ԱՐՑԱԽԻ ԳՈՒՅՆԸ. ԿԱՐԵՆ ՕՀԱՆՋ
![]() Արցախում Օհանջին գիտեն բոլորը, նա բաց է, հանրային, արտահայտվելու մեջ խիզախ ու կտրուկ։ Գործունեությունը Օհանջի բազմաճյուղ է: Ավելի քան 100 միջազգային կազմակերպությունների անդամ է, բազմաթիվ հոդվածների և գրքերի հեղինակ։ Ստացել է Խաղաղության միջեկեղեցական խորհրդի միջազգային մրցանակ, Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պարգև (Բրյուսել, Բելգիա)՝ մարդկության հանդեպ բացառիկ ձեռքբերումների համար: Ղեկավարել է բազմաթիվ միջազգային նախագծեր՝ ուղղված Արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Օհանջի գրիչը գրում է շաբաթը 8 օր, օրական 25 ժամ, նա գրում է բանաստեղծություններ ու պատմվածքներ՝ իր կյանքի փիլիսոփայական ընկալման տարբեր ժամանակահատվածների մասին։ ![]() «Անկոտրո՛ւմ պահիր ոգիդ, հա՛յ մարդ…» ժողովածուն ունի շատ արդիական վերնագիր, որը կստիպի գրքասերներին այն կարդալ՝ տեղափոխվելով օհանջական գրական աշխհար։ Ժողովածուն լույս ընծայեց «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը, Արցախ ՀԷԿ ընկերության աջակցությամբ։ Ռուզաննա Ղազարյան | |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
2595 reads | 01.06.2018
| |