ԵՄ-Ն ԴԱԵՇ-Ի ՀԱՄԱՐ ԷԼ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ
![]() Եվրամիությունը դատապարտեց Իրաքում և Սիրիայում շարունակվող բռնությունները, որոնք սպառնում են տարածվելով դուրս գալ տարածաշրջանի սահմաններից: Եվրոպացի առաջնորդները հայտարարեցին իրենց պատրաստակամության մասին՝ տրամադրելու ռազմական օժանդակություն Իրաքին ընդդեմ ԴԱԵՇ-ի դեմ պատերազմի: Գագաթնաժողովում նաև որոշվեց դիմակայել ԵՄ-ի ներսում առկա գաղափարախոսական լարվածությանը և հանձնարարվեց եվրոպացի ճանապարհորդների համար պատրաստել բացատրագրեր՝ միտված զինյալների՝ Եվրոպայից դեպի Սիրիա և Իրաք տեղափոխվելու գործընթացի կասեցմանը: Ներսիրիական անկայուն իրավիճակը և Ալ-Ասադի վարչակարգի կողմից մղվող դաժան պատերազմը համարելով ԴԱԵՇ-ի ուժեղացման դրդապատճառ՝ գագաթնաժողովը կոչ արեց արագացնել սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման գործընթացը: Միաժամանակ հորդորեց Իրաքի կառավարությանը՝ մի կողմից դառնալու հասարակության տարբեր խավերի ներկայացուցիչը, մյուս կողմից՝ զգուշանալ ԴԱԵՇ-ի՝ Իրաքի նավթն արտահանելու փորձերից: ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ http://ara.tv/m6y37 | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1640 reads | 04.09.2014
| |