‹‹ԻՄ ՏԱՐԱԾՔՆ ԻՄ ԱՄՐՈՑՆ Է››
![]() ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ Արտակարգ և լիազոր դեսպան ![]() Պատկերացրեք հետևյալ սցենարը. օտարերկրյա բանակը ձգտում է գրավել հարևանի տարածքը, քաղաքային հրոսակախումբը` բանդան փորձումէ ազդեցությունը տարածել մեկ այլ բանդային ‹‹պատկանող››թաղամասի վրա, գողը ‹‹մտնում›› է ուրիշի տունը, մեքենայի վարորդը կանգառում է ուրիշի տեղում: Բոլոր այս դեպքերը պետության կամ անհատի տարածքի կոպիտ խախտում են, և այդ քայլին գնացողը լավ գիտե, որ կարող է խիստ ուժեղ հակահարված ստանալ: Նա քաջ գիտակցում է (եթե հոգեկան խանգարում չունի), որ կան բազային սկզբունքներ, միջազգային օրենքներ և ազգային օրենսդրական ակտեր, որոնք պարզ ցուցադրում են, թե որ տարածքը` ումն է: Անտեսել այդ ամենը` նշանակում է վնասել և’ դիմացինին, և’ իրեն: Իսկ ի՞նչ կերպ են հասկացվում տարածքների պատկանելությունը: Դարերի ընթացքում ստեղծված են ազդանշաններ` զինանշաններ, դրոշներ, սահմանային սյուներ պետական տարածքների կարգավիճակի և սահմանների դեմարկացիայի համար: Այդ ազդանշաններից օգտվում են նաև դիվանագիտական ներկայացուցչությունները`ապահովելու համար մի երկրի տարարածքի առկայություննու անձեռնմխելիությունը մեկ այլ երկրում: Ազդանշաններ կարող են ունենալ անհատները (կրծքանշաններ, դրոշմանիշներ, համազգեստներ, մազի կտրվածք և այլն)այս կամ այն կազմակերպությանը իրենց պատկանելությունն ու խմբակային նույնականացումը` իդենտիֆիկացիան ցուցադրելու համար, որի գլխավոր նպատակը տվյալ կառույցի և իրենց անձնական տարածքը պահպանելն է: | |
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻՔՆԵՐԸ | |
3171 reads | 26.01.2013
| |