ՔՐԻՍՏԻՆԵ ՍԱՐԳՍՅԱՆ. ԲԱՑԱՀԱՅՏԵՔ ՀՆԴԿԱՍՏԱՆԸ
![]() - Դուք երկար տարիներ ապրում եք Հնդկաստանում: Ծանոթրեք այս երկրի մշակույթին, ինչպիսի՞ն են իրական մշակութային արժեքները, հնդկական անաղարտ մշակույթը, ոչ բոլիվուդյան մակարդակով: Իրականում հնդկական մշակույթը շատ հարուստ է, խորը և փիլիսոփայական: Այն, ինչ ցուցադրվում է վերջերս, դա այդքան էլ աղերս չունի իրական հնդկական մշակույթի հետ։ Հնդկաստանը մի երկիր է, որտեղ կա մշակութային բազմազանություն, այս երկիրը գույներով լի է, հնդիկները շատ բարի և դրական մարդիկ են։ Բոլիվուդյան մակարդակի մասին խոսելիս կարող եմ ասել՝ այս երկրում շատ զարգացած է կինոարտադրությունը, նաև հրաշալի մուլտեր կան՝ ուսուցողական, խրատական, սակայն դրանք հայ հեռուստադիտողին երևի հասանելի չեն, այդ իսկ պատճառով կա ոչ ճիշտ կարծիք։ -Դուք փորձում եք նաև հնդիկներին ծանոթացնել հայկական մշակույթին ու Հայաստանին՝ զբոսաշրջային խմբեր մեր երկիր բերելով: Շատ ե՞ն հետաքրքրվողները։ ![]() -Վերջերս Հայաստանից զբոսաշրջիկների մեծ խմբեր են գնում Հնդկաստան: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել հանգիստ Հնդկաստանում և ի՞նչ խորհուրդ կտաք Հնդկաստան մեկնող զբոսաշրջիկներին։ Նախ պետք է առաջին հերթին ինֆորմացված գնալ, ճիշտ ընտրել տուրօպերատորին, որը կուղղորդի ընտրել տուրիստական հետաքրքիր փաթեթներ՝ Ձեր նախասիրությունները հաշվի առնելով։ Հնդկաստանը շատ գունեղ երկիր է, այն ամեն մարդ պետք է բացահայտի իր նախընտրած տարբերակով։ Իսկ մենք կարող ենք ավելացնել` բացահայտեք Հնդկաստանը Mystique Mantras Holidays ընկերության հետ։ Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը | |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
2428 reads | 06.06.2017
| |