ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԲԱՆԳԿՈԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
14.01.2015 \ 00:23 Reads: 1815
Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի «Գրանդ Հայաթ Էրավանում»:  Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաև տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմարի եկեղեցիները:
ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԷՐ ՌԴ-Ի ՀԱՄԱՐ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.01.2015 \ 23:58 Reads: 1696
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի 6 հոգու սպանության լուրը ցնցել է ոչ միայն հայ հասարակությանը, այլև ամբողջ Ռուսաստանը: Այդ երկրի լրատվամիջոցները չեն դադարում հրապարակումներ անել ողբերգական դեպքի մասին: ՌԴ պետական և դիվանագիտական մարմինները ևս հանդես են եկել հատուկ հատարարություններով:
THE NEW YORK TIMES-Ը՝ ԱԼԻԵՎԻ «ԵՐԿՈՒ ԵՐԵՍՆԵՐԻ» ՄԱՍԻՆ
12.01.2015 \ 17:40 Reads: 1353
«Պարոն Ալիևը, իհարկե, միակ բռնապետը չէ, ում հմուտ քաղաքականությունն ու բնական պաշարների նկատմամբ վերահսկողությունը ստիպում են ամերիկյան և եվրոպական քաղաքական գործիչներին բախվել, ինչպես WikiLeaks-ն էր նշել, «ԱՄՆ շահերի և ԱՄՆ արժեքների միջև սկզբունքային ընտրության հետ»: Նրա հայրը՝ Հեյդար Ալիևը, իշխել է Ադրբեջանում 1969-ից մինչ մահը՝ 2003թ., նախ որպես խորհրդային առաջնորդ, ապա՝ որպես նախագահ»:    
BBC. ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՆԵՐԳՐԱՎՈՒՄ Է ՄԵԾ ԹՎՈՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՎԱՐՁԿԱՆՆԵՐԻ
12.01.2015 \ 12:08 Reads: 1239
Ռուսաստանը իր զորքերը բացել է օտարերկրյա պայմանագրային զինծառայողների համար, չնայած ռուսական փորձագետներն ասում են, որ այս շարժումը ուկրաինական հակամարտության հետ կապ չունի: Նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով օտարերկրացիները կարող են առնվազն հինգ տարի ծառայել ռուսական զինված ուժերում՝ պայմանով, որ նրանք տիրապետեն ռուսերենին: 
ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ՄԵԾ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է. ԴԻՎԱՆԱԳԵՏ
08.01.2015 \ 22:59 Reads: 1715
- Իսլամական այդ հանրապետությունը կամ շարժումն ի՞նչ վտանգ կարող է առաջացնել Հայաստանի համար:
- Ունենալով համաշխարհային խալիֆաթ ստեղծելու նպատակներ՝ նրանք ծրագրում են հարված հասցնել նաև Հարավային Կովկասի ուղղությամբ՝ դեպի Ռուսաստան: Նրանց նպատակը հիմնականում Ռուսաստանի տարածք ներթափանցելն է, հատկապես որ ՌԴ-ում կա մուսուլմանական մեծ զանգված: Իսկ այդ ծրագրերում Հայաստանը կարող է ոտքի տակ գնալ:
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է
08.01.2015 \ 22:41 Reads: 1979
Հունվարի 8-ի առավոտից բազմաթիվ հայաստանցիներ այցելել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգելու ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի խմբագրության զոհերի հիշատակը՝ մատիտներ, մոմեր և ծաղիկներ դնելով ցանկապատի մոտ: Diplomat.am-ը միանում է բոլոր ցավակցություններին՝ ֆրանսիացի լրագրող գործընկերներին ու բարեկամ ֆրանսիական պետությանը մաղթելով ուժ և տոկունություն՝ դիմակայելու կրոնական ծայրահեղականության հետևանքով աշխարհում մոլեգնող ահաբեկչական ալիքին:
ՄԱՀԱՑԵԼ Է ԳԵՐՄԱՆԻԱՅՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
29.12.2014 \ 10:45 Reads: 1748
Վահան Հովհաննիսյանը ցավով նշել է, որ առողջական խնդիրների բերումով ի զորու չէ ավարտին հասցնել հայ-գերմանական կապերի խթանմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև մի շարք կարևոր նախաձեռնություններ, որոնք մտադիր էր իրականացնել 2015 թվականին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում։ Վահան Հովհաննիսյանի ընտանիքը հաստատել է, որ հանգուցյալի դին առաջիկա օրերին կտեղափոխեն հայրենիք։ Հուղարկավորության օրը ճշտվում է։ Diplomat.am-ը ցավակցում է Վահան Հովհաննիսյանի հարազատներին և ընկերներին:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՎԻ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ
26.12.2014 \ 13:38 Reads: 1593
Միքայել Հայրապետյանը համերգներով հանդես կգա Պեկինում, Գուանգջոում, Շանհայում, Շենժենում, Հոնկոնգում, Նանջինգում և այլ քաղաքներում: Երաժիշտը նպատակ ունի հանդես գալ նաև Սինգապուրում: Համերգների ընթացքում Միքայել Հայրապետյանը դասախոսություն կկարդա հայկական դասական երաժշտություն մասին:
ԱՄԱԼ ՔԼՈՒՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
25.12.2014 \ 01:40 Reads: 1896
Ամալ Քլունին բարձրակարգ փաստաբան է, ով մասնագիտացած է միջազգային իրավունքի, քրեական իրավունքի, մարդու իրավունքների պաշտպանության և արտահանձնման ոլորտներում: Նա ներգրավված է եղել մի շարք խոշոր դատավարություններում, ինչպիսիք են՝ Էլգինի մարմարները Մեծ Բրիտանիայից Հունաստան վերադարձնելու դատը, «Վիկիլիքսի» Ջուլիան Ասանժի պաշտպանությունը և Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի դատը: Նա նաև աշխատել է ՄԱԿ-ում Լիբանանի հարցերով հատուկ դատարանի դատախազի, ինչպես նաև նախկին Հարավսլավիայի համար Միջազգային քրեական դատարանի հետ:
ԱՇԽԱՐՀԻ ԵՐԿՈՒ ՀԶՈՐԱԳՈՒՅՆ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՄԱՆԿԱԿԱՆ ԾԵՍԵՐ
22.12.2014 \ 12:41 Reads: 6476
Հայերիս մեջ կա երեխայի քառասունքի և ատամհատիկի գաղափարը: Նմանատիպ արարողություններ կարելի է նկատել նաև չին ժողովրդի մոտ: Չինաստանում նշում են մանկան միամսյակը: Դա գրեթե նույն նշանակությունն ունի, ինչ հայերիս մեջ երեխայի քառասունքը: Երկու ժողովուրդներն էլ շատ են կարևորում այս արարողությունները: Նշեմ, որ քառասունքը դավանաբանական խնդիրնեից մեկն է, որը կապված է մարդու կյանքի գործունեության հետ: Ինչպես հայերն, այնպես էլ չինացիները ունեն մի ծես, որի ժամանակ փորձում են պարզել երեխայի ապագա մասնագիտությունը: Չինացիներն այդ ծեսը կատարում են երեխայի հարյուր օրեկանը լրանալու ժամանակ (երեք ամիսական): Տոնն այդպես էլ կոչում են 《 百天》( Բայ Թիփն): Մեզանում նույն ծեսը տարածված է կատարել երեխայի առաջին ատամը դուրս գալիս: Դա ակռահատիկի կամ ատամնահատիկի ծեսն է: Երկու ծեսերի կատարումն էլ գրեթե համընկնում են ժամանակային առումով: 
ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ
20.12.2014 \ 12:54 Reads: 1479
Վերջին աշխատանքային օրը նա անցկացրել է լրագրողների հետ, պատմել դեսպանի իր առաքելության ու իրականացված ծրագրերի մասին, խոսել ամերիկյան աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային նպատակներից: Ամերիկյան ֆաստֆուդի երբեմնի սիրահար դիվանագետը Հայաստանում աշխատելու 3 տարվա ընթացքում հասցրել է դառնալ մեղրի, չորացրած մրգի ու ընդեղենի սիրահար:
ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ` ՀԱԿԱՌԱԿ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
17.12.2014 \ 17:23 Reads: 1716
Որքան մոտենա Ցեղասպանության 100-ամյակը, այնքան պիտի շատանան Թուրքիայի վարչապետի հայազգի խորհրդականի հայտարարությունները: Եվ այս առումով, երևույթը պետք է ընկալել օրինաչափ. ի վերջո ճիշտ չեն այն պնդումները, որ Մահչուպյանի նշանակման մեջ դեր չի ունեցել նրա հայազգի լինելը և թե Մահչուպյանն ընդհանրապես թուրքական հրատապ հարցերի նկատառումով է, որ նշանակվել է վարչապետի խորհրդական:
ԵՄ-Ն ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
17.12.2014 \ 11:11 Reads: 1595
Չնայած 2013-ի սեպտեմբերին եվրոպական ուղուց շեղվելու Հայաստանի որոշումը բացասաբար ազդեց վստահության մակարդակի վրա, բայց ճիշտ մեկ տարի անց հնարավոր եղավ գալ ընդհանուր հայտարարի և աշխատել գործակցության նոր փաստաթղթի վրա: Երևանում դեկտեմբերի 16-ին հայտարարել է Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան՝ նշելով, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվել է Եվրամիության և Հայաստանի գործակցության միասնական օրակարգի փաստաթուղթ:
ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
17.12.2014 \ 10:42 Reads: 1755
Համայնքի հավաքույթին դասախոսությամբ հանդես եկավ Ռութգերս համալսարանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների կենտրոնի Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգող Խաչիկ Մուրադյանը: Հավաքույթի ընթացքում Նա ներկայացրեց 19-րդ, 20-րդ դարերի ընթացքում Չինաստանում հայերի ներկայության մասին պատմությունը:
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԵՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ
12.12.2014 \ 11:11 Reads: 1407
Հայաստանի և Սփյուռքի ղեկավարության տարբեր հեղինակավոր անձինք խնդրեցին ինձ մեկնաբանել այս բանավեճը՝ հուսալով հանդարտեցնել շիկացած մթնոլորտը: Ես համաձայնեցի, ոչ թե այն պատճառով, որ կարծում եմ, թե իմ հոդվածը կլուծի բուն հարցը, այլ որպեսզի անդրադառնամ ավելի մեծ խնդիրների լուծմանը, որոնք ծառացած են հայ ժողովրդի առջև մեր պատմության այս ճակատագրական պահին:
ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹՈՂԸ
11.12.2014 \ 01:36 Reads: 2358
2014-ի գարնանը Չինաստանը ստորագրեց գերշահավետ պայմանագիր Ռուսաստանի Դաշնության հետ, ըստ որի Չինաստանը ցածր գներով գնելու է ռուսական գազ, տնտեսելով միլիարդավոր դոլարներ: Նշենք, որ Ռուսաստանը ստիպված գնաց այս քայլին, կանխատեսելով, որ մոտ ապագայում արտաքին շուկայի շատ մեծ սեկտոր է կորցնելու, և չի կարողանալու իրացնել գազը, իսկ Չինաստանը այդ ստեղծված իրավիճակից օգտվեց:
ՀՀ ԵՐԿՐՈՐԴ ՔԱՂԱՔԸ ՄԻԱՅՆ ՌԱԶՄԱԿԱՅԱՆ ՉԷ (ԵՐԿՐԱՇԱՐԺԻ 26-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ)
08.12.2014 \ 11:40 Reads: 1473
Իբրև Թուրքիայի սահմանակից հայկական քաղաք, Գյումրիին տրված ռազմական այս նշանակությունը իր հիմնավորումներն ու բացատրությունները ունի: Սակայն մեր ռազմավարական գործընկերները պիտի իմանան նաև, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ քաղաքը միայն ռազմակայան չէ: Դա քաղաք է, որը պիտի ապրի, շնչի, զարգանա ու բարգավաճի, ժամանակակից հասկացողությամբ իբրև ԵՏՄ-ի անդամ հանրապետության կարևորագույն երկրորդ քաղաք: Ռազմավարական գործընկերները միայն ռազմական հիմնադրույթների վրա չեն մշակում իրենց հայեցակարգերն ու համագործակցության դաշտը ընդհանրապես:
ՉԵՆՔ ԴԱՌՆԱԼՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄԱՍ. ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՊՈՒՏԻՆԻՆ ԴԻՄԱՎՈՐԵՑԻՆ ԳԵՐՏԵՐՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՈՉ ՊԱՏՇԱՃ ՁԵՎՈՎ
03.12.2014 \ 23:59 Reads: 1861
Նախագահ Էրդողանն ու վարչապետ Դավութօղլուն բարեհաճեցին բարձրաստիճան հյուրին սպասել նախագահի նստավայրում: Մեկ տարի առաջ Հայաստանի նախագահը անձամբ գնաց Գյումրու օդանավակայան և այնտեղ դիմավորեց ռազմավարական գործընկերոջը: Սա դաշնակիցների համեմատական բնութագրի համար:
ԲՈԼԻՎԻԱՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԱԶՐԿՈՒՄԸ
02.12.2014 \ 11:35 Reads: 1712
Բոլիվիան Հարավային Ամերիկայի երրորդ երկիրն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Հետևողի համար առաջին հարցն այն է, որ Բոլիվիան, ի տարբերություն Ուրուգվայի և մանավանդ Արգենտինայի, չունի հայկական գործոնի տարողունակությունը, քանակը և քաղաքական լծակի հանգամանքը: Չի կարելի անշուշտ բացարձակ հաստատումներ կատարել այն շարժառիթների մասին, որոնք Բոլիվիայի խորհրդարանի երկու պալատները մղել են հանգելու նման բանաձևի:
ՆՈՐ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԵՐ ԹԻՄՈՒՄ
01.12.2014 \ 01:16 Reads: 2553
Դոկտոր Քոթանջյանը Հայաստանում "ազգային ավտանգության քաղաքագիտության" դպրոցի հիմնադիրն է, անվտանգության քաղաքակրթական վերլուծությունների գծով քաղաքական գիտությունների դոկտոր է (Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից Կառավարման ակադեմիա, Մոսկվա, 1992), Հակատերորիզմի գծով գիտական փորձագետ (ԱՄՆ Պաշտպանաության ազգային համալսարան, Վաշինգտոն, 2004 թ.), ՀԱՊԿ գիտական-փորձագիտական խորհրդի անդամ: Հայկ Քոթանջյանը ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր է, ունի Արտակարգ Դեսպանորդի ու Լիազոր Նախարարի դիվանագիտական կարգ։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ. ԷԴՎԱՐԴ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՇՎԵԴԻԱՅՈՒՄ
26.11.2014 \ 13:33 Reads: 1564
Նախարարի ելույթին ներկա էին Շվեդիայի պետական գերատեսչությունների, դիվանագիտական կորպուրսի, գիտական կենտրոնների և համալսարանների ներկայացուցիչներ, քաղաքական վերլուծաբաններ: Նախարար Նալբանդյանը պատասխանեց Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային և միջազգային խնդիրների նկատմամբ ՀՀ մոտեցումների վերաբերյալ ներկաների բազմաթիվ հարցերին:
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ. ՎԵ՜ՐՋ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԼԵՇՄՈԲԵՐԻՆ
24.11.2014 \ 13:15 Reads: 1631
Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն գնահատականից։
ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
20.11.2014 \ 13:40 Reads: 1385
Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը: Հորդորում ենք Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին` լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այս խնդիրը լուծելու համար:
ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՊԱՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ
20.11.2014 \ 10:27 Reads: 1550
Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսևորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաև հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը և դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը: Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երևանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետևողական մագլցողականություն:
ԱՎՍՏՐԱԼԻԱ. ԳԱԼԻՊՈԼԻՆ ԵՎ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
19.11.2014 \ 10:40 Reads: 1887
Ավստրալիական Հեռարձակող Կորպորացիայի կայքում ծավալուն հոդված է հրապարակվել, որտեղ խստորեն քննդադատվում է Թուրքիայի կողմից կազմակերվող Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը Ավստրալիայի հնարավոր մասնակցությունը:
« 1 2 ... 28 29 30 31 32 ... 40 41 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com