ԵՌԱԿՈՂՄ ԱՆՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
![]() «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ ![]() Թվում է, որ Անկարայի եռակողմ հանդիպումը երկրորդ հավանականության դեպքն է։ Հետևենք հանդիպումից հետո հրապարակված հայտարարություններին։ Էրդողան. «Անցնող երկու տարվա ընթացքում մեծ ջանքեր են գործադրվել Սիրիայում անվտանգության ու կայունության հաստատման համար, և դեռևս ճիգը շարունակվում է տագնապի արմատական լուծումը գտնելու և Սիրիայի հողային ամբողջականությունը պահպանելու համար: Մեր ժողովի ընթացքում կենտրոնացանք Իդլիբի և Եփրատի արևելյան ափի տագնապի վրա, ինչպես նաև փախստականների արմատական լուծման որոնման վրա: «Արևելյան Եփրատ» և «Ձիթենու ճյուղ» գործողությունների նպատակը ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարն է»: Ռոհանի. «Անհրաժեշտ է հարգել Սիրիայի գերիշխանությունը և կարևորել նրա ներքին հարցերին չմիջամտելու սկզբունքը: Իրանը միշտ էլ աջակցել է սիրիական կառավարության ու ժողովրդի բոլոր բաղադրիչ մասերի միջև երկխոսությանը: Սիրիական հողերի վրա ամերիկյան ներկայությունը նրա գերիշխանությանը սպառնալիք է: Իրան ցավ է հայտնել, որ հնարավոր չի եղել Իդլիբի համաձայնությունը ամբողջությամբ իրականացնել, ինչը ընդլայնել է այն տարածքները, որոնք գտնվում են ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ»: Պուտին. «Իդլիբը մտահոգության մեծագույն աղբյուր է: Սիրիայում լարվածության մեղմացման գոտին չի կարող սադրանքների շղթայազերծման կետ լինել: Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել»: ![]() Անկարան խոսում է Իդլիբին առընթեր Եփրատի արևելան ափի մասին, մինչ Թեհրանն ու Մոսկվան շեշտը դնում են Իդլիբի մաքրազտման անհրաժեշտության վրա: Տարըմբռնումներ կան նաև ահաբեկչական խմբավորումներ հասկացության առումով: Անկարայի համար իրականացած գործողությունների օրինակների մեջբերումով պարզ է դառնում, որ քրդական գործոնն է, որն ահաբեկչական է որակվում, մինչ Իդլիբի մաքրազտման անհրաժեշտությունը, որն արծարծում են Մոսկվան և Թեհրանը, վերաբերում է իսլամական ծայրահեղականներին։ Իրանը իր օրակարգի առաջ մղումով՝ եթե քննադատում է ամերիկյան զորքերի տեղակայումը սիրիական տարածքների վրա, ապա Մոսկվան հստակորեն ընդգծում է, որ մեծագույն հիմնախնդիրը Իդլիբի մաքրազտումն է: Արևելյան Եփրատը ոչ միայն շրջանցվել է, այլ ուղղակիորեն հանդիսացել է Մոսկվա-Անկարա տարակարծության առանցք: Երբ ՌԴ-ի նախագահը հայտարարում է, որ Սիրիան չպետք է ազդեցության գոտիների բաժանել, պարզ տեսքով ուզում է ասել, որ համաձայն չէ Անկարայի առաջադրած անվտանգության գոտու ստեղծմանը։ Եռակողմ հանդիպման վայրը`Անկարան, որևէ առավելություն չի ապահովել Թուրքիային` սիրիական տարածքների վրա զինվորական տեղաշարժեր ապահովելու առումով։ Ռազմավարական առանցքի երկրների ղեկավարները ինքնուրույն մեկնաբանում են օրակարգերը, բնականաբար մեկնելով յուրաքանչյուրը իր առաջադրանքից։ Հստակորեն կան տարընկալումներ, շահերի տարբերություններ և մանավանդ նոր գոտիներ ստեղծելու ծրագրերի երկկողմ արգելակումներ։ | |
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ | |
928 reads | 20.09.2019
| |