ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՈՒՂՈՒ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ ԵՎ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՄԲ ԵՐԿՐՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Մի շարք միջազգային ինստիտուտների, ներառյալ ՄԱԿ-ի կառույցների, փաստաթղթերում առաջարկվում է հրաժարվել էկոնոմիկայում նեոլիբերալ քաղաքականությունից և ամրապնդել պետական կարգավորումը: Ինչպես հայտնի է, տնտեսական քաղաքականության նեոլիբերալ սկզբունքները, որ աշխարհում ներկայումս իրականացվում են Բրետտոն-Վուդյան միջազգային ֆինանսական ինստիտուտների՝ Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կողմից, շարադրված են մանիֆեստում բիզնես-հանրության ներկայացուցիչների 1979թ-ին ԱՄՆ-ում կայացած կլոր սեղանի եզրափակիչ փաստաթղթում, որը ստացել է "Վաշինգտոնյան կոնսենսուս” անվանումը:
26.09.2014 \ 15:34
Reads: 4267

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՈԴՎԱԾ Է ԳՐԵԼ ՆՅՈՒ-ՅՈՐՔ ԹԱՅՄՍ ԹԵՐԹԻ ՀԱՄԱՐ
Այս տարի լրանում է իր մասշտաբների և դաժանության մեջ աննախադեպ մարդկային մեծ աղետի` Առաջին համաշխարհային պատերազմի հարյուրամյակը: Այն խլեց մոտ 14 միլիոն մարդկային կյանք, որոնցից 5 միլիոնը քաղաքացիական անձինք էին, իսկ 9 միլիոնը՝ զինվորականներ: Միլիոնավոր մարդիկ էլ վիրավորվեցին, դարձան ռազմագերիներ կամ տեղահանվեցին՝ ստիպված լինելով լքել իրենց հայրենի հողերը: Վերջիններիս թվում էին նաև հայերը, ովքեր գրեթե բնաջնջվեցին երկրի երեսից:
24.09.2014 \ 22:49
Reads: 2092

ԱԴՐԲԵՋԱՆԸ 3500$ Է ՎՃԱՐՈՒՄ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԽՈՋԱԼՈՒԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ
Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին ուղղակի գրված է «Խոջալուի ողբերգությունը»: Ադրբեջանական մամուլն, իհարկե, փորձում է ներկայացնել վճարովի նստարանների անվանակոչումը որպես մեծ հաղթանակ:
24.09.2014 \ 22:39
Reads: 1813

ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԱԲՆԱԿ ԿՈԲԱՆԻԻ ՇՐՋԱՆԸ՝ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԶՈՀ
Սիրիայի «Մարդու իրավունքների ինստիտուտը» հայտարարել է, որ «Իսլամական պետություն» կազմակերպությունն իր գերակայությունը Սիրիա-Թուրքիա սահմանային գոտում հաստատելու նպատակով սեպտեմբերի 21–ին շրջափակման մեջ է առել քրդաբնակ Կոբանիի տարածաշրջանը:
23.09.2014 \ 17:12
Reads: 1440

ՀՈՒՆԱՍՏԱՆԸ 3-ՐԴ ԵՐԿԻՐՆ Է, ՈՐԸ ՔՐԵԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ
Չնայած Եվրոպայում նման օրենքների վերաբերյալ իրավական անորոշությանը՝ Հունաստանի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին, ձայների 54 կողմ և 42 դեմ հարաբերակցությամբ այլատյացության դեմ քրեական օրենք ընդունեց՝ պայքարելով խտրականության, այլատյացության և ռասիզմի դեմ՝ անօրինական դարձնելով Հրեական հոլոքոստի և մյուս ցեղասպանությունների ժխտումը, որոնք ճանաչվել են միջազգային դատարանների ...
20.09.2014 \ 11:34
Reads: 1602

«ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ» ՀԱՄԱԼՐՎՈՒՄ Է ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՈՎ
Սիրիայի «Մարդու իրավունքների ինստիտուտը» տարածել է հաղորդագրություն, որ անցյալ շաբաթվանից ի վեր, երբ Բարաք Օբաման հայտարարեց ԴԱԵՇ-ի՝ Սիրիայի հյուսիսային և արևելյան հատվածներում ունեցած դիրքերն առավելագույնս ռմբակոծելու իր մտադրության մասին, «Իսլամիստական պետություն» կազմակերպությունը սկսեց համալրվել նոր զինյալներով: Սեպտեմբերի 10-ից մինչև 18-ը արդեն 162 մարդ է անդամագրվել «Իսլամիստական պետության» հալեպյան ճամբարներին:
19.09.2014 \ 15:36
Reads: 3216

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆՆԵՐԻՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ԵՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ՎԱԽԻՑ
17.09.2014 \ 22:39
Reads: 2312
Այդ մասնագետները, հավատարիմ լինելով գիտական անաչառության պահանջներին, գիտեն, որ Ղարաբաղի հայության կողմից ինքնորոշման իրավունքի իրացման օրինականությունը խարսխվում է նաև ստուգելի փաստաթղթերում արձանագրված այն փաստի վրա, որ հանրաքվեի նախապատրաստման և անցկացման գործընթացում իրավահավասար կերպով ներգրավված էր նաև ադրբեջանական փոքրամասնությունը:
ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿՇԱՐՈՒՆԱԿԻ ԱՇԽԱՏԵԼ ՀՀ-Ի ՀԵՏ
Եվրամիությունն իր կազմում ընդունում է այն պետություններին, որոնք իրենց անդամակցությսմբ լրացուցիչ կոնֆլիկտներ չեն բերի այդ կառույց: Բնականաբար, քանի դեռ, օրինակ, Թուրքիան և Ուկրաինան տարածքային վեճեր ունեն և չեն լուծել հարևան երկրների հետ իրենց խնդիրները, անդամակցության հարց չի կարող լինել:
15.09.2014 \ 13:20
Reads: 1404

ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՈՒՂԵՂԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐՈՒՄ
Ներկայումս այնպիսի հարցեր, ինչպիսիք են հայ-թուրքական հարաբերությունները, Հայոց ցեղասպանության, սփյուռքի և ընդհանրապես Հայաստանին ու Հայությանը վերաբերող քաղաքական, ռազմավարական նշանակության հիմնախնդիրները, բացի ակադեմիական կառույցներից, դարձել են նաև թուրքական վերլուծական հաստատությունների հետազոտությունների առարկա։
12.09.2014 \ 12:18
Reads: 2730

ԵՄ-Ն ԴԱԵՇ-Ի ՀԱՄԱՐ ԷԼ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
Եվրամիությունը դատապարտեց Իրաքում և Սիրիայում շարունակվող բռնությունները, որոնք սպառնում են տարածվելով դուրս գալ տարածաշրջանի սահմաններից: Եվրոպացի առաջնորդները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ տրամադրելու ռազմական օժանդակություն Իրաքին ընդդեմ ԴԱԵՇ-ի դեմ պատերազմի:
04.09.2014 \ 15:22
Reads: 1639

ՀԵԼԼԱԴԱՅԻ ԿԻՍԱԲԱՐԲԱՐՈՍ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ԵՎ ՆՐԱ ՀԱՆՃԱՐԵՂ ՈՐԴԻՆ
Կմտածեի՞ն արդյոք պարսից դիվանագետները, թե ինչ չարիք են բերելու իրենց գլխին` կանաչ լույս վառելով Ալեքսանդրի ճանապարհին: Որդին հարյուրապատիկ գերազանցեց հոր փառասիրությունը և ծավալապաշտական մարմաջը: Նա ծնկի բերեց պարսկական կայսրությունը: Հելլենական վրեժը լիուլի լուծված էր: Սակայն դա աշխարհակուլ ծրագրերի մեկնակետն էր ընդամենը: Հորիզոնում ուրվագծվում են Ասիայի և Աֆրիկայի անծանոթ, խորհրդավոր ու գայթակղիչ երկրները՝ մինչև Հնդկաստան: Միայն առաջ, ընդառաջ փառապանծ հաղթանակների, նորանոր նվաճումների:
07.08.2014 \ 00:11
Reads: 4289

«ԽՃԱՆԿԱՐԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹ». ԱՆՀԱՏԻ ԱՐԺԵՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԳԼՈԲԱԼԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՓՈՒԼՈՒՄ
Գլոբալացումը որակապես փոխում է հասարակության տնտեսական, քաղաքական և մշակութային համակարգերը` կաթվածահար անելով անհատի` նախկինում արմատացած աշխարհայացքը, ստիպելով մտածել, որ ինքն անկարող ու թույլ է մի անորոշ համակարգի առաջ: Եթե նախկինում մարդն իրեն պաշտպանված էր զգում սեփական երկրի սահմաններում, ուր գրեթե բոլորն ունեին գրեթե նույն մտակաղապարներն ու սոցիոմշակութային արժեքները, ապա հիմա հասարակությունները միախառնվում են` միանալով մեկ ընդհանուր «գլոբալացում» իդեայի շուրջ...
15.07.2014 \ 01:11
Reads: 4297

ԼՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԵՐԱՆԸ ՈՐ ՓԱԿԵՔ, ՀՈ ԺՈՂՈՎՐԴԻ ԲԵՐԱՆԸ ՉԵ՞Ք ՓԱԿԻ. ՀԱՅԿԱԿԱՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԸ՝ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Մարդկանց, գյումրեցիներին հատկապես անտարբեր չի թողել ազատ մամուլի դեմ այս հարձակումը: Երեկ բազմաթիվ արձագանքներ ստացանք Գյումրիից: Մի մասը մեղադրում էր Ալեքսանյան եղբայրներին, որոնք, այդ քաղաքի պարծանքը հանդիսանալով, ընկրկել են բարձրաստիճան իրավապահների առաջ եւ լռել, հնարավորություն տալով կոծկել միջադեպը:
10.07.2014 \ 14:32
Reads: 1582

ՔԱՐԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՒ ՓՈԽԱՐԵՆ ՇՊՐՏՈՒՄ ԵՆ
Ինձ միշտ շատ հեռու էի պատկերացնում ազգայնականությունից: Բայց այս վերջին տարվա ընթացքում՝ «խալաթի պատմությունից» սկսած, ես զգում եմ, թե ինչպես է իմ մեջ հասունանում ներքին ընդվզումը:
15.06.2014 \ 17:45
Reads: 1600

ԱՍՏԱՆԱՅԻ ԽՈՍԱՓՈՂՆ ՈՒ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆԵՐԸ
Ղազախստանի նախագահը նման ընթերցում եւ ապա վերապահություն կամ հստակացումներ կատարելու համար ամեն տեսակի շեշտադրում համաձայնեցրել էր նոր ստեղծվող միության առաջատար ուժի հետ: Սա ուղերձ էր ուրեմն Մոսկվայից հղված Բաքվին. գուցե նաեւ ոչ միայն Բաքվին: Թեկուզ Ղազախստանի նախագահի միջոցով:
10.06.2014 \ 01:19
Reads: 1708

ՎԱՐՈՒԺԱՆ ՊԼՈՒԶՅԱՆ. ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ (ՁԱՅՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ)
25.05.2014 \ 15:22
Reads: 3642
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ
ՄԱՌԱԽՈՒՂԻ ՄԻՋՈՎ ՇԱՐԺՎՈՂԸ․ ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՆԳ ԴԱՍԵՐԸ
Հարավսլավացի գրող Իվո Անդրիչը, ով մոտ 20 տարի եղել է դիվանագիտական ծառայության մեջ, իր մի էսսեում, որ վերջերս է անգլերեն հրապարակվել, նկարագրելով դիվանագետին և դիվանագիտական ծառայությունը, գրում է․ «Ինձ թվում է՝ ցանկացած երկրի դիվանագիտական ծառայության մեջ ավելի մեծ թվով «ձախողված մարդիկ» կան, քան ցանկացած այլ մասնագիտության մեջ, մարդիկ, ովքեր մտել են սխալ դռնով, և չկա մեկը, ով նրանց կուղեկցի դուրս, և հենց իրենք՝ դիվանագետներն էլ չեն կարողանում գտնել ելքն ու դուրս գալ»։
22.05.2014 \ 01:15
Reads: 2980

«ԹՎԱՑՅԱԼ ՀԱՋՈՂԱԿ ՀԱՍԱՐԱԿԱՐԳԵՐԸ ՍՏՎԱՐԱԹՂԹԻՑ ՏՆԱԿՆԵՐ ԵՆ, ՈՐ ԱՄԵՆ ՊԱՀԻ ԿԱՐՈՂ ԵՆ ՓԼՈՒԶՎԵԼ»
Դա շատ թվացյալ է, աշխատուժի որակը շատ ցածր է այստեղ:
Նույն աշխատուժը, որ կա Հայաստանում, դրսի ներդրողի որևէ բիզնեսի
հաջողություն չի բերի: Չկա այնպիսի բիզնես գաղափար կամ բիզնես համակարգ,
որի համար հենց հայկական աշխատուժը կարող է հաջողության գրավական
հանդիսանալ:
17.05.2014 \ 01:08
Reads: 1665

ՀԱՅՐԻԿԻ ԼՈՒՍԱՄՈՒՏԸ ՀԱՎԵՐԺ ՓԱԿՎԵՑ...
Իմ կյանքում Օհան հայրիկի մահը միակն էր, որը կարծես թե թեթևացած սրտով ու հոգու հանգստությամբ ընկալեցի։ Մարդն իր երազին հասավ, տա Աստված, որ նրա հոգին էլ գնա մեզ անհայտ մի այլ աշխարհ, ուր Հայրենիք չկա…
12.05.2014 \ 13:23
Reads: 1918

ԱՐՄԵՆ ԴԱՐԲԻՆՅԱՆ. ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԻ ՊԱՀԱՆՋԱՐԿԸ
Հիրավի, առավելագույն առաջնայնության խնդիր է մարդկային և, որպես հետևություն, հասարակական ՈՐԱԿԻ ծնումը, կերտումը, ձևավորումը, սնուցումը, տարածումը: Մեր իրականության մեջ մենք, թերևս, միայն մասնավոր կարգով, գենետիկորեն ենք փոխանցում ՈՐԱԿՅԱԼ ՀԱՅԻ պահանջարկը՝ սերնդեսերունդ, բայց ՈՐԱԿԻ կերտման, սնուցման, առավել ևս, տարածման գործում, որպես հասարակություն, ակնհայտորեն թերանում ենք:
12.05.2014 \ 01:01
Reads: 1557

ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՈՒՄ. ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐԸ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՒՂԻՆ
Շուշիի ազատագրումը հայկական ռազմական ուժերի նշանակալից հաղթանակներից մեկն էր Արցախյան ազատամարտում։ Ճակատամարտը տեղի է ունեցել 1992թ. մայիսի 8-ին ռազմավարական կարևոր Շուշի լեռնաքաղաքում։ Մարտական գործողությունները ճշգրիտ հաշվարկված էին և արդեն մյուս օրը Շուշին լիովին ազատագրված էր ադրբեջանցիներից, որոնք ողջ հակամարտության ընթացքում Շուշիից ռմբակոծում էին ԼՂԻՄ-ի, հետագայում նաև՝ Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտը։
09.05.2014 \ 17:48
Reads: 6015

ԵՂԵ՛Ք, ԵՂԵ՛Ք ԵՐԿԱՐ
Բեյրութի օդանավակայան իջած մեր ինքնաթիռի պատուհանից աչքի էր զարնում այդ աշխույժ մարդը` օտար ափում անհամբեր հայաստանյան պատվիրակությանն սպասող: Իջանք: Վարչապետական այց էր` 97-ին: Պարզվեց` Լիբանանում մեր երկրի դեսպան Արման Նավասարդյանն է:
03.05.2014 \ 22:56
Reads: 1687

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ՍԻՄՎՈԼԻԶՄԸ
Ինչո՞ւ է Հայաստանը հայտնվել այն վիճակում, որում հայտնվել է: Ինչո՞ւ են աշխարհի պետություններից շատերը Հայաստանին վերաբերվում արհամարհանքով, մի մասը՝ խղճահարությամբ, մյուսները՝ դեռևս քաղաքավարությունը պահպանելու անհրաժեշտությամբ, ավելի շատերն ընդհանրապես չեն վերաբերվում՝ մեր երկրի հանդեպ իրենց դիրքորոշումը տեղավորելով Ռուսաստանի նկատմամբ արտահայտվող վերաբերմունքի փաթեթում:
01.05.2014 \ 14:32
Reads: 1333

«ԱՌԱՋԻՆԻՆ ԿԿԱՊԵՆ ԾԱՌԻՑ, ՎԵՐՋԻՆԻՆ ԿՈՒՏԵՆ ՄՐՋՅՈՒՆՆԵՐԸ»
Մարկեսի մահվանն առաջիններից արձագանքեցին ՌԴ նախագահ Պուտինն ու ԱՄՆ նախագահ Օբաման: Նրանց ցավակցական հեռագրերից պարզ դարձավ, որ Օբամայի երիտասարդության շրջանի ամենասիրելի գրողը Գարսիա Մարկեսն էր: ԱՄՆ նախագահն անգամ գրողի ընծայագրով գիրք ունի, որը մինչ օրս պահում է՝ իբրև մասունք: Պուտինն էլ, պարզվում է, գրողի մեծ երկրպագուներից է...
24.04.2014 \ 12:16
Reads: 1677

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Անշուշտ տեղյակ ենք, թե ինչպիսի լայնամասշտաբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը հավուր պատշաճի նշելու համար, և թե ինչպիսի համերգաշարեր ու տարատեսակ միջոցառումներ են սպասվում այդ օրերին: Սակայն վստահ եմ` ներքուստ Դուք էլ եք համոզված, որ մեր ժողովրդի մեծ մասին այլևս սոսկ սգատոները չեն հետաքրքրում:
23.04.2014 \ 01:17
Reads: 2396
