Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային փոփոխությունները հասել են դիվանագիտական ոլորտին, մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատվում են ՀՀ դեսպաններ: Այսպես, վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օլեգ Եսայանին ազատեց Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից և նրա փոխարեն նշանակեց Արմեն Ղեւոնդյանին: Օլեգ Եսայանը 2006 թվականին նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան եւ այդ օրվանից դեսպանի պաշտոն է զբաղեցրել մեկ ՌԴ-ում, մեկ Բելառուսում: Այսինքն` 12 տարի շարունակ նա այդպիսի պաշտոններ է զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ 1992 թվականին, մի քանի ամիս եղել է ԼՂՀ վարչապետ: Օլեգ Եսայանի փոփոխությունն առաջինն էր, նրան հաջորդեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազատումը, մամուլում արդեն նոր հեռացողների անուններ եւս կան, հետեւաբար՝ դիվանագիտական կորպուսի փոփոխությունը շարունակական կլինի: Այս թեմայով Primenews.am-ը զրուցել է արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:
Արտակարգ և լիազոր դեսպանը կարծում է, որ հիմա նոր իշխանությունները փորձում են շտկել այդ վիճակը. «Ոչ միայն համամիտ եմ, այլև ողջունում ու ծափահարում եմ կատարվող փոփոխություններին: Սակայն կարևոր է, թե ինչքանով ճիշտ կկատարվի դա: Հուսանք, որ այդ փոփոխությունները կիրագործվեն խելացի կերպով, առանց կորուստների, և դրանից կշահի մեր դիվանագիտական ծառայությունը»: Նյութի աղբյուրը՝ https://primenews.am/?p=5923&l=am | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 1232 reads | 26.08.2018
| |

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կադրային փոփոխությունները հասել են դիվանագիտական ոլորտին, մեկը մյուսի հետեւից աշխատանքից ազատվում են ՀՀ դեսպաններ: Այսպես, վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Օլեգ Եսայանին ազատեց Բելառուսում ՀՀ դեսպանի պաշտոնից և նրա փոխարեն նշանակեց Արմեն Ղեւոնդյանին: Օլեգ Եսայանը 2006 թվականին նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան եւ այդ օրվանից դեսպանի պաշտոն է զբաղեցրել մեկ ՌԴ-ում, մեկ Բելառուսում: Այսինքն` 12 տարի շարունակ նա այդպիսի պաշտոններ է զբաղեցնում, իսկ մինչ այդ՝ 1992 թվականին, մի քանի ամիս եղել է ԼՂՀ վարչապետ: Օլեգ Եսայանի փոփոխությունն առաջինն էր, նրան հաջորդեց Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ազատումը, մամուլում արդեն նոր հեռացողների անուններ եւս կան, հետեւաբար՝ դիվանագիտական կորպուսի փոփոխությունը շարունակական կլինի:
Այս թեմայով 

