ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԴԵՍՊԱՆԸ ՉԻ ՎԱԽԵՆՈՒՄ ՌՈՒՍԱԿԱՆ ՁՄԵՌՎԱ ՎՏԱՆԳԻՑ
![]() «Գազի գնի վերաբերյալ բանակցության արդյունքները պետք է ձեռնտու լինեն բոլոր կողմերին: Խոսել Ռուսաստանի ձմեռային, աշնանային կամ այլ եղանակային սպառնալիքների մասին, սխալ է, որովհետև մենք տնտեսական ճնշումների պատճառով չենք կարող գնալ զիջումների»,-նշել է դեսպան Իվան Կուխտան: ![]() Միլիարդատեր Ջորջ Սորոսի՝ օրերս արված հայտարարությանը, թե Ռուսաստանը կոնկրետ սպառնալիք է Ուկրաինայի գոյությանը և պետք է մեծ փողեր ծախսել այդ երկրի պահպանության համար, Իվան Կուխտան պատասխանել է՝ Սորոսի անհանգստության հիմքերի մասին երևի միայն նա կիմանա: Ռուսաստանն առաջին երկրներից մեկն է, որը ճանաչել է հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրությունը: Կրեմլի հետ բանակցությունը պետք է շարունակել, որովհետև հարևանների հետ պետք է կարողանալ համերաշխ լինել. «Ուկրաինան ընտրել է եվրոպական ուղի, մենք որդեգրում ենք եվրոպական քաղաքական և տնտեսական ստանդարտներ, բայց կողմ ենք Ռուսաստանի հետ երկխոսությանը, որովհետև մենք հարևաններ ենք: Սա բազմաբնակարան շենք չէ, որտեղ կարող ես տունը փոխել ու էլ երբեք չտեսնել հարևանիդ: Պետք է հարևանների հետ համերաշխ լինել, և մենք ձգտում ենք այդ նպատակին»: Հոկտեմբերի 26-ին Ուկրաինայում տեղի ունեցած խորհրդարանի ընտրության արդյունքը Իվան Կուխտան համարել է սպասված: Հաղթեցին վարչապետի և նախագահի գլխավորած երկու կուսակցությունները, որոնք էլ հավանաբար կկազմեն կոալիցիոն կառավարություն՝ եվրոպական հստակ ծրագրերով: Չնայած քվեարկություն չի եղել Ղրիմում և ուկրաինական բանակի հսկողությունից դուրս տարածքներում, բայց դեսպանը ընտրությունը անվանել է օրինական: Փոխարենը օրինական չի համարել Երևան-Սիմֆերոպոլ հնարավոր ավիաչվերթը: Դրա մասին Հայաստանն ու Ուկրաինան պաշտոնապես դեռևս չեն խոսել: DIPLOMAT.AM | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1475 reads | 29.10.2014
| |