ԹԱԼԻՇ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾՉԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ ՌԴ-ՈՒՄ ԵՐԿԱՐԱՁԳՎԵԼ Է 5 ԱՄՍՈՎ
04.10.2018 \ 16:24 Reads: 1285
Թալիշ ազգային, քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան, որը օգոստոսին ձերբակալվել, ապա կալանավորվել էր ՌԴ-ում Ադրբեջանի պահանջով, ևս 5 ամիս կմնա կալանքի տակ: Այդպիսի որոշում է հոկտեմբերի 3-ին կայացրել Մոսկվայի դատարանը՝ քննելով Ադրբեջանի կողմից ներկայացված պահանջը Աբոսզոդային արտահանձնելու վերաբերյալ:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՆՁՆԱԳԻՐՆ ԱՆՁԻՆ ՏԱԼԻՍ Է ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐԸ՝ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅՈՒՆ
01.10.2018 \ 01:15 Reads: 1357
Այս անձնագրով նաեւ հեշտանում է օդանավակայաններում գրանցման եւ ստուգման գործընթացը, տվյալ անձինք սովորաբար անցնում են VIP մուտքերով։ «Բայց, տեսեք, այդ արտոնությունը (անձեռնմխելիությունը) միայն գործում է դեսպանընկալ երկրում, եթե Դուք վերադառնում եք Հայաստան, Ձեզ վրա այլեւս դա չի տարածվում, դառնում եք սովորական քաղաքացի»,- ասաց Նավասարդյանը՝ հիշեցնելով Խաչատուրովի դեպքը։
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԱՐԴԿՈՒԹՅՈՒՆԸ` ԵՐԿՎՈՐՅԱԿ ԵՂԲԱՅՐՆԵՐ
12.09.2018 \ 10:38 Reads: 5507
Բարեկիրթ միջավայրում խուսափում են արտասանել «մարմնավաճառություն» բառը և վայելչության համար այն անվանում են առաջին` ամենահին արհեստ: Իսկ ո՞րերորդ մասնագիտությունն է դիվանագիտությունը: Կասկած չկա, որ այն նույնպես ամենահներից է` մարմնավաճառությունից առաջ կամ հետո, կամ` միաժամանակ:
ԿԱՍՊԻԱԿԱՆ ԾՈՎ-ԼՃԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՇՆՈՐՀԱՆԴԵՍԸ և ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
31.08.2018 \ 12:03 Reads: 1575
27-ամյա վիճարկումից հետո օգոստոսի 12-ին Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարներն ստորագրեցին Կասպիականի կոնվենցիան։  Հայտարարվեց, որ Կասպիականը ոչ ծով է, ոչ էլ լիճ է։ Կասպիականը ծով չէ, քանի որ ներկոնտինենտալ ակվատորիա է և ուղիղ կապ չունի Համաշխարհային օվկիանոսի հետ։ Սակայն իր չափերով, ջրի բաղադրությամբ և հատակի առանձնահատկություններով այն նաև լիճ չէ։
ԵՐԲ ԱՍՈՒՄ ԷԻՐ՝ ԲԱՅՑ ԴՈՒՔ ՉԵՔ ԿԱՐՈՂ ԱՇԽԱՏԵԼ, ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԷՐ՝ ԴԵ ԿՍՈՎՈՐԵՄ. ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԸ՝ ԴԵՍՊԱՆՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
26.08.2018 \ 23:56 Reads: 1228
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային փոփոխությունները հասել են դիվանագիտական ոլորտին, մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատվում են ՀՀ դեսպաններ: Այսպես, վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օլեգ Եսայանին ազատեց Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից և նրա փոխարեն նշանակեց Արմեն Ղեւոնդյանին:
ՀԵՌՈՒ ՊԱՀԵՆՔ ՌԵՎԱՆՇԻՍՏԵՐԻՆ ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԻՑ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.08.2018 \ 18:31 Reads: 1308
Թավշյա հեղափոխության ախոյանների հակազդեցությունը հայկական նոր իրականության սկզբնավորման 100 օրվա նկատմամբ իռացիոնալ էր, աններելի և վտանգավոր։ Նրանց «առաջատար ջոկատը» անցավ  ֆրոնտալ հարձակման բոլոր ուղղություններով`քաղաքական, տնտեսական, դատաիրավական, ինֆորմացիոն, հոգեբանական։ Նրանք, ովքեր մերժում են հեղափոխությունը, պարզապես փրկում են ժողովրդից թալանածը, սեփական կոմպրոդորական շահերը և արքայական արտոնությունները հասարակ մարդկանց նկատմամբ։
«ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆՔ՝ ՄԵՐ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՃԱՄԲԱՐՈՒՄ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԵՐՄԱՆԵԼՈՒ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ». ԴԵՍՊԱՆ
11.08.2018 \ 23:58 Reads: 1227
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի կարծիքով՝ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը տհաճ երևույթ է այն առումով, որ մեկ ամիս առաջ տեղի ունեցավ Պուտին-Թրամփ հանդիպումը, և դա իրեն չարդարացրեց։ «Թրամփը կարծես թե փորձում է ամեն ինչ անել, որ հարաբերությունները նորմալանան, բայց ԱՄՆ-ն ը մնում է ԱՄՆ, այնտեղ կան ռազմական արդյունաբերության շահեր, Պենտագոնը, որն իր խնդիրներն ունի, նույնիսկ Թրամփի շրջապատում կա ուժեղ դիմադրություն։ Պետքարտուղարությունը, փաստորեն, բանանի կեղև է դնում նրա ոտքերի տակ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դեսպանը։
 
ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՓԱՌԱՏՈՆԻ ԹՈՒՐՔԵՐԵՆ, ԹՈՒՐՔԻԱՅԻ ԹԵՄԱՏԻԿԱՅՈՎ ՖԻԼՄԵՐԸ
08.08.2018 \ 16:55 Reads: 2157
Փառատոնը շարունակվում էր և մոտենում էինք ավարտին… 2018 թ-ի հուլիսի 8-15-ը անցկացված 15-րդ Ոսկե ծիրան կինափառատոնի ընթացքում կարծեք սովորականից ավելի շատ էին Թուրքիայի, թուրք մարդու մասին ֆիլմերը... Մի հայկական ֆիլմում երբ թուրքերեն խոսում է լավ է, բայց եթե թուրքիացիների դերը պետք է հայ դերասանները խաղային, գոնե ընտրեին առանց ակնհայտ ակցենտի խոսողների կամ էլ դուբլյաժ անեին...
ԿՈՉ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.08.2018 \ 18:04 Reads: 1590
100 օր է անցել այն պատմական պահից, երբ դուք  ոտքի կանգնեցիք և տապալեցիք ժողովրդի վզին փաթաթված ատելի ռեժիմը։ Ձեր շնորհիվ հիմնակործան եղավ  երեսուն տարի մեզ պարտադրված  քրեաօլիգարխիկ, մաֆիոզ պիրամիդը։ Դա արվեց առանց մի կաթիլ իսկ արյուն թափելու, ինչը կրկին վկայեց մեր ժողովրդի ազնվագույն, բացառիկ  բարոյակամային հատկանիշների մասին, հատկանիշներ, որոնց ծափարեց քաղաքակիրթ աշխարհը։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ՄԱՄՈՒԼԻ ԱՍՈՒԼԻՍՈՒՄ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԱՅԻՆ ՄԻ ՔԱՆԻ ՍԱՅԹԱՔՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
04.08.2018 \ 20:57 Reads: 1986
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հուլիսյան 2.5 ժամանոց մամուլի ասուլիսը, թեմաների հրատապությամբ և բազմազանությամբ ունեցավ քաղաքական հնչեղություն երկրում և արձագանք դրսում։ Այդ մասին շատ է գրվել, վերլուծվել և մեկնաբանվել։ Սակայն ես կցանկանայի որոշ մտքեր հայտնել այդ միջոցառման ձևաչափի և արտաքին տպավորության մասին։ Եվ այդ կապակցությամբ հիշել մի միջադեպի մասին մեր դիվանագիտության  գրեթե երեսունամյա պատմության ակունքներից։
ՏԱՍՆԱՄՅԱԿԻ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԱՍԻՆ
02.08.2018 \ 00:03 Reads: 1959
Այս հոդվածաշարը հեղինակը հրապարակել է տասնմեկ տարի առաջ, նախագահական բուռն ընտրապայքարի օրերին։ Իրադրություն է փոխվել, ասօրվա Հայաստանն առաջվա Հայաստանը չէ։ Սակայն ամենևին չի փոխվել հոդվածի  անտիհերոսի էությունը, մտածելակերպն ու  փիլիսոփայությունը,  և չի էլ փոխվի։ Ժողովուրդն իզուր չի ասում. «Կարմիր կովը` կաշին չի փոխի»։ Հոդվածները տեղ են գտել նաև հեղինակի 2010 թվականին հրատարակված «Դիվանագիտություն» գրքում։  
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
29.07.2018 \ 10:09 Reads: 5214
Հեղափոխության հաղթանակի հաջորդ բեկումնային քայլը հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունն է։ Նկատի ունենալով իրադարձության ողջ պատճառահետևանքային շղթան և նման հանգուցալուծումը, առանց սխալվելու մեծ հավանականության կարող եմ փաստել, որ այն master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի և գործելակերպի համար` որպես երկիրն ու ժողովուրդին ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ, կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ։
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ԵՎ ՄՈՍԿՎԱՅԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
28.07.2018 \ 16:00 Reads: 1333
Բոլոր ժամանակների և ժողովուրդների տաղանդավոր դիվանագետ կարդինալ Ռիշելյեի հայտնած բազմաթիվ արժեքավոր մտքերի մեջ կա մեկը, որը հնչում է որպես քաղաքական անքննելի կատեգորիա, որպես անանց պատգամ իրենից հետո եկող սերունդներին, այն է` «Բանակցել անգամ այն ժամանակ, երբ պետությունները պատերազմում են» (les n՛egotiations permanents). Հայկական դիվանագիտությունն ի սկզբանե որդեգրել է այս պոստուլատը, իսկ ադրբեջանականը` ոչ, ինչն էլ արգելակում է ղարաբաղյան կոնֆլիկտի փակուղուց դուրս գալուն։
15-ՐԴ ՈՍԿԵ ԾԻՐԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓԱՌԱՏՈՆԸ «ԹԱՑ» ՍԿՍՎԵՑ
24.07.2018 \ 17:35 Reads: 1428
Իմ նախորդ գրության մեջ, հետադարձ հայացք նետելով իրադարձություններին, փորձել էի հակիրճ ներկայացնել, թե ում կողմից, ինչ ջանքերի շնորհիվ, ինչպես է ստեղծվել Ոսկե ծիրան կինոփառատոնը, որը 15-րդ անգամ իրականացվեց Հայաստանի քաղաքամայր Երևանում, 2018 թ-ի հուլիսի 8-ից-15-ը:

 
« 1 2 ... 8 9 10 11 12 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com