ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆԸ ԱՅՍՕՐ ԿԴԱՌՆԱՐ 80 ՏԱՐԵԿԱՆ (ՇՈՒՐՋ 50 ՏԱՐԻ ՌԱԴԻՈՅՈՒՄ)
![]() Պատրաստել է հաղորդումներ համամիութենական ռադիոյի I, III և «Մայակ» ալիքների համար: Առնվազն շաբաթը մեկ անգամ նրա հաղորդումները հեռարձակվել են Մերձավոր և Միջին Արևելքի երկրների համար: Նա բազմաժանր ստեղծագործող էր, բեղմնավոր գրիչ և վառ երևակայության տեր մարդ: Պլուզյանի տարերքը նաև «Երաժշտությունը և մենք» հաղորդաշարն էր, որը նա իրականացնում էր «ԱրմենԱկոբ» հեռուստաընկերության եթերում: Ավելի քան 150 ծավալուն թողարկում: Հիմա գրական շնորքի մասին: Նա հրատարակել է վավերագրական չորս վիպակ՝ բոլորն էլ գրված վարպետորեն, խորն ու նրբին մեկնաբանությամբ, գեղեցիկ լեզվով: Վերջապես նրա վերջին «Այսօր ձայնըն հայրական» վեպը, որը ավելի հուշագրություն է, քան վեպ: Այն օժտված է կենսագրական վեպի հատկանիշներով և ներկայացնում է թե՛ հեղինակի կենսագրությունը, թե՛ հատկապես նրա վանեցի նախնիների կյանքի մի շարք դրվագներ՝ շարադրված հետաքրքիր մանրամասներով: Վարուժան Պլուզյանը քանիցս արժանացել է շնորհակալագրերի և գնահատանքի: | |
ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ | |
1356 reads | 25.10.2018
| |