![]() 2018 թ-ի հուլիսի 8-15-ը անցկացված 15-րդ Ոսկե ծիրան կինափառատոնի ընթացքում կարծեք սովորականից ավելի շատ էին Թուրքիայի, թուրք մարդու մասին ֆիլմերը...
Մի հայկական ֆիլմում երբ թուրքերեն խոսում է լավ է, բայց եթե թուրքիացիների դերը պետք է հայ դերասանները խաղային, գոնե ընտրեին առանց ակնհայտ ակցենտի խոսողների կամ էլ դուբլյաժ անեին...
Ինչևէ, այս ֆիլմերն աչքի անցկացնենք...
Sella Turcica «Թուրքական վրան» ռուսական ֆիլմում, զուգորդություն է արվում, քանի որ թեման կապ չունի թուրքականության, թուրքերենի կամ Թուրքիայի հետ:
![]() Սևդա Ուսանօղլու-ի «Աղոտ մատիտանկար» ֆիլմը 13 րոպեանոց կարճամետրաժ ֆիլմ էր` Թուրքիա-Հայաստան արտադրության: Ֆիլմի սյուժեն հետևյալն է. 1915 թ-ին մի հայ կին իր որդուն գաղտնի Ղուրան է սովորեցնում, որպեսզի փրկի նրա կյանքը: Հետո որդին իրոք, որդեգրվում է մի զինվորի կողմից, կրոնափոխ է լինում:
Տարիներ հետո կցկտուր է հիշում, բայց Հրանտ Դինքն էսպանվում և բաներ փոխվում
Լուսին Դինքի Սարոյան լենդ 75 րոպեանոց ֆիլմը դրամատիկ վավերագրական ֆիլմ է: 1964 թ-ին ամերիկյան գրականության հինգ դասականներից մեկը համարվող համաշխարհային մեծության ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյան-ի` իր հայրենի Բիթլիսի այցն է ներկայացվում ֆիլմում:
Ճամփորդության ընթացքում Սարոյանն իր անցյալը պրպտելիս ինչպես է տեր կանգնում նրան: Ֆիլմը համատեղ է` Ֆրանսիա-Թուրքիա-Հայաստան:
Թուրքիացի համշենահայ ռեժիսոր Էօզջան Ալփեր-ի 106 րոպեանոց «Աշուն» ֆիլմում ներկայացվում է մարդկային մի պրոֆիլ: Թուրքիայի 1977-78 թթ-ների սերնդի ձախ հայացքների տեր Յուսուֆը, 2007 թ-ին արդեն հոգնած է: Տաս տարի բանտ նստելուց հետո գնում է իր հայրենի Սև ծով: Մայրն իհարկե ուրախ է, սակայն ինքն արդեն այլ աչքերով է նայում լեռներին, որ իր միայնությունն են ընդգծում: Մանկության ընկերոջ հետ ժամանակ է սպանում և այդ ընթացքում հանդիպում է իր նման, բայց այլ կերպ լուծումներ գտնող մի մարմնավաճառի... և լինում է այն ինչ լինում է...
![]() Սուրեն Բաբայան-ի 18 րոպեանոց ֆիլմում Թուրքիայի հարավ-արևելքում, ուր ժամանակին հայերը մեծամասնություն էին կազմում և որտեղից աքսորված էին, մի հողաչափ իր օգնականի հետ չափումներ է կատարում: Օգնականը մոռացված ու լքված մի վայրում հին մի եկեղեցի է տեսնում: Հետո հողաչափի հին ժամացույցի մեջ ոչ թուրքերեն գրություն է տեսնում... Հողաչափի գաղտնիքը կարծեք բացվում է...
Հեռավոր համաստեղություն ֆիլմը, 82 րոպե տևողությամբ է, գլխավոր օպերատորն ու ռեժիսորը՝ Շեվաուն Միզրահին է, համատեղ ֆիլմ է ԱՄՆ, Թուրքիա և Հոլլանդայի: Ստամբուլում կյանքի դժվարություններով անցած, սակայն ոտքի մնացած տարեց մարդկանցով լեցուն մի ծերանոցում ենք գտնվում: Ծեր կանացից մեկը խոսում է անդադար... Պարզվում է`նա ցեղասպանության վկաներից է... Միյուս մարդիկ երեխու նման զբաղեցնում են վեռելակը, մերթ վեր, մերթ վար գնալու կոճակը սեղմելով, իրար հետ զրուցելով ՝ներսում: Այսպես, կարծես ջանում են կոտորել իրենց մոնոթոն կյանքը
Դրսում շինարարները քաղաքը կրտում են, ներսը ՝ հիպնոզային մթնոլորտ կարծես: Միզրահի-ն, միջազգայնորեն՝ նոր անկախ կինոգործիչների 25-ի մեջ է մտնում:
Թիթեռներ ֆիլմը, թուրքական արտադրության 117 րոպեանոց ֆիլմ էր, ռեժիսորը` Թոլգա Քարաչելիք-ը: Մահամերձ մի ծնող ցրված երեխաներին (որպես կանոն միշտ կռված, իրարից խռով են լինում) կանչում է իր մոտ: Ըստ Մարկ Ֆերրոյի` ''Ֆիլմերը, արտացոլում են, իրենց նակարահանված ժամանակի պայմաններն ու վիճակները'':
Ուրեմն սա ևս արտացոլում եր մի ժամանակվա Թուրքիայի իրականությունը: Մարդիկ, ընդհանրապես, տարիներով իրենց թաքցրած գաղտնիքներն, միայն մահի ժամանակ բարձրաձայնել են ուզում: Այս ֆիլմում ել, հայրը իր կտակում, պատվիրում է որդիներին, որ ՝ սպասեն և իրեն թաղեն այն ժամանակ, երբ թիթեռները գյուղ կգան մեռնելու:
Ահա այդ ընթացքում որդիները շատ բաներ են իմանում ու հասկանում... Դերասաններն ՝ Թոլգա Թեքին, Բարթու Քյուչուքչաղլայան, Թուղչե Ալթուղ-ը ...
![]()
Արևը ցեխով չես ծածկի… 49 րոպե տևողությամբ այս ֆիլմի ռեժիսորը Նաիրի Հոխիկյանն է: Այն փաստավավերագրական ֆիլմ է հեռուստատեսության ալիքներով ցուցադրելու համար նախատեսված` հարցազրույցների շարք, որով փորձ է արվում կոտրել որոշ տաբուներ... 1915 թ-ի ցեղասպանության մասին խոսելիս այն վերագրվում է ոչ թե ամբողջ թուրք ժողովրդին, այլ Իթթիհաթ վե Թերաքքը (Միություն և առաջադիմություն ) կուսակցության ոչնչացնող գաղափարախոսությանն ու այն իրականացնողներին: Ինչպես 1915 թ-ին որոշ թուրքեր և քրդեր, ովքեր չկորցրին իրենց մարդկային կեցվածքը, այնպես էլ ՝ 100 տարի անց կան թուրք, քուրդ լուսավոր մտավորական, դեմոկրատներ ովքեր վտանգի ենթարկելով իրենց` մեծ եռանդով աշխատում են այդ ճշմարտությունը տեղ հասցնելու, ընդունել տալու համար: Ահա նրանց մասին է նաև պատմում ֆիլմը: Չնայած թե այս ֆիլմում նույնիսկ փոքր ներդրում չեմ ունեցել, սակայն 1994 թ-ի դեկտ ամսից սկսած ՝ Ռագըփ Զարաքոլուի և Ժան Կլոդ Քեբաբչյանի հետ Փարիզում մեր՝ սկիզբ դրած, հետո ամբողջ Եվրոպայում տարածված «Հայաստան-Թուրքիա, դեմոկրատ մտավորականների միջև ժողովրդավարական երկխոսություն շարժումը» գնահատելով որպես կարևոր մի դրսևորում` ռեժիսորը ֆիլմից առաջ իր ելույթի մեջ մեր մասին խոսելով՝ ասաց հետևյալը. Եթե չլիներ նրանց աշխատանքը ժողովրդական դիվանագիտության ասպարեզում, այսօր ոչ միայն այս ֆիլմը, այլ նաև երկու ժողովուրդների միջև առաջացած այս դրական կետն էլ չէր լինի»: Այս գնահատականը շատ հուզեց ինձ և ընկերներիս և ավելի ջանքեր գործադրելու համար խթան դարձավ և ուժ տվեց... Սա բարոյական մի մրցանակ էր ինձ / մեզ համար, որի համար շատ շնորհակալ եմ... Ահա և հասանք ավարտին. մինչ նոր գրություն...
| |
ՐԱՖՖԻ ՀԵՐՄՈՆ ԱՐԱՔՍ | |
2157 reads | 08.08.2018
| |