ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ԼԵՀԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԼԵՀ- ՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՍԵՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՀԵՏ
Լեհ-հայկական հիմնադրամի գործունեությունը սերտորեն կապված է Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության խնդիրներին աջակցման հետ։

Հիմնադրամը իրականացնում է հայ մանուկների և երիտասարդության համար նախատեսված կրթական, գեղարվեստական ծրագրեր, որի նպատակն է տեղի հայության շրջանում պահպանել հայոց լեզուն, հայ ավանդույթները և մշակույթը։

Կազմակերպությունը քարոզչական գործունեություն է ծավալում Լեհաստանում՝ ներկայացնելով հայ ժողովրդին որպես հնագույն ազգերից մեկը, կազմակերպում է հայ մշակութային օրեր։

-Պարոն Հովսեփյան, պատմեք խնդրեմ, Լեհաստանի հայ համայնքի և Ձեր ղեկավարած հիմնադրամի գործունեության մասին ու նկարագրեք լեհահայ համայնքը այսօր:

Ա.Հ.-Ինչպես հայտնի է, Լեհաստանում հայ համայնքի թիվը ներկայումս կազմում է 40․000 մարդ։ Նոր եզրաբանությամբ բաժանում են այն, այսպես կոչված, հին և նոր համայնքների։ Հին համայքը, որը կազմում եմ 3-8 հազ․մարդ, այն հայերի ժառանգներն են, որոնք գաղթելով դեպի Եվրոպա XI-XIV դ․ ընկած ժամանակաշրջանում, բնակություն են հաստատել նաև Լեհաստանում։
1356 թվականին Լեհաստանի թագավոր Կազիմիր Մեծ արքայի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն շնորհվեց հատուկ արտոնության, որից անմիջապես հետո դասական հայ համայնքից տրվեց նաև ինքնավարության հնարավորություն։ Տեղականան հայկական դատարանները այդ ժամանակի ընթացքում օգտվում էին ավանդական հին հայկական իրավունքով, այսինքն Մխիթար Գոշի դատաստանագրքով։ Ի դեպ, Լեհաստանի Սենատը սույն տարվա հոկտեմբերի 19-ին ընդունեց հատուկ բանաձև հայ համայնքի կազմավորման 650-ամյակին նվիրված, որն անշուշտ արտահայտում է երկրի խորհրդարանի Լեհաստանում ապրող հայ համայքի հանդեպ հատուկ վերաբերմունքը և հարգանքը։

Սովետական Միաության փլուզումից հետո դեպի Լեհաստան սկսվեց նոր արտագաղթ։ Այսօր երկրում գտնվող հայերի ստվար հատվածը սերտորեն կապված է իր Հայաստանում ապրող բարեկամների, ընկերների հետ, տիրապետում է հայող լեզվի, հայոց մշակույթի կենդանի կրողներն են։

Լեհ-հայկական հիմնադրամի գործունեությունը սերտորեն կապված է Լեհաստանում հայ ազգային փոքրամասնության խնդիրներին աջակցմանը։ Հիմնադրամը իրականացնում է հայ մանուկների և երիտասարդության համար նախատեսված կրթական, գեղարվեստական նաև բեմական արվեստին նվիրված դասընթացներ։ Դասընթացների նպատակը և խնդիրը ՝ պահպանել հայոց լեզուն, ավանդույթն և մշակույթը։

Մեր նպատակն է Հայաստանը դարձնել մատչելի հասարակության լայն շրջանակներին։ Մեր գործունեությունը հասցեագրված է ինչպես հայ համայնքի, այնպես էլ լեհ ժողովրդի ներկայացուցիչներին և կենտրոնացված է Հայաստանի Հանրապետության պատմության հետ կապված գլխավոր ամենամյա միջոցառումների լուսաբանմանը, հայկական ավանդույթի մասայականացմանը, ինչպես նաև հայ մշակութային ինքնության զարգացմանը։

Կազմակերպությունը քարոզչական գործունեություն է տանում՝ ներկայացնելու հայ ժողովրդը հնագույն ժողովուրդների շարքում, որպես հզոր ավանդույթ ունեցող ազգերից մեկը, հայ մշակութային շաբաթների ընթացքում ամենամյա դասախոսությունների միջոցով ցուցադրում է կապը, որը գոյություն ունի հայ և լեհ ժողովուրդների միջև՝ սկսած 12-րդ դարից։

Հիմնադրամի գործունեության գլխավոր նպատակն է ամրապնդել միջմշակութային երկխոսությունը: Մշակութային ոլորտում ակտիվ գործունեության միջոցով խթանել լեհ հասարակության և հայ համայնքի համագործակությունը։

Հիմնադրամը տնօրինում է ավելի քան 1200 նմուշ հայերեն լեզվով լույս տեսած գրականության։ Ներկայումս հավաքածուն համալրվել է լեհերեն լեզվով հայոց պատմությանը և ավանդությանը վերաբերող գրականությամբ։

Այսօր հայ համայնքի ձևավորման գործում մեծ դեր ունի Լեհաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատան աշխատանքը, ի դեմս դեսպան Էդգար Ղազարյանի։ Այսօր գրեթե հաղթահարվել է այն անջրպետը, որն առաջացել էր պարզ պատճառներով հին և նոր համայնքների միջև վերջին տարիների ընթացքում։ Այսօր կարելի է նշել, որ նմանատիպ խնդիրները այսօր արդեն մեր համայնքների միջև գոյություն չունեն, և գուցե մոտիկ ապագայում մեզ վերաբերվեն արդեն ինչպես մի համայնքի ներկայացուցիչների։

-Ի՞նչ անել զարգացնելու Հայ-Լեհականն հարաբերությունները, ի՞նչ քայլեր են անհրաժեշտ։

Ա.Հ.-Այսօր մենք փորձում ենք քայլեր կատարել տեղեկատվական բազա ստեղծելու գործում։ Այս տվյալները թույլլ կտան համայնքին տեղեկանալու իր մեջ գտնվող տարբեր ոլորտների մասնագետների մասին, թույլ կտա նաև մեզ, որպես ՀԿ, աջակցություն ցուցաբերելու նպատակով ներառվել ազգային փոքրամասնությունների կարիքներին ուղղված տարբեր ծրագրերի մեջ։  Կարող եմ նշել նաև, որ հայ համայնքը աջակցության մեծ կարիք ունի նաև Հայաստանի Հանրապետության կողմից։

Հայաստանը պետք է հստակ ներկայացված լինի այստեղ իր մշակութային քաղաքանության ներքո, հստակ վերաբերմունք ցույց տալով իր ազգային արժեքի հանդեպ, որը կտա նաև հայ համայնքին հստակություն, այն ձեռք կբերի հստակ պատկեր լեհ հասարակության մեջ։ Մեծ կարիք ունենք այսօր այստեղ ունենալու մշակութային կենտրոններ, որոնք բաղկացած կլինեն հոգևոր, գիտական, կրթական մասերից։ Մեծ անհրաժեշտություն կա եկեղեցական կոթողի առկայության, որը կառուցված կլինի դասական հայկական եկեղեցական ճարտարապետության օրենքներով և այլն, և այլն։

Մենք այսօր սփյուռքում նաև հայապահպանության խնդիր ունենք։ Ի՞նչ է պետք անել այս ուղղությամբ: Պետք է շարունակել միավորվել ցեղասպանության թեմայի շուրջ, սակայն չպետք է մոռանալ նաև մեր հայապահպանության ժամանակակից խնդիրների մասին։ Նախ և առաջ պետք է անցկացնել կրթական ծրագրեր, ամրապնդել տեղեկատվական կապը համայնքների միջև, միավորել երիտասարդությանը հայապահպան արժեքների ներքո։ Այսօր մենք ունենք ոչ միայն հայապահպանման հետ, այլև Հայաստանապահպանության հետ մեծ խնդիրներ։

-Պարոն Հովսեփյան, այսօր Ձեր հիմնադրամի աշխատանքներին ակտիվ մասնակցում է Մարինա Խանամիրյանը, համագործակցության ձևաչափ ինչպիսի՞ն է, քանի,որ նա դեռևս Հայաստանում արդեն իսկ սեփական ծրագրերն էր իրականացնում իր կազմակերպության շնորհիվ:

Ա.Հ.-2013 թվականից նա, Հայաստանում լինելով Հայ – լեհական համագործակցության կազմակերպության նախագահը,  բազմաթիվ ծրագրեր է իրականացրել՝ ուղղված լեհ համայնքի աջակցմանը Հայաստանում։ Հետագայում տեղափոխվելով Լեհաստան ուսուման նպատակով՝ նա շարունակեց կազմակերպության միջոցով նաև դեսպանատան աջակցությամբ կազմակերպել Հայկական օրեր Լեհաստանում: Ի դեպ, դրանից հենց սկսեց Հայկական օրերի շարքը, որն արդեն իրականացնում ենք դեսպանատան հետ համատեղ։
Մարինայի և մեր գաղափարները, նպատակները նույն էր, հետևաբար ստացվեց միասին իրականացնել և կյանքի կոչել այդ հայանպաստ ծրագրերը։ Շատ են ծրագրերը, հուսանք, բոլորը ժամանակի ընթացքում կիրականանան։

Հարցազրույցը վարեց Ռուզաննա Ղազարյանը
ՌՈՒԶԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
3782 reads | 26.11.2017
|
ComForm">
avatar

Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com