ՍԻՐԻԱՅՈՒՄ ՓՈԽՎՈՒՄ ԵՆ ՌԱԶՄԱԽԱՂԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ
26.08.2019 \ 23:17
Reads: 1010
Ընթացող ռազմական գործողությունների, որոնք հատկանշվում են թե՛ օդուժի հարվածներով եւ թե՛ ցամաքային տեղաշարժերով, ըստ էության բացատրվում են Սիրիայի տարածքային ամբողջականության Դամասկոսի կողմից հսկողության վերականգնման միտումներով:
ԴԵՍՊԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ ՄԻՇՏ ՃԻՇՏ Է ԵՎ ԿԱՍԿԱԾԻՑ ՎԵՐ, ԻՆՉՊԵՍ «ԿԵՍԱՐԻ ԿԻՆԸ»
25.08.2019 \ 23:26
Reads: 1683
Իսկական դեսպանն այն դեսպանն է, որը պատշաճ և արժանավայել կերպով է ներկայացնում իր երկիրը, իսկ, երբ պետք է կյանքի գնով պաշպանում է նրա պատիվն ու շահերը։ Անգամ եթե երկիրը սխալ է, և դու գիտես դա։ Հայրենիքը միշտ ճիշտ է և կասկածից վեր, ինչպես «Կեսարի կինը»։ Լոյալությունը դիվանագիտության անխախտ օրենքն է, բացարձակ կատեգորիա։ Դրանից գիտակցորեն կամ ենթագիտակցորեն շեղումը, մեր խորին համոզմամբ, սահմանակցում է ազգային շահերի ոտնահարման և պետական դավաճանության հետ։
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԶՐՈՅԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԴԵՍՊԱՆՆԵՐԻՑ (Նոր խնդիր)
22.08.2019 \ 00:04
Reads: 1852
Այս արատավոր իրողության կապակցությամբ անվանի դիվանագետ և տեսաբան Ժյուլ Կամբոնը գրել է. «Դեսպանը կատարում է իր կառավարության հրահանգները, բայց երբեմն էլ զսպում է իր վերադասին։ Մտքի անկախությունն, իհարկե, չպետք է հասնի կարգապահությունը խախտելուն։ Սակայն այն նախարարը, որի տրամադրությունն այդպիսի անկախությունից փչանում է, նման է այն ոչ խելամիտ մարդուն, որը ճամփա ընկնելուց առաջ հանում է զույգ աչքը։ Մյուս կողմից, եթե դեսպանը չի համարձակվում լինել ավելին, քան փոստարկղն է, վտանգ է ներկայացնում իր կառավարության համար»։
ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՆԱՎԹ ԿԱՄ ԳԱԶ, ԳՈՐԾԱՐԿԻ'Ր ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՐԺԵՔՆԵՐԴ
12.08.2019 \ 22:46
Reads: 1336
Նախորդ զրույցում խոսեցինք պետության արտաքին և ներքին քաղաքականության հարաբերակցության մասին։
Հիշենք, որ XXI-րդ դարում տեղի է ունենում քաղաքագիտության այդ ճյուղերի սերտաճում և միահյուսում, որի արդյունքում դիվանագիտությունն ստանում է նոր որակ ու տեսակ։ Գոյանում է առանձնահատուկ մի սիմբիոզ, որն անվանվում է կատալիզատորային դիվանագիտություն։ Սա նոր, այլ որակի դիվանագիտություն է, որի կիրառումը մեծապես բարձրացնում է արտաքին քաղաքականության օգտակար գործողության գործակիցը։ (Իդեալական կլիներ, եթե հայկական դիվանագիտությունը յուրացներ այս մոդելը)։
Հիշենք, որ XXI-րդ դարում տեղի է ունենում քաղաքագիտության այդ ճյուղերի սերտաճում և միահյուսում, որի արդյունքում դիվանագիտությունն ստանում է նոր որակ ու տեսակ։ Գոյանում է առանձնահատուկ մի սիմբիոզ, որն անվանվում է կատալիզատորային դիվանագիտություն։ Սա նոր, այլ որակի դիվանագիտություն է, որի կիրառումը մեծապես բարձրացնում է արտաքին քաղաքականության օգտակար գործողության գործակիցը։ (Իդեալական կլիներ, եթե հայկական դիվանագիտությունը յուրացներ այս մոդելը)։
ՍՏԵՐՋ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՎ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
06.08.2019 \ 11:32
Reads: 2883
Երկբևեռ համակարգի փլուզումը, սառը պատերազմի վերադարձը, երկրագնդի տարբեր կետերում մխացող լարվածությունը և դրանց ֆոնին ընթացող աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխությունները նոր խնդիրներ են դնում պետությունների արտաքին և ներքին քաղաքականության առաջ։
ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՂ ԵՐԿՐՆԵՐԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԿՈՂՄԵՐԻՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆ ԳՆԵԼ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ՝ ՊԱՅՄԱՆՈՎ, ՈՐ ԱՅՆ ՉՕԳՏԱԳՈՐԾՎԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
29.07.2019 \ 15:41
Reads: 1191
Թրամփի վարչակազմը «Գործընկերների կարողությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում 100 մլն դոլար է հատկացնելու Ադրբեջանին և 7 մլն դոլար` Հայաստանին։ Համեմատության համար ասենք, որ 2018 թ. ֆինանսական տարում Ադրբեջանն ստեցել է 58.6 մլն դոլար, իսկ Հայաստանին տրամադրված օժանդակությունը կազմել է 4.2 մլն դոլար:
«ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀԻ» ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՎՍՏՐԻԱՑԻ, ՉԻՆ, ՀԱՅ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
27.07.2019 \ 10:54
Reads: 1233
Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել «Եվրոպան «Մետաքսի ճանապարհն» է անցնում Հայաստանով» գիտական սեմինարը, որը կազմակերպվել է «Չինաստան-Եվրասիա» քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհրդի, Հայ-ռուսական համալսարանի և ավստրիական «Եվրոպան գնում է «Մետաքսի ճանապարհ»» ծրագրի կողմից։
ՍԱԼՏՈ ՄՈՐՏԱԼԵ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԵՐԿՆԱԿԱՄԱՐՈՒՄ
25.07.2019 \ 21:21
Reads: 1604
Եթե ընթերցողի համբերությունը հերիքի և մինչև վերջ կարդա 1news.az-ի հուլիսի 2-ին լույս ընծայած «Ադրբեջանի մշակութային դիվանագիտությունը ազգային հետաքրքրությունների ծառայության գործում» վերտառությամբ օպուսը, ապա խորհուրդ կտայի այն ընթերցել անպայման նստած, նույնիսկ կապված՝ օրգաններից որևէ մեկը սալջարդի չենթարկելու նկատառումով։
Ի դեպ, ձևով և բովանդակությամբ ամբիցիոզ ու ստահոդ այս հոդվածը նվիրված է «Ադրբեջանական հանրապետության դիվանագիտական օրգանների 100-ամյակին»։
Ի դեպ, ձևով և բովանդակությամբ ամբիցիոզ ու ստահոդ այս հոդվածը նվիրված է «Ադրբեջանական հանրապետության դիվանագիտական օրգանների 100-ամյակին»։
ԿՐՈՆԱ-ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐՆ ՈՒ ՎԱՇԻՆԳՏՈՆԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
23.07.2019 \ 02:12
Reads: 928
Կրոնական օրակարգը առանցքային հանգամանք է ստացել ամերիկյան Կոնգրեսի եւ ԱՄՆ պետքարտուղարության շրջանակներում: Աղոթքի միջազգային հանդիպում, կրոնական ազատության վերաբերյալ խորհրդաժողով, զուգահեռ` «Միջին Արեւելքի քրիստոնյա համայնքներին ի պաշտպանություն» կարգախոսով կատարվող նախաձեռնություն:
ԵԱՀԿ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹԵ՛ ԱՆԿԱՐԱՅԻ ԵՎ ԹԵ՛ ԲԱՔՎԻ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ
10.07.2019 \ 11:13
Reads: 1550
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի համար արցախյան հակամարտության մասին պատրաստված զեկույցում օգտագործվել էր այնպիսի եզրաբանություն, որը պաշտպանում էր Ադրբեջանի շահերը։ Եզրաբանությունը բնականաբար միակողմանի էր եւ համահունչ չեր հավասարակշռություն պահպանող միջնորդական առաքելության օգտագործած բառապաշարին եւ ասելաձեւերին։
ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ԼԱՎ ԿԼԻՆԵՐ ԱՌԱՋԻՆԸ ՄՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԴԵՍՊԱՆ
09.07.2019 \ 23:06
Reads: 2626
Հուլիսի 9-ի «Նոյյան Տապան»-ի ուղիղ եթերում հեռարձակվող «Քննարկում» հաղորդաշարի հյուրն է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան,Հայաստանի դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արման Նավասարդյանը։
ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
25.06.2019 \ 00:13
Reads: 1227
Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը և զերծ մնալու որևե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից և շփման գծի ու միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից։ Ինչը նշանակում է, որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 21-ՐԴ ԴԱՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆՆ ԵՆ. ԴԵՍՊԱՆ
19.06.2019 \ 12:15
Reads: 2178
Շանթնյուզի եթերում արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանն ասել է, որ Մերձավոր Արևելքի հակամարտությունները 21-րդ դարի ողբերգությունն են, և դրանք գնալով թեժանում են: «ԱՄՆ-ն ու Ռուսաստանը կարծես գալիս են համաձայնության, որ եթե Ռուսաստանը համոզի Իրանին՝ հանելու զորքը Սիրիայից, ապա ԱՄՆ-ն կճանաչի Բաշար Ասադի իշխանությունը»,-ասել է Նավասարդյանը՝ նշելով, որ այդ հարցի շուրջ բանակցությունները կլինեն հունիսի վերջին:
ԵՐԵՎԱՆ-ԱԹԵՆՔ-ՆԻԿՈՍԻԱ ԱՌԱՆՑՔԸ ԵՎ ԱՆԿԱՐԱՅԻ ՋՂԱՁԳՈՒԹՅՈՒՆԸ
15.06.2019 \ 23:12
Reads: 2373
Ամերիկայի Հայ Դատի գրասենյակի գրառման հակազդեցությունը՝ Անկարայի կողմից ոչ միայն պետական առումով, այլև ընդհանրապես քաղաքական-հասարակական մակարդակի վրա մերժելի է` բռնամիջոցի ամենավայրագ դրսեւորման պետականացման հասկացությամբ: