ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆ (մաս երկրորդ)
ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՀայաստանի Դիվանագիտական հիմնադրամի նախագահ Արտակարգ և Լիազոր դեսպան, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Հայ-ռուսական Համալսարանի միջազգային հարաբերությունների գիտական խորհրդական ԵՐԵՎԱՆ ՍԿԻԶԲԸ՝ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՈՒՄ Վարկած երրորդ Հաշվված է , որ համաշխարհային տնտեսությունն այս տարի՝ 2020-ին կկրճատվի 3%-ով և, եթե համաճարակը չնահանջի 2021 թվականին, ֆինանսների կորուստը կկազմի 9 տրիլիոն դոլար։ Հեռանկարն ավելի մռայլ է։ Աշխարհը թաղվում է վերջին 100 տարվա ամենասուր ճգնաժամի մեջ, և ամենաշատը տուժում է Եվրոպան, որի տնտեսությունն իր մասշտաբներով երկրորդն է աշխարհում, իսկ բնակչությունը 450 միլիոն է։ Համաշխարհային տնտեսությունը մտնում է ռեցեսիայի՝ հետաճի շրջան, եվրոպականը՝ նույնպես, սակայն ավելի խորը։ Խուճապից զատ եվրոպացիների համար հատկանշանական են դառնում էգոիզմը և եսակենտրոնությունը։ Անտարբերությունը իտալացիների և իսպանացիների նկատմամբ, և կամ դիմակների ներկրման ժամանակ անվայելուչ միջադեպերը այդ տրամադրությունների ապացույցներից են։ Ծնվում է «ամեն մեկն իր համար» կարգախոսը, որը մոռացության է տալիս լիբերալիզմի, դեմոկրատիայի և մարդասիրության եվրոպական տարրական սկզբունքները։ Հին աշխարհամասը խորքային փոփոխությունների է ենթարկվում՝ հեռանալով Միացյալ Նահանգներից, որի տեղը շտապում է զբաղեցնել Չինաստանը։ Եվրոպայում մինչհամաճարակային աշխարհաքաղաքական ծրագրերը և նոր աշխարհակարգի փնտրտուքները կարծես մոռացության են մատնվում։ Այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Եվրոպայում նոր ինտեգրացիոն կառույցներ ստեղծելու վերաբերյալ։ Օրինակ՝ Ֆրանսիա-Գերմանիա-Լեհաստան եռանկյունին, որի վրա, որոշ վերլուծաբանների կարծիքով, կարելի կլիներ կառուցել Եվրոպական զինված ուժեր՝ անկախ ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ի հսկողությունից։ Երկրորդական պլան է մղվում Մակրոնի մեկ այլ մտահղացումը նույնպես՝ «մոտեցնել» Ռուսաստանը Եվրոպային՝ մեծացնելով վերջինիս սկսված որոշակի անկախությունը ԱՄՆ-ից։ Այդ ամենի փոխարեն, բացի պանդեմիայից Եվրոպայի վրա այսօր կախված է էմիգրացիայի վտանգը, որը բացի համաճարակային և տնտեսական ճգնաժամի խորացմումից, սպառնում է աջ-ազգայնական, նացիոնալիստական տրամադրությունների բուռն աճով՝ մուսուլմանականության վտանգի դեմ-հանդիման՝ հատկապես Գերմանիայում, որտեղ նացիզմի հետքերը դեռ ջնջված չեն։Կորոնավիրուսը թուլացնում է Եվրամիությունը, առաջին հերթին, նրա վերպետական գործառույթները՝ փոքրացնելով և իջեցնելով դրանք միջկառավարական մակարդակի իր 27 անդամների համար։ ( Ի դեպ, այս երևույթը սպառնում է նաև Եվրազեսին, որի անդամ է Հայաստանը)։ Թուրքիայի խաղերը պանդեմիայի միջանցքներում Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե մոռացած լիներ Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների դիվանագիտական «master class»-ները և արագորեն և դիպուկ չարձագանքեր կորոնավիրուսի պանդեմիային։ Չնայած վարակի բավական ուժեղ տարածմանն ու տնտեսական գրեթե ճգնաժամային իրավիճակին տանը, Անկարան անմիջապես լծվեց միջազգային հեղինակության մրցավազքին։ Թուրքիան ակտիվորեն մասնակցում է մարդասիրական դիվանագիտությանը՝ հսկայական օգնություն ուղարկելով Եվրոպա և Միացյալ Նահանագներ։ Անկարան բժշկական սարքավորումներ է տրամադրում 55 երկրի, այդ թվում Մեծ Բրիտանիային՝ դառնալով համաճարակի դեմ պայքարի երեք խոշոր մատակարարներից մեկը։ Սա, ինչպես նշում են եվրոպական լրատվամիջոցները, ոչ միայն հպարտություն է պատճառում թուրքերին, այլև «գլխիվայր շուռ է տալիս դիվանագիտության նորմերը»։ Վարակը ծանր հարված հասցրեց Արևմուտքին։ Եվ եթե նախկինում նա էր օգնություն ցուցաբերում, հիմա ի'նքն է այն ստանում։ Այս հանգամանքը 180 % փոխում է իրադրությունը։ «Պետություն, (Թուրքիան Ա.Ն.) որը սպառնալիք էր ներկայացնում Արևմուտքի հեղինակությանը և արժեքներին, այսօր հանդես է գալիս որպես փրկարար»։ Թուրքիայի դիվանագիտական օգնությունը նկատելիորեն ջերմացրել է արևմտյան լիդերների վերաբերմունքը դեպի Անկարան։ Դժվարանում ես դրան հավատալ՝ հիշելով 2019թ․ Վաշինգտոն-Անկարա հարաբերությունների գերլարվածությունը։ Էրդողանն իր ամերիկյան գործընկերոջը (հավանաբար առանց կարմրելու) անվանում է «թանկագին բարեկամ», իսկ Թուրքիան ներկայացնում որպես «ԱՄՆ-ի ուժեղ և հավատարիմ դաշնակից»։ Այստեղ նա մոռանում է, որ Վաշինգտոնը շարունակում է պաշտպանել սիրիական քրդերին և կամ սպառնում է Անկարային կիրառել պատժամիջոցներ ռուսական S-400-ի պատճառով։ Ի լրացում այս ամենի, Էրդողանը հույս է հայտնում բարելավել տնտեսական և առևտրական հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ, համագործակցել մերձավորարևելյան կոնֆլիկտների շրջանակներում։ The Times-ի կարծիքով՝ Էրդողանի սպասումների արդյունքը պարզ կլինի մի քանի ամիս հետո։ Իսկ մեզ, թերևս, հասկանալի կլինեն ռուս-թուրքական հարաբերությունների հետագա զարգացումները, որոնք կարևոր նշանակություն ունեն տարածաշրջանում ուժերի հարաբերակցության՝ հետևաբար Հայաստանի համար։ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐՐՈՐԴ ՄԱՍՈՒՄ | |
| ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ | |
| 2129 reads | 16.05.2020
| |


Հաշվված է , որ համաշխարհային տնտեսությունն այս տարի՝ 2020-ին կկրճատվի 3%-ով և, եթե համաճարակը չնահանջի 2021 թվականին, ֆինանսների կորուստը կկազմի 9 տրիլիոն դոլար։ Հեռանկարն ավելի մռայլ է։ Աշխարհը թաղվում է վերջին 100 տարվա ամենասուր ճգնաժամի մեջ, և ամենաշատը տուժում է Եվրոպան, որի տնտեսությունն իր մասշտաբներով երկրորդն է աշխարհում, իսկ բնակչությունը 450 միլիոն է։ Համաշխարհային տնտեսությունը մտնում է ռեցեսիայի՝ հետաճի շրջան, եվրոպականը՝ նույնպես, սակայն ավելի խորը։ Խուճապից զատ եվրոպացիների համար հատկանշանական են դառնում էգոիզմը և եսակենտրոնությունը։ Անտարբերությունը իտալացիների և իսպանացիների նկատմամբ, և կամ դիմակների ներկրման ժամանակ անվայելուչ միջադեպերը այդ տրամադրությունների ապացույցներից են։
Եվրոպայում մինչհամաճարակային աշխարհաքաղաքական ծրագրերը և նոր աշխարհակարգի փնտրտուքները կարծես մոռացության են մատնվում։ Այդ թվում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի՝ Եվրոպայում նոր ինտեգրացիոն կառույցներ ստեղծելու վերաբերյալ։ Օրինակ՝ Ֆրանսիա-Գերմանիա-Լեհաստան եռանկյունին, որի վրա, որոշ վերլուծաբանների կարծիքով, կարելի կլիներ կառուցել Եվրոպական զինված ուժեր՝ անկախ ՆԱՏՕ-ից և ԱՄՆ-ի հսկողությունից։ Երկրորդական պլան է մղվում Մակրոնի մեկ այլ մտահղացումը նույնպես՝ «մոտեցնել» Ռուսաստանը Եվրոպային՝ մեծացնելով վերջինիս սկսված որոշակի անկախությունը ԱՄՆ-ից։ Այդ ամենի փոխարեն, բացի պանդեմիայից Եվրոպայի վրա այսօր կախված է էմիգրացիայի վտանգը, որը բացի համաճարակային և տնտեսական ճգնաժամի խորացմումից, սպառնում է աջ-ազգայնական, նացիոնալիստական տրամադրությունների բուռն աճով՝ մուսուլմանականության վտանգի դեմ-հանդիման՝ հատկապես Գերմանիայում, որտեղ նացիզմի հետքերը դեռ ջնջված չեն։
Թուրքիան Թուրքիա չէր լինի, եթե մոռացած լիներ Բյուզանդական և Օսմանյան կայսրությունների դիվանագիտական «master class»-ները և արագորեն և դիպուկ չարձագանքեր կորոնավիրուսի պանդեմիային։ 

