ԼՅՈՒԴՈՎԻԿՈՍ XV-Ի ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
Գարիկ ՀարությունյանՄիջազգայնագետ, ԱՐՑԱԽ 1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։Լյուդովիկոս XV-ի օրոք Ֆրանսիան պատերազմ մղեց լեհական ժառանգության համար: Այս շրջանի պատերազմները՝ իսպանական, ավստրիական, լեհական ժառանգությունների համար, յոթնամյա պատերազմը Ֆրանսիայի պատմության մեջ հայտնի են որպես «պերճանքի պատերազմներ»: Երեսնամյա պատերազմից հետո որոշվել էր, որ Լեհաստանի թագավոր պետք է լինի Սաքսոնիայի կուրֆյուրստը: Կուրֆյուրստությունը անձնական ունիայով կապվել էր Լեհաստանի հետ: Սաքսոնիան Ֆրանսիայի դաշնակիցն էր: Երբ Լեհաստանի թագավոր Օգոստոս II-ը մահացավ, գահ բարձրացավ Օգոստոս III-ը, որին Ֆրանսիան չճանաչեց: Լյուդովիկոս XV-ը ներկայացրեց իր թեկնածուին՝ Ստանիսլավ Լեշչինսկուն: Նա եղել էր Լեհաստանի թագավոր և գահընկեց էր արվել: Լյուդովիկոս XV-ը ամուսնացած էր Լեշչինսկու դուստր Մարիայի հետ: Առաջին անգամ էր, որ Ֆրանսիան գործում էր իր պետության շահին հակառակ: Լեշչինսկին աչքի ընկավ հակառուսական քաղաքականությամբ: Ռուսաստանի կայսրուհի Աննա Խուանովնան չճանաչեց Լեշչինսկուն: Սկսվեց պատերազմ: ֆրանսիայի դեսպան բարոն Մոնրիին հանձնարարվել էր կաշառել լեհ իշխաններին: Լեհաստան ուղարկվեց ֆրանսիայի 15.000-անոց կորպուսը: Դեսպանը կատարեց իր պարտավորությունը՝ 5 միլիոն լիվր ծախսելով կաշառքի վրա: Սակայն ոչ մի իշխան չպաշտպանեց Լեշչինսկուն: Ֆրանսիական զորքերը ափ իջան Դանյինգում, փորձեցին արշավել Վարշավայի վրա: Ֆրանսիացիները համոզված էին, որ իրենք դիմադրության չեն հանդիպի: Սակայն ռուսական զորքերն արդեն գրավել էին Վարշավան:Ֆրանսիական կորպուսը դիմեց փախուստի՝ խայտառակ պարտություն կրելով: Ռազմական գործողությունները տեղի ունեցան 1733-1735թթ.: Ֆրանսիային նրանք ոչինչ չտվեցին: Լեշչինսկին թագավոր չդարձավ: Լեհաստանի թագավոր ճանաչվեց Օգոստոս III-ը: Ֆրանսիան սրա արդյունքում կորցրեց իր հուսալի դաշնակից Սաքսոնիային: | |
| ԳԱՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ | |
| 1278 reads | 02.02.2020
| |

Գարիկ Հարությունյան
1723թ. հոկտեմբերի 1-ին Լյուդովիկոսը հայտարարվում է չափահաս, սակայն նա չի կառավարում երկիրը. ռեգենտությունը շարունակում է Ֆիլիպ Օռլեանցին, նրա մահվանից հետո ամբողջ իշխանությունն անցավ Բուրբոնի դքսին։ Նկատի ունենալով Լյուդովիկոսի թույլ առողջական վիճակը՝ Ֆիլիպ V-ը ոչ մի քայլի չդիմեց ֆրանսիական գահը զավթելու համար։ Զգուշանալով սրանից՝ Բուրբոնի դուքսը նախաձեռնեց թագավորի ամուսնությունը. թագավորն ամուսնացավ Մարիա Լեշչինսկու հետ, ով Լեհաստանի նախկին թագավոր Ստանիսլավ Լեշչինսկու դուստրն էր։
Ռուսաստանի կայսրուհի Աննա Խուանովնան չճանաչեց Լեշչինսկուն: Սկսվեց պատերազմ: ֆրանսիայի դեսպան բարոն Մոնրիին հանձնարարվել էր կաշառել լեհ իշխաններին: Լեհաստան ուղարկվեց ֆրանսիայի 15.000-անոց կորպուսը: Դեսպանը կատարեց իր պարտավորությունը՝ 5 միլիոն լիվր ծախսելով կաշառքի վրա: Սակայն ոչ մի իշխան չպաշտպանեց Լեշչինսկուն: Ֆրանսիական զորքերը ափ իջան Դանյինգում, փորձեցին արշավել Վարշավայի վրա: Ֆրանսիացիները համոզված էին, որ իրենք դիմադրության չեն հանդիպի: Սակայն ռուսական զորքերն արդեն գրավել էին Վարշավան:

