ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս հինգերորդ)
![]() Հայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական ԵՐԵՎԱՆ ՆԱԽՈՐԴԸ՝ ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ Ի՞նչ անել Ներքաղաքական ![]() *Քրեական պատասխանատվության ենթարկել տարբեր խմբավորումների հրահրած անկարգությունների կազմակերպիչներին և մասնակիցներին, անկախ նրանց սոցիալական-քաղաքական պատկանելությունից, կարգավիճակից ու քաղաքական ուղղվածությունից։ Անրաժեշտության դեպքում օգտվել ուժ կիրառելու մենաշնորհից, որը տրվում է ժողովրդի կամքով իշխանության եկած լեգիտիմ վարչակարգին։ *Ժամանակավորապես արգելել ԶԼՄ-ների հակաիշխանական պրոպագանդան, ինչպես նաև իշխանությունների նախկին վարչակարգին քննադատելու և դատափետելու պրակտիկան։ *Արտակարգ միջոցներ ձեռնարկել դատաիրավական համակարգը, ինչպես նաև ուժային կառույցները նախկին իշխանությունների տարրերից արագորեն մաքրելու ուղղությամբ, առանց հանրաքվեի անցկացման, Ազգային ժողովի իրավասության շրջանակներում ցրել Սահմանադրական դատարանը։ *Արտակարգ իրավիճակի պայմաններում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կիրառմամբ դատական կարգով իրականացնել ռեկվիզիցիա՝ օտարելով պետության օգտին այն ազգային հարստությունները և օբյեկտները, որոնք ժամանակին ձեռք են բերել անհատ անձինք կամ ընկերությունները։ *Դադարեցնել կոռումպացված և քրեական հանցագործունեության մեջ կասկածվող անձանցից գումարներ ստանալու և քրեական պատասխանատվությունից նրանց ազատելու պրակտիկան, համարելով նման իդուլգենցիան հակաօրինական և հակաբարոյական։ *Արգելել կոռուպցիայի մեջ կասկածվող անձանց մեկնել արտասահման։ Ակտիվ միջոցներ ձեռք առնել դատական պատասխանատվությունից խուսափած և արտերկրում ապաստան գտած Հայաստանի քաղաքացիներին՝ նրանց հետբերման գործընթացն արագացնելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ։ Արտաքին քաղաքական *Համակողմանի վերլուծել 30 տարիների ՀՀ միջազգային հարաբերությունների, արտաքին քաղաքականության և դիվանագիտական ծառայության գործունեությունհը։ Զուգահեռաբար մշակել և կազմել Հայաստանի արտաքին քաղաքականության հայացակարգ (դոկտրինա)։ Այդ երկու փաստաթղթերը ներկայացնել հասարակայնության լայն քննարկման՝ որպես հանրային դիվանագիտության փափուկ ուժի կիրառման կարևոր մեկնարկ։ *Նման մասշտաբային աշխատանքը, ինչպես նաև, արտաքին քաղաքականության և դիվանագիտության հետագա բարձր մակարդակով կազմակերպելու նպատակով կառավարությանը կից ստեղծել անկախ փորձագետների ու վերլուծաբանների ուղեղային կենտրոն։ *Արցախյան հարցի հանգուցալուծման համար ընտրել ֆեդերատիվ հիմքերի վրա երկու պետությունների միավորման բանաձևը վրա, որը, մեր կարծիքով, միակ ճիշտ և օպտիմալ տարբերակն է։ *Առանձին ծրագիր մշակել Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման ուղղությամբ՝ ներառելով 1921 թվականի փաստաթղթերը։ *Դիվանագիտության իրանական, չինական և վրացական վեկտորները դիտարկել արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում։ *Զարգացնել այլ երկրների, հատկապես մեծ տերությունների միջև կապող օղակի դերակատարությունը, օգտվելով այդ գործընթացում մաքոքային դիվանագիտության հնարավորություններից՝ Հայաստանի արտաքին քաղաքականության խնդիրների լուծման համար։ *Հայկական դիվանագիտության հետագա զարգացումը պայմանավորել XXI-րդ դարի պահանջների, մեթոդների և մեթոդաբանության հետ։ Մեծացնել ԱԳՆ-ի ներգրավածությունը գործադիր իշխանությունների գործառույթներում, սերտացնել դիվանագիտության և ազգային ժողովի համագործակցությունը, հայտարարել ժողովրդական դիվանագիտության ( փափուկ ուժի) միահյուսման լայն կամպանիա՝ Հայաստանում և հայկական սփյուռքում։ *ԱԳՆ-ի գործունեությունում առաջնային համարել հանրապետության ներքաղաքական խնդիրների իրագործմանը նպաստելը։ *Քաղաքական գնահատական տալ նախկինում ԱԳՆ-ի գործունեությանը՝ մաքրելով կենտրոնական ապարատը և արտասահմանյան ներկայացուցչությունները ոչ պրոֆեսիանալ կադրերից՝ բացառելով հետագայում դիլետանտների մուտքն այդ գերատեսչություն։ *Ստուգել ԱԳՆ-ի անցած տարիների ֆինանսական գործունեությունը։ ՎԵՐՋ | |
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
3750 reads | 22.05.2020
| |