ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՍԿԱԼԱՑԻԱՅԻ ՊԱՏՃԱՌՈՎ՝ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԿԱՆԴԱԼ
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունն ավելի ուշ հանդես եկավ հատուկ հայտարարությամբ՝ նշելով, թե հայկական ռազմական ուղղաթիռը ոչ թե խախտել է սահմանը, այլ առաջին գծից 500 մետր հեռավորությունից հարձակման կուրս է վերցրել ու փորձել կրակել Ադրբեջանի դիրքերի վրա: Հենց դա է իբրև եղել պատճառը, որ նրանց հակաօդային ուժերը ոչնչացրել են ՄԻ-24-ը: Արդեն գիշերը ադրբեջանցիները տեսանյութ տարածեցին՝ ցույց տալով, թե ինչպես են կործանում հայկական ուղղաթիռը:
13.11.2014 \ 13:03
Reads: 1646

ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏԵԼՈՒ Է ՀԱՅԿԱԿԱՆ ՇԱՀԵՐԻՆ
13.11.2014 \ 12:31
Reads: 1624

ԱՄՆ Կոնգրեսի գրեթե բոլոր թեկնածուները, որոնք աջակցել են հայ-ամերիկյան հարցերին, հաղթանակ են տարել նոյեմբերի 4-ին կայացած ընտրություններում: Արդյունքը նույնքան դրական եղավ առաջադրված մյուս թեկնածուների համար՝ նահանգային և տեղական մրցապայքարներում: Հետևաբար, Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը հայտարարեց, որ իր աջակցած թեկնածուների ավելի քան 95 տոկոսը հաջողության է հասել:
ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆ ՈՒ ՄՈՌԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
05.11.2014 \ 11:01
Reads: 1630
ՀԱՅՏԱԱՐԵՑ, ՀԵՐՔԵՑ, ՀԵՏՈ ԱՐԴԱՐԱՑԱՎ. Ի՞ՆՉ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ ԼՈՆԴՈՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՏԱՂԱՎԱՐԻ ՇՈՒՐՋԸ
Վերջին օրերին ադրբեջանական մամուլում էին հայտնվում այդ
երկրի ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևի
հայտարարությունները, թե Լոնդոնում անցկացվող ամենամյա World Travel Market ցուցահանդեսում Լեռնային Ղարաբաղը ներկայացնող տաղավարը ադրբեջանական կողմի ջանքերով փակվել է։
04.11.2014 \ 22:20
Reads: 1618

ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՁՄԵՌՎԱ ՎՏԱՆԳԻՑ
«Գազի գնի վերաբերյալ բանակցության արդյունքները պետք է ձեռնտու լինեն բոլոր կողմերին: Խոսել Ռուսաստանի ձմեռային, աշնանային կամ այլ եղանակային սպառնալիքների մասին, սխալ է, որովհետև մենք տնտեսական ճնշումների պատճառով չենք կարող գնալ զիջումների»,-նշել է դեսպան Իվան Կուխտան:
29.10.2014 \ 23:24
Reads: 1475

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՐԿԱԿԻ ԽԱՂԸ ՏԱՆՈՒՄ Է ՄԵԿՈՒՍԱՑՄԱՆ
Միջազգային փորձագիտական խավը հետզհետե ավելի ընդգծված ձևով է խոսում Թուրքիայի դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապես Թուրքիայի մեկուսացման գործընթացի մասին: Խնդիրը վերաբերում է Քոբանիի պատերազմին Թուրքիայի կիրառած երկակի խաղին, որ հայտնապես չի տեղավորվում տարածաշրջանի նկատմամբ ԱՄՆ-ի ունեցած պատկերացումների ընդհանուր պարունակում:
25.10.2014 \ 13:40
Reads: 1491

72-ՐԴԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 8-ՐԴԻՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՆԱԿԻ ԻՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
«Թուրքիան աջակցում է իսլամական պետության զինյալներին՝ նրան տրամադրելով զենք և մարդկային ռեսուրս»,-պաշտոնապես հայտարարեց Բայդենը: Հոկտեմբերի կեսին մեկ այլ բացահայտումով հայտնի դարձավ, թե կոնկրետ ինչ ռեսուրսի մասին է խոսքը, և ինչ ներուժ ունի իր բանակով այդքան հպարտացող հարևանը: 674.000 զինվոր, ահա թուրքական բանակի թիվը, որից 345 գեներալ ու ծովակալ, 39 հազար սպա, 97 հազար ենթասպա, 621 հազար շարքային:
25.10.2014 \ 13:33
Reads: 1818

700 ԵԶԴԻ ԸՆՏԱՆԻՔ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
Եզդիների հոգևոր թեմի առաջնորդ էմիր Թահսին Ալի Սաիդը դիմել է Իրաքի կառավարությանը և ամբողջ աշխարհին՝ խնդրելով սատար կանգնել եզդիներին: Նա ասել է, որ եզդիներն արդեն տվել են մոտ 5000 զոհ, առևանգվել են 7000 կին ու երեխա, 350 հազար մարդ էլ գաղթել է դեպի Իրաքի Քրդստան և Թուրքիա, նույնիսկ դեպի Սիրիա:
20.10.2014 \ 23:59
Reads: 1437

ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ. ՊԵՆՏԱԳՈՆ
«Բանակի նկատմամբ պահանջները կլինեն ավելի բարդ ու բազմատեսակ: Ահաբեկիչներից ու խռովարարներից դեռ երկար ժամանակ կբխի սպառնալիք: Սակայն մենք պետք է գործ ունենանք ռևիզիոնիստական Ռուսաստանի հետ, որն իր ժամանակակից ու մարտունակ բանակով կանգնած է ՆԱՏՕ-ի շեմին: Ամերիկյան բանակը մշտապես կարևոր նշանակություն կունենա ազգային անվտանգության ամեն տիպի սպառնալիքին դիմագրավելու համար: Մենք չգիտենք, թե 100 կամ էլ անգամ 10 տարի անց ինչ հակամարտություններ, փորձություններ կամ վտանագներ են սպասվում մեզ»:
16.10.2014 \ 12:21
Reads: 1675

ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՊԵՏՔ Է ՀԱՏՈՒԿ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՇՆՈՐՀԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՐԱ ԿԱՊԵՐԸ ԴԱՏԱՊԱՐՏԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ
Հոկտեմբերի 10-ին, երկարատև և բուռն քննարկումներից հետո, Հայաստանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) միանալու պայմանագիրը, որի կազմի մեջ մտնում են Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թ. հունվարի 1-ից և ենթակա է վավերացման չորս երկրների խորհրդարանների կողմից: Ղրղզստանը և Տաջիկստանը ևս Միությանը միանալու հետաքրքրություն են ցուցաբերել:
15.10.2014 \ 00:27
Reads: 2956

ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ԻՍՐԱՅԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Ըստ Իսրայելի ոստիկանության մամուլի խոսնակի հայտարարության՝ լուսաբացի աղոթքի ավարտից անմիջապես հետո պաղեստինցի բազմաթիվ երիտասարդներ, ժամանակավոր բարիկադներ կառուցելով մզկիթի բակում, սկսել են քարեր և ապակու կտորներ նետել Իսրայելի անվտանգության ուժերի աշխատակիցների ուղղությամբ: Իսկ երբ ոստիկաններն սկսել են ցրել նրանց խմբերը, որոշ երիտասարդներ ներխուժել են մզկիթի ներս, մինչդեռ հրեաներին չի հաջողվել մուտք գործել մզկիթ:
15.10.2014 \ 00:15
Reads: 1549

ԷՐԴՈՂԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԻՆ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Տայիփ Էրդողանը մեղադրանք է հղել Սիրիայի վարչակարգին և Թուրքիայի ներքին ընդդիմությանը: Առաջինի վրա է բարդել ԴԱԵՇ-ի ստեղծման պատասխանատվությունը, իսկ երկրորդին որակել որպես «Կոբանիում ընթացող իրադարձությունների ֆոնի ներքո Թուրքիան կործանելուն միտված գործընթացների մասնակից»:
12.10.2014 \ 22:35
Reads: 1355

ԴԵՌԵՎՍ ՈՒՇ ՉԷ ԽՈՒՍԱՓԵԼ ՀԱՄԱՄՈԼՈՐԱԿԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ. ԴԻՄՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ԵՎ ՕԲԱՄԱՅԻՆ
12.10.2014 \ 22:15
Reads: 2455
Ստորև հրապարակվում է Դիմումի լրիվ տեքստը, որը տրամադրել է Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր (ՌԴ), Պաշտպանության ազգային համալսարանի (ԱՄՆ) առաջատար հրավիրված պրոֆեսոր և Հարվարդի համալսարանի Ջ. Քենեդիի անվան Պետութենաշինության դպրոցի հրավիրված հետազոտող, ՌԴ Ռազմական գիտությունների ակադեմիայի ընտրված իսկական անդամ, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը:
«ՈՒՆԵՆԱԼՈՒ ԵՆՔ ՄԵԾ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ, ՈՐԻ ՍԿԻԶԲԸ ԴՐՎՈՒՄ Է ԱՅՍՕՐ». ԵՐԵՎԱՆԻ ՀԱՆՐԱՀԱՎԱՔԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՄՏՔԵՐԸ
Դիմելով հավաքված հանրությանը` Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հաջողությունը հենց այնպես չի տրվում, հաջողությունը դժվար ճանապարհ է, պայքար է: ԲՀԿ առաջնորդը հարց է ուղղել հանրահավաքին ներկա հոծ բազմությանը՝ արդյոք իրենք պատրաստ են այդ պայքարին այսօր: Ստանալով միանշանակ դրական պատասխան` Գագիկ Ծառուկյանը ասել է.
11.10.2014 \ 12:01
Reads: 1464

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԵՏՄ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Ըստ պայմանագրի՝ 2015-ի հունվարի 1-ից գործունեությունն սկսող Եվրասիական տնտեսական միությունը կունենա 4 անդամ, բայց մինչև այդ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է համաձայնություն տան Հայաստանի անդամակցությանը:
10.10.2014 \ 23:56
Reads: 1434

ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ՓՈԽՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Ռոբերտսոնի «Արդյոք եղե՞լ է Հայոց Ցեղասպանությունը» խորագրով հետաքննական տեղեկագիրը՝ հիմնված բրիտանական ներքին փաստաթղթերի վրա, որոնք ձեռք էին բերվել «Տեղեկատվության ազատություն» օրենքի շնորհիվ, բացահայտել էր, որ արտգործնախարարությունը ժխտել էր Հայոց ցեղասպանությունը և ապակողմնորոշել Բրիտանական խորհրդարանն այս հարցում՝ Թուրքիային սիրաշահելու համար:
10.10.2014 \ 00:20
Reads: 2028

ՀՈՄՍԻ ՎԻՐԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԿԱՄ ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԻ ՏՈՆԱԿԱՆ ԱՂՈԹՔԸ ԴԱՄԱՍԿՈՍՈՒՄ
Չնայած Միջազգային դաշինքի ուժերի կողմից ԴԱԵՇ-ի՝ Կոբանիում ամրացրած դիրքերը ռմբակոծելուն` ծայրահեղական ջիհադականներին հաջողվել է քուրդ պաշտպաններին հեռացնել քաղաքի կարևորագույն հենակետերից: Արդյունքում քրդաբնակ Կոբանիի արևմտյան, հարավային և արևելյան մասերն անցել են իսլամիստների ձեռքը:
08.10.2014 \ 00:29
Reads: 1511

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՓՈԹՈՐԿՈՏ ԳԱՐՈՒՆ` ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐՈՎ
Միջինարեւելյան տարածաշրջանային պատերազմը կտրուկ դիմափոխությունների է ենթարկվում: Եթե Սիրիայի դեպքում բանակ-ազատ բանակ ձեւաչափով էր առաջին փուլը, ապա դա վերածվեց Դաեշ-վարչակարգ ընդհարումների վրա կենտրոնացած պատերազմի: Հիմա արդեն մարտերի թեժ կետերում ներգրավվել են քուրդերն ու իսլամական պետության զինյալները: Իհարկե որոշ տարբերություններով` իրավիճակը ընդհանուր առմամբ նույնն է Իրաքի դեպքում:
04.10.2014 \ 23:37
Reads: 1935

ՄԱՀ ԿԱՄ ԱՅԼ ԵՐԿԻՐ. ՀԱԿՈԲ ԻՆՋԻՂՈՒԼՅԱՆԸ ԳԵՐԱԴԱՍԵԼ Է ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՈՎ ՎԵՐԱԴԱՌՆԱԼ
Երրորդ երկիր տեղափոխվելու միտքը ևս սպառնալիքի արդյունք է եղել: Մահ կամ այլ երկիր. Ադրբեջանի պահանջն է եղել: Հակոբը պատմում է, որ նույնիսկ սպառնացել են հաշվեհարդար տեսնել, եթե որոշի երրորդ երկրից վերադառնալ Հայաստան: Հայրենիքում, սակայն, այլևս չկա վախ, ընդհակառակը, բուժզննումից հետո կգնա բանակ՝ ավարտին հասցնելու զինծառայությունը:
03.10.2014 \ 14:34
Reads: 1559

ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՎԱԿՑՈՒՄ Է ԿԱՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ և ԿՈՉ ԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼ ԹԱՓԱՆՑԻԿ ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ
ԵՄ-ն ընդգծում է միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում երկու կողմերի ունեցած պարտավորությունները, մասնավորապես նրանց, որոնք վերաբերում են քաղաքացիական անձանց և հակամարտությունների ժամանակ կալանավորված անձանց հետ վարվելուն և ԵՄ-ն կոչ է անում նման միջադեպերի լիարժեք և թափանցիկ հետաքննությունների անցկացում։
02.10.2014 \ 15:20
Reads: 1323
ՌՈՒՄԻՆԻԱՅՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ՀԱՄԱԺՈՂՈՎ` ՉՆԱՅԱԾ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲՈՂՈՔՆԵՐԻՆ
Հենց նոր եմ վերադարձել տուն երկշաբաթյա լարված ճանապարհորդությունից: Սկզբում մասնակցեցի Երևանում տեղի ունեցած Հայաստան-Սփյուռք համաժողովին, որտեղ համանախագահեցի Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նիստում, և ելույթ ունեցա երկու այլ նիստերում՝ առաջարկելով ձևավորել ժողովրդավարական ճանապարհով ընտրված համասփյուռքյան կառույց, որը կներկայացնի Հայաստանից և Արցախից դուրս բնակվող յոթ միլիոն հայերին:
01.10.2014 \ 10:23
Reads: 1603

ԵՐԿՐՈՐԴ ՈՉՆՉԱՑՈՒՄ. FRANKFURTER ALLGEMEINE ԹԵՐԹՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է ՍՐԲՈՑ ՆԱՀԱՏԱԿԱՑ ԵԿԵՂԵՑՈՒ ՈՉՆՉԱՑՄԱՆԸ
Դեռևս ապրիլին «Իսլամական պետությունը» գրավել էր Քեսաբ քաղաքը և ավերել այն: Այն գտնվում է առասպելական Մուսա լեռից հարավ` Թուրքիայի սահմանին, որտեղ մեծամասամբ Ցեղասպանությունից փրկված հայեր էին ապրում: Սակայն Դեր Զորի եկեղեցու պայթեցումը հայերի համար անհամեմատ ավելի ցավոտ է: Ամեն տարի ապրիլի 24-ին այնտեղ հավաքվում են հայեր աշխարհի տարբեր անկյուններից` ոգեկոչելու Ցեղասպանության օրը: Հաջորդ տարի, երբ նշվելու է Ցեղասպանության 100-ամյակը, Դեր Զորում այն այլևս չի ոգեկոչվի:
29.09.2014 \ 20:22
Reads: 1419

ԴԱԵՇ-Ն ՍԿՍԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՅԱՐՈՒԲԻԱ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
Սիրիա-Իրաք սահմանագոտում գտնվող Յարուբիա քաղաքից ստացվել է հաղորդագրություն, որ ԴԱԵՇ-ի (ISIS) զինյալները սկսել են շրջափակել քաղաքը: العربية سوريا - Al Arabiya Syria-ն լուր է տարածել, որ ծայրահեղական զինյալները Յարուբիայում սպանել են 30 տղամարդու, ովքեր արաբական Շամար ցեղին պատկանող «Ալ-Քարամա» անունը կրող բանակի մարտիկներ էին:
29.09.2014 \ 20:09
Reads: 1496

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾ, ԱՄԲԻՈՆ ԵՎ ԱՌԻԹ
ՄԱԿ-ի գլխավոր համագումարում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը իրավամբ բոլոր պատճառներն ունի առանձնանալու այդ ամբիոնից հնչած նախորդ ելույթներից: Յուրահատկությունը ունի թե բովանդակային, թե կառուցվածքային, թե շեշտադրումային և թե ոճաբանական հիմնավորումներ: Այստեղ առիթը օգտագործվել է առավելագույն ձևով ամուր, կարծր դիրքերից ուղերձներ փոխանցելու:
27.09.2014 \ 21:39
Reads: 1571

ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ ԺԱՆ ԲԻԶԵԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի և Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն սեպտեմբերի 7-12-ը Լեռնային Ղարաբաղում էր:
26.09.2014 \ 16:00
Reads: 1443
