ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
![]() Հեղափոխության հաղթանակի հաջորդ բեկումնային քայլը հանրապետության երկրորդ նախագահի ձերբակալությունն է։ Նկատի ունենալով իրադարձության ողջ պատճառահետևանքային շղթան և նման հանգուցալուծումը, առանց սխալվելու մեծ հավանականության կարող եմ փաստել, որ այն master-class կհանդիսանա շատ երկրների քաղաքական մշակույթի և գործելակերպի համար` որպես երկիրն ու ժողովուրդին ուզուրպատորից ձերբազատելու փայլուն օրինակ, կմտնի քաղաքագիտության ձեռնարկների մեջ։ Կատարվածը վկայում է ապրիլյան իրադարձությունների անդառնալեության և ժողովրդի հաստատակամ վճռականության մասին` մաքրել երկիրը ամեն տիպի աղտեղությունից, բուժել վերքերը, Հայաստանը դարձնել ժամանակակից ազատ, դեմոկրատական, լուսավոր և բարգավաճ երկիր, ինչին բաղձում է մեր ժողովուրդը, և այդպիսին է ցանկանում թողնել իր երեխաներին ու գալիք սերունդներին։ Համոզված եմ, որ սկսված գործընթացը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դրա անհրաժեշտությունը կա։ Միայն այդ կերպ կստեղծվեն այն պայմաններն ու նախադրյալները, առանց որի անհնար է կերտել ժողովրդի երազած Հայրենիքը։ Ուրեմն կրկին անգամ, Կեցցե վերափոխվող Հայաստանը, Կեցցե Արցախը, Կեցցե ազատատենչ հայ ժողովուրդը, Թող որ Աստված լինի մեզ պահապան։ Արման Նավասարդյան Արտակարգ և Լիազոր դեսպան Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
5214 reads | 29.07.2018
| |