ԹՆԴԱՆՈԹՆԵՐԸ․ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ Է. ՔՆՆԱՐԿՈՒՄ
03.07.2018 \ 13:01
Reads: 1514
Հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի շուրջ 1in.am- ի հետ քննարկմանը մասնակցեցին արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը, հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդավովը: Մհեր Հակոբյանի հավաստմամբ՝ նախիջևանյան հատվածում մենք լավագույն դիրքերն ենք զբաղեցնում. «Մենք ՊՆ ղեկավարության աջակցությամբ վերջերս այցելություն կատարեցինք այն դիրքերի շրջաններ, որոնց մասին ադրբեջանական կողմը հայտարարում էր, թե այնտեղ դիրքային առաջխաղացում են ունեցել. նրանք ծիծաղելիության աստիճանի խաբում են իրենց հասարակությանը և փորձում են ուրիշներին խաբել»:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԽՈՇՈՐ ԵՂՋԵՐԱՎՈՐՆԵՐԻ ԱՆԿՄԱՆ ԵՎ ԽՈՐՔԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՍԿԶԲՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
27.06.2018 \ 01:14
Reads: 1684
Թավշյա հեղափոխության երկրորդ փուլը կառավարությունը հիմնականում ուղղորդեց ամենաբարդ, իր համար ամենավտանգավոր խնդրի լուծմանը` կոռուպցիայի վերացմանը, որը քառորդ դար եղել է տապալված ռեժիմի հուսալի և փորձված զենքը, նրա Reson d'être, իմա` գոյության իմաստը և հիմքերի հիմքը։
ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՆԳՈՒՅՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ» և «ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔՈՒՄ»
18.06.2018 \ 20:22
Reads: 2288
2015-ի դեկտեմբերի 10-ին Պեկինում Չինաստանի նախագահ Սիի և Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կնքվեց համաձայնագիր` «Մետաքսի ճանապարհ տնտեսական գոտու շրջանակներում» համագործակցության վերաբերյալ: Սին նշեց, որ կողմերը պատրաստվում են համագործակցել էներգետիկ ոլորտում, հաղորդակցությունների, ենթակառուցվածքների զարգացման բնագավառում:
«ԵԹԵ ՎԱՂԸ 60 ԿՄ ՀԵՌԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԶԵՆՔՈՎ ԵՐԵՎԱՆԻՆ ՀԱՐՎԱԾԵՆ, ԷԼԻ՞ ԿԱՍԵՆ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԵՆ»
07.06.2018 \ 01:33
Reads: 2436
Ադրբեջանական զինուժի տեղաշարժը Նախիջևանի հյուսիսարևելյան հատվածում դիվանագիտական շրջանակները մտահոգիչ են համարում, ենթադրելով, որ այն հեռահար նպատակներ է հետապնդում: Նախորդ շաբաթ հրապարակվեց արբանյակային լուսանկար, որտեղ հստակ երևում էր, թե որքան է կրճատվել հայկական և ադրբեջանական զորքերի միջև չեզոք գոտին:
ԱՐՑԱԽԻ ԳՈՒՅՆԸ. ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋ
01.06.2018 \ 00:13
Reads: 2595
Փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, մի շարք միջազգային գիտությունների ակադեմիաների անդամ, ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Օհանջի մասին կարելի է խոսել անվերջ. ուղղախոս, համառ, աշխատասեր, ազնիվ, բարեսիրտ, զայրացկոտ և ինքնավստահ: Որակներ, որոնք բնորոշ են իսկական հային, նա ընկերների համար մարդ-տոն է, սեփական երկրի համար իրական հայրենասեր ու լավ քաղաքացի։