ԼԵԶՎԱԿՌԻՎ ՄԱԿ-Ի ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅՈՒՄ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋև
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() 2019 թ․ սեպտեմբերի 24-ին առաջինը ելույթ ունեցավ Էրդողանը։ Արդարության և հավասարության մասին վեհ գաղափարներից խոսելուց հետո, որոնք մշտապես խախտվում են Թուրքիայում, Էրդողանը մեկ անգամ ևս բողոքեց, որ Թուրքիան ներկայացված չէ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամ երկրների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Ռուսաստան) շարքում, որոնք ունեն վետոյի իրավունք։ Թուրքիային նման առանձնաշնորհյալ ակումբ ընդունելուց շատ առաջ պետք է առաջնահերթություն տալ Հնդկաստանին, Բրազիլիային և, հնարավոր է` Գերմանիային։ Էրդողանը նաև Թուրքիան խեղաթյուրված ներկայացրեց որպես այն երկիրը, որն «առաջին և ծանր ![]() Անդրադառնալով Կովկասին՝ Էրդողանը հայտարարեց. «Անընդունելի է, որ Լեռնային Ղարաբաղը և նրա հարակից շրջանները, որոնք ադրբեջանական տարածք են, դեռևս գրավված են՝ չնայած ընդունված [ՄԱԿ-ի] բանաձևերին»: 2019 թ․ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դատապարտելով Ադրբեջանին «Լեռնային Ղարաբաղի» (Արցախ) հակամարտությունը լուծելու դժկամության համար։ Նա ասաց, որ հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար: ![]() 2019 թ․ սեպտեմբերի 28-ին, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հայտարարեց․ «Հայաստանը, միջազգային հանրությանը և սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու անօգուտ փորձերի վրա ժամանակ վատնելու փոխարեն, պետք է հրաժարվի անկայուն ներկա կացությունը երկարաձգելուց և բարեխղճորեն կատարի իր միջազգային պարտավորությունները»։ Որքան շուտ Հայաստանը հրաժարվի իր «հարձակողական և թշնամական քաղաքականությունից տարածաշրջանում», այնքան ավելի լավ կհաղթահարի իր «լուրջ քաղաքական, տնտեսական և սոցիալական բեռը», - ասաց Մամեդյարովը: ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակն օգտվեց Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի ելույթին իր «պատասխանի իրավունքից»՝ մեղադրելով նրան Լեռնային Ղարաբաղի հակամարտության աղավաղման մեջ: Հայաստանի ներկայացուցիչն այնուհետև հիշատակեց 1988 թ. ադրբեջանահայերի կոտորածների մասին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում: Նա հավելեց, որ Լեռնային Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել: Այնուհետև, Ադրբեջանի ներկայացուցիչն իր հերթին արձագանքեց իր «պատասխանի իրավունքով»: Հայ և ադրբեջանցի պատվիրակները հանդես եկան մի շարք դիտողություններով՝ պատասխանելով միմյանց մեղադրանքներին: ![]() Նեթանյահուի մեկնաբանությունները ամենևին էլ չգոհացրին համայն հայությանը, որոնք մատնանշեցին, որ նրա ղեկավարությամբ է Իսրայելը մերժել Հայոց ցեղասպանության հավաստիությունը և արգելափակել Հայոց ցեղասպանության ճանաչումը Կնեսետի (խորհրդարանի) կողմից։ Նեթանյահուի խոսքերը դիտարկվեցին որպես պարզապես անպարկեշտ փորձ Հայոց ցեղասպանությունը որպես միջոց օգտագործելու՝ Էրդողանին հարվածելու համար, մինչդեռ Իսրայելը ինքը չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Սա Նեթանյահուի կեղծավորության գագաթնակետն է․․․ Ինչպես բազմիցս նշել եմ, Իսրայելի կառավարությունը որպես ցեղասպանության ենթարկված ազգի ղեկավարություն, պետք է առաջին երկիրը լիներ, որ ճանաչել էր Հայոց ցեղասպանությունը, ոչ թե վերջինը։ Այս ուշացած փուլում, եթե անգամ Իսրայելը ճանաչի Հայոց ցեղասպանությունը, դա կլինի անիմաստ քայլ, քանի որ տասնյակ երկրներ և միջազգային կազմակերպություններ արդեն իսկ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Շարունակելով անամոթաբար հրաժարվել Հայոց ցեղասպանության ճանաչումից, Իսրայելի կառավարությունը պարզապես խաթարում է իր հեղինակությունը միջազգային հանրությունում։ ![]() Հոդվածն ավարտեմ զվարճալի գրառմամբ. Էրդողանը հրաժարվեց նստել Թրամփի սեղանի մոտ, այլ պետությունների ղեկավարների հետ հանդիսավոր ճաշկերույթի ժամանակ, որը ԱՄՆ նախագահը մատուցել էր անցյալ շաբաթ ՄԱԿ-ի կենտրոնում, քանի որ Եգիպտոսի նախագահ Աբդել-Ֆաթահ էլ-Սիսին, որին Թուրքիայի նախագահը ատում է, նստած էր նույն սեղանի շուրջ։ Էրդողանի աթոռը մնաց դատարկ՝ զրկելով նրան ճաշկերույթի ընթացքում Թրամփի ուղեղը լվանալու ոսկե առիթից…. Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆ | |
1236 reads | 02.10.2019
| |