ՄԱՄԵԴՅԱՐՈՎՆ ՈՒԶՈՒՄ Է ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԹՈՂՆԵԼ, ՈՐ ԲՈՎԱՆԴԱԿԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ. ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
![]() «Հիմնական երկու առումով վերապահությամբ պետք է ընկալել ասվածը. Նախ պիտի նկատել, որ համանախագահների հայտարարությունում նման կետ չի արծարծվում։ Համանախագահները կողմերին կոչ էին արել վերահաստատելու իրենց հանձնառությունը` խստորեն պահպանելու հրադադարը և զերծ մնալու որևե սադրիչ գործողությունից` այդ կարգին դիպուկահարներից և շփման գծի ու միջազգային սահմանին տարվող ինժեներական աշխատանքներից։ Ինչը նշանակում է, որ կոչը հիմնականում նպատակադրում է զսպել ադրբեջանական հարձակողապաշտությունը։ Երկրորդ, առաջին անգամ չէ, որ ադրբեջանական կողմը պարունակից դուրս է հանում իր առաջադրած կետը և յուրովի մեկնաբանություն կատարում։ Մամեդյարովը, իբրև թե բացելով փակագծերը, ուզում է տպավորություն թողնել, որ բովանդակային քննարկում է տեղի ունեցել, և միջազգային ընտանիքը առաջարկում է իրականացնել խաղաղապահ առաքելություն։ Այլ խոսքով՝ փուլային տարբերակ, շրջված կարգով։ Ադրբեջանի արտգործնախարարը առավել ևս ծխածակույթ է ստեղծում երբ խոսում է խաղաղապահ զորքերի տեղակայման մասին՝ դա զուգակցելով հայկական ուժերի հեռացման պահանջով: Նա խնամքով շրջանցում է առկա շփման գծի հրադադարի պահպանման հրամայականը, ինչը պարզորեն ընդգծվում է համանախագահների հայտարարությունում»։ | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
1227 reads | 25.06.2019
| |