ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ԽԵԼՔՈՎ ՀԱՍԿԱՆԱԼ ՀՆԱՐԱՎՈՐ ՉԷ
![]() քաղաքագետ, ԵՐԵՎԱՆ ![]() ՌԴ-ի պատմական անցյալը կապված է պետականության աջակցման և պահմանմանը, ուղղափառ ավանդույթների և բնական ու տնտեսական միջավայրի սերտ համադրմամբ: ՌԴ-ն բազմազգ և բազմակոնֆեսիոնալ երկիր է՝ ուղղափառության գերակայությամբ: Վերջինս մեծապես կապված է ռուսական պետականության հետ՝ ունենալով մեծ ազդեցություն, որն էլ ՌԴ-ին տարբերում է թե Եվրոպայից, թե Ասիայից՝ նրան դարձնելով “ուրիշ”: Ռուսական պետությունը ձևավորվել է արտաքին թշնամու դեմ պայքարում՝ աստիճանաբար ռուսական էլիտաների համախմբման և ուժեղ կենտրոնական իշխանության ստեղծմամբ: Այս գործոնները կազմել են ռուս ինքնության կորիզը, որը տարածքների զավթմամբ, “շերտերով պատելով”, պաշտպանել են: Արդյո՞ք ԽՍՀՄ-ի կազմությունն էլ այս տրամաբանությամբ է բացատրվում... ![]() Իվան Ահեղը, Պետրոս Առաջինը, Եկատերինա Մեծը ուղղափառությունը կրելով իրենց մեջ՝ ունեին նաև Արևմուտքին բնորոշ վերլուծական ու պրագմատիկ միտք: Այսպիսին են փորձում բնութագրել նաև բոլշևիկների քաղաքականությունը, որը հենված էր Արևմուտքի ժողովրդավարության հանդեպ անվստահությամբ, և գերակայում էր պետության հանդեպ լոյալությունն ու ենթարկվածությունը: Արդյունքում ուղղափառության և ժողովրդավարության սիմբիոզը ստեղծեց “ժողովրդավարություն ռուսական համեմունքով”: Արդեն մի քանի տարի շրջանառվող “ռուսական էքսպանսիա” տերմինը կապված 2008թ-ի օգոստոսյան պատերազմի, 2014թ-ի Ղրիմի միացման և Ուկրաինայի արևելքում ուժերի աջակցության հետ, շատերը համարում են ռուսական կայսրության գործունեությունների շարունակությունը, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ Ռուսաստանը միջնադարում բացառություն չի եղել իր էքսպանսիաներով, ինչպես գաղութատիրական Արևմուտքը: Իսկ 1956թ և 1968թ դեպքերը համեմատական են Ալժիրում, Վիետնամում, Անգոլայում և այլուր Արևմուտքի գործողություններին: Սակայն եթե ժամանակակից Արևմուտքը “փոխվել” է, ապա ՌԴ-ն՝ ոչ, կամ ավելի ճիշտ չէ նմանվել Արևմուտքին: Լայն տարածում է ստացել նաև հաքերային հարձակումներում մեղադրանքները, հատկապես 2016թ-ի ԱՄՆ-ի և ֆրանսիական նախագահական ընտրություններում ռուսական ակտիվ գործունեությունը: Քանի որ այսպիսի փաստերի ապացուցման գործընթացը շատ բարդ է, այն հրաշալի գործիք է ծառայում՝ քողարկելու իրական խնդիրները և օտարին մեղադրելու, որը նույնիսկ կենցաղում շատ տարածված երևույթ է: ![]() Հ.Գ. Նորվեգիայում “Օկուպացիա” գիտա-ֆանտաստիկ հեռուստասերիալ է հեռարձակվում, որտեղ ՌԴ-ն օկուպացնում է Նորվեգիան: | |
ՄԱՆՈՒՇԱԿ ԿԻԼՈՅԱՆ | |
2335 reads | 12.05.2017
| |