ԱԴՐԲԵՋԱՆԸ 3500$ Է ՎՃԱՐՈՒՄ ԿԱՆԱԴԱՅՈՒՄ ԽՈՋԱԼՈՒԻ ՆՍՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ
Կանադայի Կալգարի քաղաքի այգիներում տեղակայվել են «Խոջալուի ողբերգությունը» ոգեկոչող հուշատախտակ և նստարան: Հուշատախտակով ծառն ու նստարանը տեղակայվել են քաղաքի բարեկարգման ծրագրի օգտագործմամբ` համապատասխան վճարի դիմաց. հուշատախտակով ծառի արժեքն է 500 դոլար և նստարանի արժեքն է 3500 դոլար: Կալգարիի քաղաքային իշխանությունները թույլ չեն տվել տեղադրել նստարանի գրության ամբողջական ադրբեջանական տարբերակը` ներառյալ հայերի նկատմամբ մեղադրանքներով հանդերձ, ցուցանակներին ուղղակի գրված է «Խոջալուի ողբերգությունը»: Ադրբեջանական մամուլն, իհարկե, փորձում է ներկայացնել վճարովի նստարանների անվանակոչումը որպես մեծ հաղթանակ: Առիթն օգտագործելով` Ադրբեջանի դեսպանությունը փորձել է Կալգարիի համալսարանում կազմակերպել մեծ հավաք, որին, սակայն, ինչպես երևում է նկարներից, մասնակցել է մոտ 15 հոգի: ![]() ![]() | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1818 reads | 24.09.2014
| |

Կանադայի Կալգարի քաղաքի այգիներում տեղակայվել են «Խոջալուի ողբերգությունը» ոգեկոչող հուշատախտակ և նստարան: Հուշատախտակով ծառն ու նստարանը տեղակայվել են քաղաքի բարեկարգման ծրագրի օգտագործմամբ` համապատասխան վճարի դիմաց. հուշատախտակով ծառի արժեքն է 500 դոլար և նստարանի արժեքն է 3500 դոլար:




