ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ԵՐՈՒՍԱՂԵՄԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ
20.12.2017 \ 12:53 Reads: 2006
Դժվար թե Էրդողանի հրապարակային հայտարարությունը Արևելան Երուսաղեմի կամ պաղեստինյան Երուսաղեմի ճանաչման առումով առարկայանա: Այս խնդիրը շարունակում է մաս կազմել իբրև գլխավոր թեմա` սկսված պարանաձգությանը: Առ այս պահը Անկարան և Թել Ավիվը ռազմավարական հատուկ գործընկերներ են:
ԹՐԱՄՓԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԿՀԱՆԳԵՑՆԻ ԱՅՆՊԻՍԻ ՊԱՏԵՐԱԶՄԻ, ՈՐԻ ՀԱՄԵՄԱՏ ՍԻՐԻԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՂՈՒՊԱՐ ԿԹՎԱ
08.12.2017 \ 00:23 Reads: 1959
Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի համոզմամբ՝ ԱՄՆ նախագահի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը շատ ավելի լուրջ խնդիրներ է լուծում, քան Թրամփի նախընտրական խոստման իրականացումն է. «Ես կարծում եմ, որ այս քայլով նա ավելի խորքային հարց է լուծում, որն առավելապես կապված է Մերձավոր Արևելքում նրա պլաններով: Նախորդ տարի Դոնալդ Թրամփը այցելեց Սաուդիան Արաբիա և  ստեղծեց մինի ՆԱՏՕ, որն ուղղված էր Իրանի դեմ:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
03.12.2017 \ 18:42 Reads: 2289
2017 թ. հուլիսին՝ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության պայմանագրի կնքմանն ընդառաջ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն սկսել է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման աշխարհառազմավարական նախագծի մշակումը: Դրա նպատակն է գնահատել «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի տարածքով անցնող Չինաստան – Եվրոպա նոր այլընտրանքային երթուղու գործարկման հնարավորությունը՝ Չինաստան – Իրան ծովային տրանզիտը «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքին ինտեգրելու միջոցով:
ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑՆ ՈՒ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԸ՝ ՈՐՊԵՍ ՊԱՏԱՍԽԱՆ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ
29.11.2017 \ 20:01 Reads: 2214
Հայ-իսրայելական հարաբերությունների ակտիվացման ֆոնին իրանական կողմից անհանգիստ հայտարարությունները հաճախակի են դարձել: Իրանը մտավախություն ունի, որ հարաբերությունները խորացնելով Իսրայելի հետ, Հայաստանը կարող է Թել-Ավիվին հնարավորություն տալ մտնել մեր տարածաշրջան և մեծացնել Իրանի մեկուսացումը:
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵՀ- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ
26.11.2017 \ 01:11 Reads: 3782
Լեհ-հայկական հիմնադրամի գործունեությունը սերտորեն կապված է Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության խնդիրներին աջակցման հետ։ Հիմնադրամը իրականացնում է հայ մանուկների և երիտասարդության համար նախատեսված կրթական, գեղարվեստական ծրագրեր, որի նպատակն է տեղի հայության շրջանում պահպանել հայոց լեզուն, հայ ավանդույթները և մշակույթը։
ԹՅՈՒՐՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԻ ԴԵՐԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ 1991-2011 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ
24.11.2017 \ 19:10 Reads: 2735
Ներկայիս Ռուսաստանի Դաշնության տարածքում ընդհանուր առմամբ ապրում է թյուրքալեզու շուրջ 12 միլիոն մարդ : Պետք է ընդգծել, որ ներկայիս Ռուսաստանի Դաշնության մեջ ընդգրկված հիմնական միավորներից 4-ը՝ Բաշկիրիան, Կալմիկիան, Կարաչևո - Չերկեսիան և Թաթարստանը համարվում են թյուրքալեզու ժողովուրդներով բնակեցված միավորներ:
ԼԵՎՈՆ ԱՀԱՐՈՆՅԱՆ. ԽԵՆԹԱՆԱԼԻ ԵՐԿԻՐ Է, ՀԱՎԱՏԱՑԵՔ…
21.11.2017 \ 01:06 Reads: 3162
Լևոն Ահարոնյան.  ազգային բարերարը, ով կարծում է, որ հայրենիքում ամեն բան լավ է լինելու: Նա տեսնում է ապագայի զարգացած, հզոր Հայաստանը։  Ահարոնյանը հայրենիքում հիմնեց մի քանի ընկերություններ՝ ծավալելով ձեռնարկատիրական գործունեություն, ստեղծելով աշխատատեղեր: Առաջին իրանահայն էր, ով անկախության մեսիջը լսելուն պես եկավ հայրենիք՝ իր ակտիվ մասնակցությունը բերելով արդեն անկախ հայրենիքի բարգավաճման գործին։
ԹՈՒՐՔԻԱՅԻ ԶՈՒ ԶԻՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՍՏԻՃԱՆԸ ԵՎ ՕՊԵՐԱՏԻՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
13.11.2017 \ 20:41 Reads: 3457
Հայաստանի սահմանների մոտակայքում տեղակայված են 3-րդ դաշտային բանակի 9-րդ բանակայի կորպուսի զորամիավորումները, որոնք ներառում են մեկ տանկային, վեց մախանիզացված և չորս հետևակային բրիգադներ: Այս ուժերով թուրքական բանակը ի վիճակի է համեմատաբար կարճ ժամկետում (5 –ից 7 օր) Գյումրի - Երևան օպերատիվ ուղղությամբ ստեղծել հարձակողական խմբավորում հետևյալ թվակազմով ` 40-50 հազար մարդ, 350-370 հատ տանկեր և 700 միավոր հրանոթներ, ականանետներ ու համազարկային կրակի հրթիռային համակարգեր, որոնց կաջակցեն ռազմաճակատային ավիացիայի մի քանի էսկադրիլիաներ:
ԼԻԲԱՆԱՆՑԻՆԵՐԸ ԿԸ ՊԱՀԱՆՋԵՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՍԱԱՏ ՀԱՐԻՐԻԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ. ՀԱՅԱՑՔ ԲԵՅՐՈՒԹԻՑ
13.11.2017 \ 11:59 Reads: 2920
Ռիատի իշխաններուն սադրանքը աւելի գօտեպնդեց լիբանանցիներու միասնականութիւնը: Լիբանանցիները այսօր միակամօրէն կը պահանջեն իրենց վարչապետին վերադարձը: Սաատ Հարիրի կը մնայ Լիբանանի վարչապետը: Տակաւին աւելին, լիբանանցիները, քայլ մը եւս յառաջ երթալով, մերժեցին յորջորջումներու ոճով Սաատ Հարիրին փոխարինելու Ռիատի փորձերը...:
ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՏԱԿԵՏԵՐ
08.11.2017 \ 01:07 Reads: 1934
Ներսաուդյան մագլցողականությամբ հատկանշվող իրադարձությունները, եմենական դիրքերից դեպի Ռիադ կատարված հրթիռակոծումը, Լիբանանի վարչապետի հանկարծակի հրաժարականի հայտարարության մեջ աննախադեպ հակաիրանական հռետորաբանության օգտագործումը, տարածաշրջանային մակարդակով նոր օրակարգի հասունացման մասին ընդգծումները տեսանելի են դարձնում:
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
08.11.2017 \ 00:13 Reads: 3789
Երկու մայրաքաղաքներում որոշ փորձագետներ գտնում են, թե տեղի է ունենում «ճեղքում» Հայաստան - Իսրայել հարաբերություններում, և հալվում է նրանց միջև գոյություն ունեցող սառույցը։ Ձեռնպահ մնալով զգացմունքային  այս  տրամադրություններին միանալու կամ դրանք ժխտելու գայթակղությունից` փորձենք վերլուծել տեղի ունեցող տեղաշարժերի դրդապատճառները և դրանց ներքին տրամաբանությունը` Հայաստանի ու Իսրայելի տեսանկյունից։
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ
01.11.2017 \ 00:20 Reads: 2244
Նախիջևանը հանդիսանում է Ադրբեջանի ամենակոռումպացված  շրջանը: Այն իր կառավարման  ձևով գրեթե չի  տարբերվում Ուզբեկսանից. կառավարությունը չի ճանաչում կոռուպցիան համակարգային երևույթ, բայց ինչպես շատ ավտորիտար երկրներում, որոնք ունեն կլիենտային համակարգ, համատարած կոռուպցիան հանկարծահաս երևույթ չէ, որ բխում է միայն ցածր աշխատավարձերից, ցածր գիտակցական մակարդակից և իրավունքները չիմանալուց: Անձնական հարստացման աղբյուր լինելուց բացի, այն նաև վերից վար հսկողությունը պահպանելու միջոց է: Ինչից էլ  բխում է այն իրավիճակը, որն այսօր  առկա է Նախիջևանում՝ քաղաքացիական հասարակության լռեցում,  «ոչնչացում»,  բռնաճնշումներ և անարդարություններ:
ԵՎՐՈՊԱՆ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է ԵՎ ԿԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼՈՒ ՆԱԽՕՐԵԻՆ
31.10.2017 \ 11:31 Reads: 1981
Տարիների ընթացքում այն Եվրոպան, որին մենք հիմա ծանոթ ենք և  գիտենք, կդադարի այդպիսին լինելուց: Սակայն Եվրոպայի բնակչությունը չի  նվազում, իսկ աճը 90 %-ով տեղի է ունենում իսլամական միգրացիայի հաշվին:
ԴԵՍՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄՆ Է ԱՐՏԵՐԿՐՈՒՄ (ՆՈՐ ԽՆԴԻՐ)
28.10.2017 \ 22:34 Reads: 2117
Դիվանագետների իշխանությանը վերաբերող խնդիրների շարքում կարևորներից և չուսումնասիրվածներից մեկը դեսպանների  իշխանության ձևի ու ծավալի, դեսպանընկալ  երկրների կառավարման ձևի ու ոճի էական տարբերություններն են: Այդ երկրները կարող են լինել միապետական, հանրապետական, ավտորիտար, դեմոկրատական և այլն։
« 1 2 ... 14 15 16 17 18 ... 90 91 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com