ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊՏԱԿԸ՝ ԷՐԴՈՂԱՆԻՆ
![]() Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական (Սլավոնական) Համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, ԵՐԵՎԱՆ ![]() Էրդողանը՝ Էրդողան չէր լինի, եթե ականջալուր լիներ հասարակության մեղադրանքներին իր հասցեին, որպես «ագրեսիվ-նացիոնալիստական պետության ղեկավարի, որն այդպես էլ չի ճանաչել Օսմանյան կայսրության իրագործած հայկական ցեղասպանությունը», և չգնար Փարիզ։ Իսկ արտգործնախարար Ժան Իվ լը Դրիանը՝ խախտելով դիվանագիտական էթիկետը և հյուրասիրության կանոնները, Էրդողանին փաստորեն մեղադրեց ստախոսության մեջ՝ կապված սաուդյան հայտնի լրագրող Ջամալ Հաշոգիի խորհրդավոր սպանության հետ։ Հանդես գալով «Ֆրանս-2» հեռուստաընկերության եթերով՝ արտաքին գերատեսչության ղեկավարն արեց սենսացիոն հայտարարություն. «Մեզ համար կարևորը հետևյալն է. ստույգ իմանալ կատարվածը և մեղսակիցներին։ Դրանից հետո միայն մենք կորոշենք մեր անելիքը»,- հայտարարել է լը Դրիանը։
Ավելացնենք, որ Հաշոգիի սպանությունից անցել է մեկ ամիս, իսկ մարմնի մնացորդները չեն հայտնաբերվել։ Իր հերթին, Սաուդյան Արաբիան, որը սկզբում կատեգորիկ կերպով ժխտում էր մասնակցությունը ոճրագործությանը, վերջիվերջո հայտարարեց, որ լրագրողը սպանվել է Էր-Ռիադի կողմից «չթույլատրված» օպերացիայի ժամանակ։ Ոչինչ չասող, մշուշոտ բացատրություն։ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
1382 reads | 18.11.2018
| |