ՍԱՄԻՐ ԽՆԱՅԶԻՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱՀՈՎ և ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է
Սամիր Խնայզիրը ազգությամբ արաբ գործարար է, նա 1995 -ից ապրում է Հայաստանում, գործարարը մեր երկրում հիմնեց «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» սուրճի վերամշակման արտադրությունը, որը Հայաստանում սուրճի խոշոր ներմուծող ընկերություններից մեկն է։ Բացի բիզնեսից, այսօր Սամիր Խնայզիրը շատ կարևոր գործունեություն է ծավալում՝ իր նպաստը բերելով հայ-լիբանանյան գործարար կապերի կայացմանը։-Ինչպե՞ս որոշեցիք գալ Հայաստան, ի՞նչը Ձեզ բերեց մեր երկիր։ Ես Աֆրիկայում էի, ունեի հայ ընկերներ, շատ տպավորված էի նրանց պատմածով, ուզում էի տեսնել իրենց հայրենիքը: 1994թվականի վերջերին որոշեցի գալ Հայաստան։ Եկա, տեսա ձեր երկիրը ու սիրահարվեցի բնությանը, մարդկանց և որոշեցի գործ հիմնել: Արդեն 1995-ից հիմնեցի բիզնեսը։ -Այսօր դուք հանդիսանում եք Հայաստանում լիբանանյան համայնքի բիզնեսմենների խորհրդի նախագահը: Ե՞րբ է հիմնվել լիբանանցի բիզնեսմեների համայնքը և ի՞նչ նպատակ է այն հետապնդում։ Երկու տարի առաջ իմ նախաձեռնությամբ այն հիմնվեց Լիբանանի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան Մաքարոնի աջակցությամբ, նպատակը տեղի լիբանանցի ուսանողներին սատարելն էր, նաև լիբանանյան տարբեր ներդրումային ծրագրեր իրականացնելը։ -Ի՞նչ ներդրումներ կատարվեցին լիբանանցիների կողմից այս տարիների ընթացքում։ Հեռահաղորդակցության, աղբահանության, սննդի արտադրության, ռեստորանային բիզնեսի և զանազան ոլորտներում լիբանանցի բիզնեսմենները խոշոր ներդրումներ են իրականացրել: Ի դեպ, մեր կառույցը քաջալերում է, որ ներդրումների չափերը ավելանան և ավելի մեծ ոլորտներ ընդգրկեն։ Մենք ակտիվ աշխատում ենք, որ օրինակներով ցույց տանք Հայաստանի ապահովությունը և մարդկային հզոր ներուժը։ -Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանը չճանաչող բիզնեսմեններին։Հայաստանը ազատ երկիր է: Եթե օրինական աշխատես, խնդիր չես ունենա, ոչ ոք քեզ չի խանգարի: Ես օրինակ եմ շատերի համար։ -Առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան։ Շատ Լիբանանցի գործընկերներ ունեմ, ովքեր ուզում են արտադրություն հիմնել Հայաստանում, նույնիսկ Լիբանանի վարչապետը իր այցի ընթացքում կարևորեց հայ-լիբանանյան բիզնես կապերը: Նա համարում է, որ Հայաստանը այն երկիրն է, որտեղ կարելի է խոշոր ներդրումներ իրականացնել։ Հայաստանը կայուն, ապահով և զարգացող երկիր է։ Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը ![]() | |
| ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
| 3542 reads | 13.05.2017
| |

Սամիր Խնայզիրը ազգությամբ արաբ գործարար է, նա 1995 -ից ապրում է Հայաստանում, գործարարը մեր երկրում հիմնեց «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» սուրճի վերամշակման արտադրությունը, որը Հայաստանում սուրճի խոշոր ներմուծող ընկերություններից մեկն է։ Բացի բիզնեսից, այսօր Սամիր Խնայզիրը շատ կարևոր գործունեություն է ծավալում՝ իր նպաստը բերելով հայ-լիբանանյան գործարար կապերի կայացմանը։
-Ի՞նչ խորհուրդ կտաք Հայաստանը չճանաչող բիզնեսմեններին։


