ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԱրտակարգ և լիազոր դեսպան, ԵՐԵՎԱՆ Փոքր պետությունների ծագումը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: 3000 տարի առաջ չինական քաղաքակրթության ծաղկման շրջանին է վերագրվում կենտրոնի կապերը ծայրամասային, բուֆերային պետությունների (‹‹վայ-ֆան››) և փոքր իշխանություն-պետությունների (‹‹վայ-գո››) հետ: Չինական պատմությունը հարուստ է փոքր երկրների հետ հարաբերությունների, միությունների և բուֆերային դիվանագիտության նկարագրությամբ: Իսկ չինական ռազմավարական մտքի արգասիք հանդիսացող յուրահատուկ ‹‹դիվանագիտական ստրատագեմաները›› էական ազդեցություն են թողել սահմանակից փոքր երկրների ճակատագրերի վրա: Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ: Ստրատագեմիզմը դարձավ ազգային բնավորության խարակտեր, ազգային հոգեբանության առանձնահատկություն: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ չինացիները ճարպիկ ինտրիգաններ են, խորամանկ խաբեբաներ: Ամենևին: Դա մի ժողովուրդ է, որն առաջին հերթին ունի ռազմավարական մտածողություն, կազմում է երկարաժամկետ պլաններ` ինչպես պետական, այնպես էլ անձնական մակարդակով, կարողանում է հաշվարկել իրադրությունը շատ քայլեր առաջ և օգտագործում է ռազմավարական որոգայթներ հաջողության հասնելու նպատակով: Ստրատագեման հիշատակվում է Սուն-Ցզիի ( Ք.ա. 551-479) ռազմական արվեստի վերաբերյալ տրակտատում, որն աշխարհի ամենահին ձեռագիրն է, իսկ հեղինակը Կոնֆուցիի հասակակիցն է: Անտիկ դարերում ստեղծված 36 ստրատագեմաներն այսօր էլ չեն կորցրել իրենց քաղաքական արժեքը և լայնորեն կիրառվում են, ինչպես մեծ և միջին, այնպես էլ փոքր պետությունների դիվանագիտական պրակտիկայում: Կանգ առնենք ստարատագեմաներից մի քանիսի վրա, որոնք անհիշելի ժամանակներից կիրառվել են միջպետական հարաբերություններում, ինչպես պատերազմների, այնպես էլ դիվանագիտական բանակցությունների ժամանակ, հանդիսացել են ճնշման, թալանի և բռնության գործիք, հատկապես, մեծ երկրների ձեռքին, փոքր պետությունների նկատմամբ: Ստրատագեմա N 5. ‹‹Հափշտակել հրդեհի պահին››: Կոչվում է նաև ‹‹գիշանգղի ստրատագեմա››: Սուն-Ցզին հետևյալ կերպ է մեկնաբանում այս ստրատագեման. ‹‹Երբ թշնամին հայտնվել է քաոսային վիճակում, եկել է նրան հաղթանակելու ժամանակը››: Միջազգային հարաբերությունների առումով դա նշանակում է օգտվել այլ պետության դժվարություններից, քաոսային վիճակից, զենքի ուժով ծնկի բերել նրան կամ բանակցությունների միջոցով հասնել դրված նպատակներին համար: Պատմությանը հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ կիրառվել է N 5 ստրատագեման: Օրինակ` Խորհրդային Միության հարձակումը Աֆղանստանի վրա 1979 թվականին: ‹‹Հրդեհը ››, որից օգտվեց ԽՍՀՄ-ը` Տարակիի պետական հեղաշրջման փորձի հետևանքով Աֆղանստանի անկայուն վիճակն էր, քաոսային իրադրությունը Իրանում և ԱՄՆ-ի կաթվածահար վիճակը` Թեհրանում ամերիկյան դիվանագետներին պատանդ վերցնելու հետևանքով: Մասնագետների կարծիքով, նույն ստրատագեման է գործել Վերսալյան բանակցությունների ժամանակ, երբ Անգլիայի պրեմիեր-մինիստր Լլոյդ Զորջը խոստացել է Գերմանիայից ‹‹քամել›› ամեն ինչ, ‹‹մինչև վերջին կաթիլը››:Իրոք, դաշնակիցները պահանջեցին 5 մլրդ. դոլար ռազմատուգանք, սառեցվեցին գերմանական արտասահմանյան ակտիվները 7 մլրդ. դոլարի չափով, բացի այդ Գերմանիան հրաժարվում էր իր տարածքերի 13%-ից` հօգուտ Լեհաստանի, Ֆրանսիայի և Բելգիայի: Գերմանական բանակը կրճատվում էր` թողնելով ընդամենը 100 հազար կամավորներ: Հենրի Քիսինջերը նման պատժամիջոցները Գերմանիայի նկատմամբ համարում է սխալ ու անարդարացի երկու պատճառով. նախ` պատերազմի սանձազերծման և հետևանքների մեղքը միայն Գերմանիայինը չէր, երկրորդը` կոպիտ ուժը միշտ ծնում է հակաուժ: ‹‹Այսպիսով, նրանք ովքեր սահմանեցին վերսալյան կանոնակարգը, հասան ճիշտ հակառակ արդյունքի: Նրանք փորձեցին թուլացնել Գերմանիան ֆիզիկապես, փոխարենը նա ամրապնդվեց աշխարհաքաղաքական առումով: Երկարաժամկետ պլանով Գերմանիան Վերսալից հետո հայտնվեց շատ ավելի շահավետ վիճակում, քան մինչև պատերազմն էր, և ի զորու դարձավ գերիշխել Եվրոպայի վրա: Գերմանիան հենց որ դեն նետեց զինաթափման կապանքները, որի համար ընդամենը ժամանակ էր հարկավոր, վերածնվեց և դարձավ շատ ավելի հզոր, քան երբևիցե եղել էր››,- նշում է անվանի քաղաքագետը: N 5 ստրատագեման բազմաթիվ անգամ կրկնվել է պատմության նոր շրջանի դրամատիկ դրսևորումներում, որոնք անմիջականորեն առնչվում են հայ ժողովրդի ճակատագրի հետ: Առաջին Համաշխարհային պատերազմի ավարտից անմիջապես հետո 6 տարաբնույթ պայմանագրեր են կնքվել, որոնցում տեղ է գտել հայ-թուրքական սահմանի հարցը: Դրանք են՝ ա/ 1918թ. մարտի 3-ի Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, բ/ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը, գ/ 1920թ. դեկտեմբերի 3-ի Ալեքսանդրապոլի պայմանագիրը, դ/ 1921թ. մարտի 16-ի Մոսկվայի պայմանագիրը, ե/ 1921թ. հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագիրը եւ զ/ 1923թ. հուլիսի 24-ի Լոզանի պայմանագիրը: Այդ պայմանագրերից օրինական են միայն երկուսը՝ Սևրինն ու Լոզանինը: Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում, որոնց Թուրքիայի պահանջով հայերը չմասնակցեցին, Հայաստանը կորցրեց Կարսը, Արդահանը, Սուրմալուն և Արդվինը։ Հայաստանը զրկվեց ավելի քան 25,000 կմ2 տարածքից, որից 19,915 հազ. կմ2 խլեց Թուրքիան: Իսկ 5,5 հազ. կմ2 կազմող Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, առանց երրորդ պետության զիջելու իրավունքի: Մոսկովյան բանակցությունները շատ թանկ նստեցին հայ ժողովրդի վրա և ունեցան ճակատագրական նշանակություն:Առաջին աշխարհամարտի ‹‹հրդեհի›› և ‹‹քաոսի›› պայմաններում Ռուսաստանը և Թուրքիան փորձեցին լուծել իրենց աշխարհաքաղաքական և ռազմաքաղաքական խնդիրները. թուրքերը բացի հայկական հողերը զավթելուց, ապահովեցին իրենց արևելյան ճակատն ու բանակը տեղափոխելով արևմտյան ճակատ հաղթանակ տարան Հունաստանի դեմ: Հայկական հողերը նվիրելով քեմալականներին, Մոսկվան կանխեց նրանց հնարավոր անցումն Անտանտի կողմը և Արևմուտքին հարելը (միառժամանակ): Սակայն բոլշևիկների ամենանվիրական երազանքը` Թուրքիայի և Արևելքի մյուս պետությունների միջոցով սկսել համաշխարհային հեղափոխություն` այդպես էլ չիրականացավ: Ստարագեմա N 9: ‹‹Դիտարկել հրդեհը հանդիպակաց ափից››: Սա դիվանագիտական կոմբինացիա է, երբ դիտողը ձևացնում է, թե ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Անտարբեր հետևում է ծանր վիճակում, ճգնաժամի մեջ հայտնված հակառակորդին: Պասիվություն, ոչ մի օգնություն, ոչ մի միջամտություն կամ վաղաժամ գործողություններ, մինչև որ գործընթացը չզարգանա հօգուտ դիտորդի, և միայն հետո գործել պտուղները քաղելու համար:Կոչվում է նաև ‹‹‹Չմիջամտելու ստրատագեմա››, ‹‹սպասման, հապաղման ստարատագեմա››: Այն չինացիների մոտ շատ է տարածված հետևյալ ասացվածքով. ‹‹Լեռանը նստած հետևել վագրերի կռվին››: Առասպելը պատմում է. ‹‹Մի անգամ որսորդը նկատում է երկու վագրերի, որոնք հոշոտում են ցուլին: Որսորդը դուրս է քաշում սուրը պատյանից և պատրաստվում է հարձակվել գիշատիչների վրա: Սակայն որսորդի ընկերը բռնում է նրա ձեռքն ասելով` ‹‹Սպասիր, այդ վագրերը նոր-նոր են սկսել ուտել, թող որ նրանք հագուրդ տան իրենց ագահությանը: Հետո նրանք անպայման հարձակվելու են իրար վրա: Մեծ վագրը, անպայման, կրծոտելու է փոքրին, բայց ինքն էլ վիրավորվելու է: Համբերիր, և այնժամ առանց դժվարության երկու վագրերին էլ կսպանես››: Առասպելի խրատը քաղաքական առումով կայանում է նրանում, որ բանակցային գործընթացում փորձված դիվանագետը ուշադիր հետևում է մյուս ֆիգուրանտների դիրքորոշմանը, ամենակարևորը` նրանց հակասություններին ու պայքարին իրար մեջ, այնուհետև, ճիշտ հաշվարկելով, սեղանին է դնում իր փաստարկները, առաջարկություններն ու պահանջները` իրադրությունն իր օգտին ծառայեցնելու համար:Դիվանագետը ցուցաբերում է համբերատարություն, անտարբերություն և շրջահայացություն, որպեսզի հետո դրանք մեկտեղելով վերածի կոնկրետ գործողությունների: Արդյունքում տեղի է ունենում շրջադասություն` ինվերսիա: Թվացյալ անգործությունն ու անտարբերությունը վերածվում են ակտիվ գործողության: ‹‹Վագրերի կռվին հետևելու›› ստրատագեմային հատուկ ուշադրություն է դարձրել Մաո Ցզեդունը և այդ դիվանագիտական տրյուկի մեջ հաճախ է մեղադրել իր քաղաքական հակառակորդներին: 1939 թվականին Մաոն մեղադրում է Արևմտյան երկրներին Չինաստանի դեմ Ճապոնիայի ագրեսիան կազմակերպելու մեջ: ‹‹Նրանք հրահրում են Ճապոնիային Չինաստանի դեմ, իսկ իրենք ‹‹լեռան վրայից հետևում են վագրերի պայքարին››,- ասում է չինացիների ղեկակալը: Մաո Ցզեդունը նույն մեղադրանքն է ներկայացնում ԱՄՆ-ի, Ֆրանսիային, Անգլիային Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, որոնք չէին ցանկանում համախմբել ուժերը ԽՍՀՄ-ի հետ ֆաշիստական Գերմանիային դիմակայելու համար: ‹‹Չխառնվելու›› քաղաքականությունը, որը վարում էր միջազգային, և առաջին հերթին անգլո-ֆրանսիական ռեակացիան, ‹‹լեռան վրայից վագրերի կռվին հետևելու›› քաղաքականությունն է, որն ուրիշի հաշվին ապրելու իսկական իմպերիալիստական քաղաքականություն է››,- ասում է նա: N 9 ստարագեման է կիրառում Թուրքիան իր մերձավորաևելյան քաղաքականության մեջ: Անկարան ‹‹լեռան վրայից›› դիտում է Իսլամական պետության և քրդական ռազմական ստորաբաժանումների (PKK) կատաղի բախումները Թուրքիայի սահմանի երկայնքով: Իսկ Էրդողանը Թուրքիայի քրդերին արգելում է անցնել սահմանը իրենց հայրենակիցներին օգնելու համար: Թուրքերն, այսպիսով, խաղում են իրենց դիվանագիտական խաղերը: Նրանք ցանկանում են, որ իսլամիստներն ու քրդերը կոտորեն իրար, որքան շատ` այնքան լավ: Խնդիրը կայանում է նրանում, որ եթե քրդերն հաղթեն իսլամիստներին, ապա նրանց դիրքերը կամրապնդվի Թուրքիայում, որից Անկարան սարսափում է: Ընդհանարապես Թուրքիայի թշնամիների ցուցակում առաջին տեղը զբաղեցնում են քրդերը, երկրորդը` Բաշարի Ասադի կառավարությունը և միայն երրորդը Իսլամական պետությունը››: Ստրատագեմա N 10: ‹‹Ժպիտի տակ թաքցնել դաշույն››: Այն չինացիներն անվանում են նաև ‹‹Յանուսի գլուխ›› կամ ‹‹Հուդայի համբույր››: Դիվանագիտական հարաբերությունների և բանակցությունների ընթացքում, երբ փորձում են թշնամանքը թաքցնել բարեկամական, գեղեցիկ խոսքերի քողի տակ, բթացնել դիմացինի զգոնությունն ու շեղել նրա ուշադրությունը, օգտվում են այս ստարատագեմայից: Չինական գրականության մեջ թվարկվում են այս ստրատագեմայի դասական օրինակներ պետությունների հարաբերություններում՝ որակելով դրանք որպես ‹‹Դիվանագիտական ժպիտներ` դաշույնը թաքցնող ժպիտի հետևում››: Վիետնամը 1979 Կամբոջայի վրա հարձակվելուց առաջ փորձում էր շեղել Հարավ-Արևելյան Ասիայի երկրների ժողովուրդների ուշադրությունը` խոսելով տարածաշրջանային համագործակցության զարգացման մասին: Իսկ նույն թվականին, Աֆղանստան զորքեր մտցնելուց առաջ, ԽՍՀՄ-ը համոզում էր իր և համաշխարհային հասարակությանը, թե խաղաղ համագործակցություն է զարգացնում աֆղանների հետ, պատրաստում և ուղարկում էր ռազմական մասնագետներ և այլն: Սրատագեմայի տարբեր մոդելները հաճախ են հանդիպում թուրքական դիվանագիտական գործելակերպում: Օրինակ` վերոնշյալ ստարատագեման պարզ երևում է Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ: Էրդողանը 1915-ի դեպքերը որակելով Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ստեղծված իրավիճակի արդյունք՝ իր ուղերձում ցեղասպանությունն անվանում է պարզապես «տեղահանություն»: Էրդողանի համոզմամբ՝ «ժողովրդավար Թուրքիան» բավականաչափ հասուն է և կարող է հանդուրժել ապրիլի 24-ին կայանալիք հիշատակման արարողությունները: Նրա ելույթի ամենաուշագրավ հատվածներից է 1915թ. ընդհանրացումն ու կայսրության քաղաքացի թուրք, քուրդ, արաբ և, ի վերջո, հայ զոհերի «հավաքական ցավի ըմբռնումը»: Ներողությունից կամ Ցեղասպանության ընդունումից հեռու այս ուղերձը հավանաբար փորձ է 100-րդ տարելիցի նախաշեմին աշխարհին ցույց տալ Թուրքիայի քայլերը՝ միտված «բարեկամությանն ու խաղաղությանը»:Կեղծ ժպիտով և տխուր դեմքով արված այս ուղերձը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի ժխտողական քաղաքականության նոր ձև, դիվանագիտական տրյուկ, որի նպատակն է հավասարեցնել զոհին և ոճրագործին, խոչընդոտել եղեռնի միջազգային ճանաչմանն ու դատապարտմանը: Էրդողանի ուղերձում օգտագործվում է նաև N 14 ստրատագեման՝ ‹‹Փոխ առնել դիակ, ոգու վերադարձի համար››: Առաջին հայացքից տարօրինակ թվացող այս բառակապակցությունը քաղաքական բանակցություններում և դիվանագիտության մեջ ուղղված է նոր խնդիրներ լուծելուն` հղում կատարելով անցյալին: Փորձված բանակցողները վկայակոչում են անցյալի դեպքերն ու իրադարձությունները՝ դրանց հաղորդելով նոր իմաստ և ուղղվածություն դժվարին իրավիճակից դուրս գալու նպատակով: Ժամանակակից չինացիներն այս ստատագեման մեկնաբանում են հետևյալ ձևով. ա/ ունենալով` նոր նպատակ՝ կյանքի կոչել ինչ-որ մի բան, որը եղել է անցյալում, բ/ ժամանակակից գաղափարախոսական պայքարում օգտագործել հին գաղափարներ, գ/ օգտագործել նոր մարդկանց հին քաղաքականությունը վարելու համար, դ/ լցնել հին գինին նոր տիկի մեջ, ե/ օգտվել ցանկացած միջոցից դժվարին դրությունից դուրս գալու համար, զ/վերածնվող փյունիկի ստատագեմա: | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 5205 reads | 21.02.2020
| |


Փոքր պետությունների ծագումը սկիզբ է առնում վաղնջական ժամանակներից: 3000 տարի առաջ չինական քաղաքակրթության ծաղկման շրջանին է վերագրվում կենտրոնի կապերը ծայրամասային, բուֆերային պետությունների (‹‹վայ-ֆան››) և փոքր իշխանություն-պետությունների (‹‹վայ-գո››) հետ:
Ստրատագեման հիշատակվում է Սուն-Ցզիի ( Ք.ա. 551-479) ռազմական արվեստի վերաբերյալ տրակտատում, որն աշխարհի ամենահին ձեռագիրն է, իսկ հեղինակը Կոնֆուցիի հասակակիցն է:
Միության հարձակումը Աֆղանստանի վրա 1979 թվականին: ‹‹Հրդեհը ››, որից օգտվեց ԽՍՀՄ-ը` Տարակիի պետական հեղաշրջման փորձի հետևանքով Աֆղանստանի անկայուն վիճակն էր, քաոսային իրադրությունը Իրանում և ԱՄՆ-ի կաթվածահար վիճակը` Թեհրանում ամերիկյան դիվանագետներին պատանդ վերցնելու հետևանքով: Մասնագետների կարծիքով, նույն ստրատագեման է գործել Վերսալյան բանակցությունների ժամանակ, երբ Անգլիայի պրեմիեր-մինիստր Լլոյդ Զորջը խոստացել է Գերմանիայից ‹‹քամել›› ամեն ինչ, ‹‹մինչև վերջին կաթիլը››:
Այդ պայմանագրերից օրինական են միայն երկուսը՝ Սևրինն ու Լոզանինը: Մոսկվայում կայացած ռուս-թուրքական բանակցությունների արդյունքում, որոնց Թուրքիայի պահանջով հայերը չմասնակցեցին, Հայաստանը կորցրեց Կարսը, Արդահանը, Սուրմալուն և Արդվինը։ Հայաստանը զրկվեց ավելի քան 25,000 կմ2 տարածքից, որից 19,915 հազ. կմ2 խլեց Թուրքիան: Իսկ 5,5 հազ. կմ2 կազմող Նախիջևանի մարզը դառնում էր ինքնավար տարածք՝ Ադրբեջանի խնամակալության տակ, առանց երրորդ պետության զիջելու իրավունքի: Մոսկովյան բանակցությունները շատ թանկ նստեցին հայ ժողովրդի վրա և ունեցան ճակատագրական նշանակություն:
Ստարագեմա N 9: ‹‹Դիտարկել հրդեհը հանդիպակաց ափից››: Սա դիվանագիտական կոմբինացիա է, երբ դիտողը ձևացնում է, թե ոչ մի կապ չունի կատարվածի հետ: Անտարբեր հետևում է ծանր վիճակում, ճգնաժամի մեջ հայտնված հակառակորդին: Պասիվություն, ոչ մի օգնություն, ոչ մի միջամտություն կամ վաղաժամ գործողություններ, մինչև որ գործընթացը չզարգանա հօգուտ դիտորդի, և միայն հետո գործել պտուղները քաղելու համար:
Առասպելի խրատը քաղաքական առումով կայանում է նրանում, որ բանակցային գործընթացում փորձված դիվանագետը ուշադիր հետևում է մյուս ֆիգուրանտների դիրքորոշմանը, ամենակարևորը` նրանց հակասություններին ու պայքարին իրար մեջ, այնուհետև, ճիշտ հաշվարկելով, սեղանին է դնում իր փաստարկները, առաջարկություններն ու պահանջները` իրադրությունն իր օգտին ծառայեցնելու համար:
Սրատագեմայի տարբեր մոդելները հաճախ են հանդիպում թուրքական դիվանագիտական գործելակերպում: Օրինակ` վերոնշյալ ստարատագեման պարզ երևում է Թուրքիայի նախկին վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ուղերձում Հայոց ցեղասպանության հիշատակման օրվա կապակցությամբ: Էրդողանը 1915-ի դեպքերը որակելով Առաջին աշխարհամարտի ժամանակ Օսմանյան կայսրությունում ստեղծված իրավիճակի արդյունք՝ իր ուղերձում ցեղասպանությունն անվանում է պարզապես «տեղահանություն»: Էրդողանի համոզմամբ՝ «ժողովրդավար Թուրքիան» բավականաչափ հասուն է և կարող է հանդուրժել ապրիլի 24-ին կայանալիք հիշատակման արարողությունները: Նրա ելույթի ամենաուշագրավ հատվածներից է 1915թ. ընդհանրացումն ու կայսրության քաղաքացի թուրք, քուրդ, արաբ և, ի վերջո, հայ զոհերի «հավաքական ցավի ըմբռնումը»: Ներողությունից կամ Ցեղասպանության ընդունումից հեռու այս ուղերձը հավանաբար փորձ է 100-րդ տարելիցի նախաշեմին աշխարհին ցույց տալ Թուրքիայի քայլերը՝ միտված «բարեկամությանն ու խաղաղությանը»:

