ԵՂԵ՛Ք, ԵՂԵ՛Ք ԵՐԿԱՐ
![]() Կենսունակության նման կենարարություն դիվանագիտական «կորպուսներում» քիչ կհանդիպես. իր այդ կենսունակությամբ մեզ նույնպես վարակեց. մտածողության տեսակը, հանդիպումների կազմակերպումը նույնքան դինամիկ էին, որքան նիստն ու կացը: Մտածեցինք` Լիբանանից է: Պարզվեց` չէ. մեկ կետում (հիմա գրում եմ ու հասկանում, որ մարդու այդ կատեգորիան հենց այդպիսին է. նա անչա՜փ նման էր Պաուլո Կոելյոյին) նա համադրել էր տաք Արևելքը` քաղաքացիական պատերազմից դեռ ամբողջովին ուշքի չեկած Լիբանանը, ու մենք ուշի ուշով կլանում էինք Լիբանանի ու Բեյրութի նրա ընկալումները, մեր համայնքի մասին պատմումը: Դիվանագիտական նույն կետում «առկա» էր նաև եվրոպական դպրոցը, որն անցել էր նա իր կյանքի քառուղիներում` ԽՍՀՄ արտգործնախարարություն, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի հայաստանյան պատվիրակությունների ղեկավար, Եվրոպայի սրտում` Ավստրիայում-Հունգարիայում ՀՀ դեսպան: Այսօր արդեն յոթանասունհինգը բոլորած Արման Նավասարդյանը նույն կենսունակությամբ պահպանում է իր հին սերնդի «քրմերի» մշակույթը, և ամենից ակտիվն է քաղաքագիտական, երբեմն անչափ հետաքրքիր, աշխարհ տեսած-մաշած մարդու իր գնահատանքներում: Ինչի դեֆիցիտն անչափ շատ է կոնյունկտուրային մեր ժամանակաշրջանում: Մնում է ցանկանալ նրան միշտ մնալ այդքան կենսունակ ու շնորհավորել տարեդարձի առիթով և մաղթել. -Եղե՛ք: Եղե՛ք երկար: Կարմեն ԴԱՎԹՅԱՆ Irates.am | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1688 reads | 03.05.2014
| |