ՍԻՐԻԱՅԻ ՔՐԴԱԲՆԱԿ ԿՈԲԱՆԻԻ ՇՐՋԱՆԸ՝ «ԻՍԼԱՄԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ» ԶՈՀ
![]() Կոբանին՝ նույն Այն-Ալարաբ (բառացի նշանակում է «արաբների աչք») շրջանն է, որն ըստ բնակիչ քրդերի թվի՝ իր մեծությամբ երրորդ քրդական համայնքն է Սիրիայում: «Մարդու իրավունքներ» ընկերության տնօրեն Ռամի Աբդ Ալ-Ռահմանը ֆրանսիական լրատվամիջոցներին հաղորդել է, որ վերոնշյալ ծայրահեղական խմբավորումը, սկսած սեպտեմբերի 16–ից, իր վերահսկողությանն է ենթարկել Կոբանիի շրջանին պատկանող ավելի քան 60 գյուղ՝ հայտնվելով Կոբանի քաղաքից ընդամենը մի քանի տասնյակ կմ հեռավորության վրա: Քաղաքը մշտապես գտնվելով Սիրիայի կառավարական ուժերի վերահսկողության տակ՝ օժանդակել է տեղական ընդդիմադիր և օտարերկրյա այլևայլ խմբերի՝ հեղափոխական շրջանում դեպի տարածաշրջան ներթափանցման կանխմանը: Կոբանիի շրջանի սիրտը համարվող համանուն քաղաքի գրավմանը տալով ռազմավարական մեծ նշանակություն՝ «Իսլամական պետությունը» ձգտում է աշխարհագրական փոփոխություն կատարել սեփական քարտեզի վրա՝ առաջխաղացում իրականացնելով դեպի Թուրքիայի սահմանները: Տրամաբանական է, որ Կոբանի քաղաքի գրավումը «Իսլամական պետության» կողմից լուրջ սպառնալիք կդառնա՝ կախված քրդաբնակ մյուս շրջանի՝ Սիրիայի արևելքում գտնվող Կամիշլիի գլխին: Կոբանի քաղաքի համար մղվող մարտերը, որոնք սեպտեմբերի 16-ից առ այսօր չեն դադարում, խլել են առնվազն 37 դաեշականի և 27 քուրդ բնակչի կյանք: ԴԱԵՇ-ի զոհված զինյալները մեծամասամբ այլազգիներ են, ավելի ստույգ՝ չեչեններ և Պարսից ծոցի երկրների քաղաքացիներ: Կոբանի քաղաքի և նրա արվարձանների քուրդ բնակիչները, վախենալով ԴԱԵՇ-ի հաշվեհարդարին ենթարկվելու սպառնալիքից, փախուստի են դիմել դեպի թուրքական սահմանամեձ շրջաններ: اة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ը մեջբերում է ՄԱԿ-ի տեղեկատվությունը, որ սեպտեմբերի 18-ից մինչև այսօր ընկած ժամանակահատվածում մոտավորապես 70 հազար քուրդ է ապավինել հարևան Թուրքիային: Թուրքիա գաղթած սիրիացի քրդերը լրագրողներին պատմել են ջիհադական ահաբեկիչների սարսափազդու արարքների մասին: Օրինակ, թե ինչպես են նրանք այրել ու ավերել իրենց բնակարանները կամ էլ կտրել տները չլքող մարդկանց գլուխները: قناة الجزيرة مباشر - Aljazeera Mubasher Channel-ը նաև հիշատակում է, որ մոտ 300 քուրդ զինյալ Թուրքիայից շտապ մեկնել է Սիրիա՝ օգնելու «քուրդ եղբայրներին»: Սիրիական ընդդիմությունն իր հերթին հորդորել է միջազգային հանրությանը շտապ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու Այն-Ալարաբի էթնիկ զտումը»: ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1440 reads | 23.09.2014
| |