ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՎԵԼ ԷՐ ԲԱՆԱԽՈՍԵԼՈՒ «ՉԻՆԱՍՏԱՆ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ 4-ՐԴ ԳԻՏԱԺՈՂՈՎՈՒՄ»
2018թ. հունիսի 20-22-ը Չինաստանի Շանհայի համալսարանը Թուրքիայի Նեվշեհիր Հաչի Բեքթաշ Վելի համալասարանում կազմակերպել էր «Չինաստան և Մերձավոր Արևելք 4-րդ գիտաժողովը»: Գիտաժողովի կազմակերպչական խորհրդի հատուկ հրավերքով գիտնականներ էին ժամանել Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Բուլղարիայից, Հնդկաստանից, Թուրքիայից, Իրանից, Ֆրանսիայից, Հայաստանից, Ալժիրից, Սինգապուրից, ԱՄԷ-ից, Կանադայից, ՀԱՀ-ից, Տանզանիայից, Լիբանանից և այլ երկրներից, ովքեր խոսեցին Չինաստանի և Մերձավոր Արևելքի երկրների միջև քաղաքական, տնտեսական համագործակցության մասին։ Այս հեղինակավոր գիտաժողովին որպես բանախոս հրավիրվել էր ««Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար Մհեր Սահակյանը: Նա գիտաժողովի «Չինաստան և Մեկ գոտի, մեկ ճանապարհ» բաժնում ներկայացրեց իր գիտական ուսումնասիրությունը՝ նվիրված Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությանը և Հայաստանի ընդգրկման հեռանկարներին։ Բանախոսի ելույթից հետո ծավալվեց քննարկում։ Մհեր Սահակյանը «Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի անդամն է: ![]()
| |
| ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆ | |
| 1239 reads | 10.07.2018
| |

2018թ. հունիսի 20-22-ը Չինաստանի Շանհայի համալսարանը Թուրքիայի Նեվշեհիր Հաչի Բեքթաշ Վելի համալասարանում կազմակերպել էր «Չինաստան և Մերձավոր Արևելք 4-րդ գիտաժողովը»: 


