ԴԱԵՇ-Ն ՍԿՍԵԼ Է ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՅԱՐՈՒԲԻԱ ՔԱՂԱՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ
![]() Սիրիա-Իրաք սահմանագոտում գտնվող Յարուբիա քաղաքից ստացվել է հաղորդագրություն, որ ԴԱԵՇ-ի (ISIS) զինյալները սկսել են շրջափակել քաղաքը: العربية سوريا - Al Arabiya Syria-ն լուր է տարածել, որ ծայրահեղական զինյալները Յարուբիայում սպանել են 30 տղամարդու, ովքեր արաբական Շամար ցեղին պատկանող «Ալ-Քարամա» (Արժանապատվություն) անունը կրող բանակի մարտիկներ էին: Ինչպես և բախումներ են տեղի ունեցել քրդական ուժերի և ԴԱԵՇ-ի ջիհադականների միջև Հեսաքիի մարզում, Ռաս Ալ-Այն և Թել-Աբյադ շրջանների հանգուցակետում: Տեղացի ակտիվիստների պնդմամբ՝ «ծայրահեղականները հարձակում գործելով քուրդ պաշտպանների դիրքերի վրա՝ ռմբակոծության են ենթարկել դրանք». երկու կողմերի միջև տեղի ունեցած բիրտ ընդհարման հետևանքով կան բազմաթիվ զոհվեր. զոհվել է նաև ահաբեկիչների ջոկատն առաջնորդող հրամանատարը: Կա նաև տեղեկատվություն, որ ԴԱԵՇ-ի զինյալները ռմբակոծել են Կոբանի քաղաքը (Այն Ալ-Արաբը). կան 20 վիրավորվածներ: Սիրիական տեղական աղբյուրները հիշեցնում են, որ թեպետ Այն Ալ-Արաբի սահմանները վերահսկվում են Միջազգային դաշինքի կողմից, այնուամենայնիվ Իսլամական պետությունը շարունակում է քաղաքը պահել շրջափակման մեջ: ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1496 reads | 29.09.2014
| |