ՆԱՐԻՆԵ ԴԱՎԹՅԱՆ. ՆՎԻՐՈՒՄԸ ՄԵԾ Է, ԱՅՆ ՉԱՓՄԱՆ ՄԻԱՎՈՐ ՉՈՒՆԻ
![]() - Ինչո՞ւ ընտրեցիք Արցախը` ծրագրեր իրականացնելու համար: Ընտրեցի սրտիս թելադրանքով տասներեք տարի առաջ: Առաջին անգամ եղա այդ հրաշալի վայրում և սիրահարվեցի Արցախ աշխարհին և արցախցուն։ Դրախտային երկիր, առանձնահատուկ մարդիկ: Անկասկած հասկանում էի, որ այն նաև ստրատեգիկ կարևոր նշանակություն ունի, պետք է ամեն բան անել, որ մարդիկ չհեռանան, ստեղծել պայմաններ բարեկեցիկ կյանքի համար։ -Ձեր ներդրումներից ամենաարդյունավետը ո՞րն եք համարում։ Եթե խոսենք ֆինանսական արդյունավետության մասին, ապա Renessance-թեյարան խանութն է, իսկ եթե հոգևոր արդյունավետության մասին, ապաքոլեջի նախագիծն է, որը չնայած ֆինանսական առումով եկամտաբեր չէ, բայց հոգևոր մեծ բավարարվածություն է տալիս։ -Առաջիկայում ի՞նչ նոր պլաներ կան։ Նախատեսել ենք մանկական ժամանցի վայր ստեղծել, որտեղ արցախցի փոքրիկները կունենան իրենց ժամանցը, իսկ մայրիկները իրար հետ շփվելու հնարավորություն, նաև վերանորոգման աշխատանքներ պետք է տարվեն մեր հյուրատանը և մանկական խանութում։ Օգոստոս ամսին Արցախի թեմայով գրքի շնորհանդես պետք է լինի, որի առիթով շատ հյուրեր ունենք դրսից։ Ամենամեծ ծրագիրը ստրատեգիական շատ կարևոր նշանակության նոր նախագիծ է, որի շնորհանդեսը կլինի ամռանը: Հիմա փակագծերը դեռ չեմ բացում։ ![]() Իրավացի եք, ավելի մեծ պատասխանատվություն զգացի և ավելի պարտավորված, որ արդարացնեմ պարգևս։ Անկախ ամեն ինչից, միշտ շատ սիրել եմ ու կսիրեմ Արցախը, այստեղ գտել եմ իմ կյանքի իմաստը՝ հնարավորինս ծառայելու եմ Արցախին, արյունակցական կապով եմ արդեն կապվել Արցախին: Աղջիկս Մոսկվայից տեղափոխվեց Ստեփանակերտ, ապրում է այստեղ, ապագա թոռնիկներս արցախցի կլինեն ու կապրեն, կպաշտպանեն այս հրաշք երկիրը: Հարցազրույցը վարեց Ռուզանն Ղազարյանը | |
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ | |
2692 reads | 30.05.2017
| |