ԱՐԱՄ ԵՎ ԿԱՐԼՈ ԱՍԱԴՈՒՐՅԱՆՆԵՐ. ՔՈՒՎԵՅԹԻ ՈՍԿԵՐՉՈՒԹՅԱՆ ՀԱՅ ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑՆԵՐԸ
![]() -Պարոնայք, ընդունված կարծիք կա, որ հայ ոսկերիչները համարվում են լավագույնը, ինչո՞վ է դա պայմանավորված։ -Մենք հնագույն ժողովուդ ենք աշխարհի պատմության մեջ, արարող և ստեղծող, ձեռքի գործերի մեջ ուժեղ, գույն ու երանգ բացառիկ պատկերացնող կիրառական արվեստի մեջ առաջատար։ Հայ ոսկերիչները կան, եղել եմ ու կլինեն թելադրող, այսօր՝ 21-րդ դարում, մենք չենք գտնի աշխարհում որևէ ոսկերչության տուն, որտեղ հայ չլինի: Մենք ուժեղ ենք ճաշակի և որակի կողմից, որն էլ երևի մեր հաջողակ լինելու գաղտնիքն է։ -Այսօր Քուվեյթում Ձեր ընտանիքը ունի ոսկերչական տուն, որտեղ տեսանելի է հայի գործի որակը և ճաշակը: «Արմենիան Արտ»-ը շուկայում կայացած բրենդ է: Ինչպե՞ս ստեղծվեց այն։ -«Արմենիան Արտ»-ը ստեղծվեց 2013 թվականին: Հետաքրքիր պատմություն ունի: Լոգոյի հեղինակը Կարլոն է, մեր ինքնությունը առավել տեսանելի դարձնելու համար լոգոն հիշեցնում է Սիսն ու Մասիսը։ Մեր բրենդը ամեն օր կայանում է, զարգանում, փորձում ենք պահել բարձր նշաձողը, հայ ոսկերչի համբավը պահպանելով։ «Արմենիան Արտ»-ը բացի ոսկերչությունից, ներկայացնում է հայ նկարչությունը: Մեր սրահում կարելի տեսնել հայ նկարիչների աշխատանքներ: Ի դեպ, սա մենք իրականացնում ենք Արամե պատկերասրահի հետ համատեղ, նպատակը հայրենքի հետ կապը պահելն է։ «Արմենիան Արտ»-ի այս երազի շարունակությունը մենք տեսնում ենք նաև մեր հայրենիքում, առաջ Աստված, շուտով Երևանում էլ մի սրահ կունենանք։ ![]() -Վարպետին վաղուց գիտեինք, նրա ֆանտաստիկ աշխարհին ծանոթ էինք, նրա միկրոքանդակները (միկրոմինիատյուրաները) բացառիկություն են աշխարհում, ու մենք եղբայրներով միաձայն ասացինք՝ Դուք գիտե՞ք ինչ եք արել, որոշեցինք հովանավորել վարպետին՝ շարունակելու իրականացնել նախագիծը, ստեղծել նոր միկրոքանդակներ թանկարժեք քարերով։ Այս օրերի մենք պատրաստվում ենք Քուվեյթի Էմիրին նվիրել միկրոքանդակ, եզակի արվեստի գործ, որի ստեղծման պատմությունը տիեզերական է: Վարպետի Քուվեյթ հերթական այցերից մեկի ժամանակ քաղաքով շրջում էինք, տեսավ քաղաքի կարևոր սիմվոլը և որոշեց ստեղծել հերթական միկրոքանդակ գլուխգործոցը։ «Քուվեյթից մի սադաֆ կբերես,- ասաց նա, աղոթեց ու մտածեց։ Ժամանակ անց ստեղծվեց մի հրաշալի աշխատանք, որի մասին չեմ կարող բառերով խոսել։ Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը | |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
3862 reads | 21.07.2018
| |