ԵՐԵՎԱՆԸ՝ ՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ՄՈՍԿՎԱՅԻ ԵՎ ԱՊԱՄԵԿՈՒՍԱՑՎՈՂ ԹԵՀՐԱՆԻ ՄԻՋԵՎ
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր, ԼԻԲԱՆԱՆ Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձևաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելևէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն: Ընթացքը այնպես է, որ Ռուսաստանի մեկուսացման դիմաց Իրանի ապամեկուսացման միտումներ են դրսևորվում ԱՄՆ-ի առաջնորդությամբ, ինչը նաև հատկանշում է Իրանի հետ բանակցությունների աշխուժացումը և դրական արդյունքների հանգման հավանականությունների բարձրացումը: Իրանի գործոնի նկատմամբ ԱՄՆ-ի հարափոփոխ դիրքորոշումները իրենց ազդեցությունն են ունենում Երևանի ուղղությամբ. մանավանդ որ մյուս կողմը այս դեպքում Ռուսաստանն է, որի նկատմամբ որդեգրված պատժամիջոցները արձանագրում են հետևողական մագլցողականություն: Հայաստանի Հանրապետության երկու ռազմավարական գործընկերների նկատմամբ կիրառման ընթացքի մեջ է հակոտնյա քաղաքականություն: Մեկի ուղղությամբ պատժամիջոցների որդեգրում, մյուսի ուղղությամբ պատժամիջոցների հետզհետե վերացման միտված դրսևորումներ: Մի պահ կենտրոնանանք ապամեկուսացվող Թեհրանի և Երևանի միջև կայացած վերջին համաձայնության վրա: ![]() Իրանն ու Հայաստանը համաձայնագիր են կնքել հայկական տարածքի վրա հիդրոէլեկտրակայանի կառուցման վերաբերյալ: Այս մասին հայտարարություն է արել Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանը: «Ստորագրվել է համաձայնագիր` ՀՀ-ում հիդրոէլեկտրակայան կառուցելու վերաբերյալ, և այդ երկրում իրանական կազմակերպությունները շուտով պիտի սկսեն աշխատանքները»,-հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարարը: Իրանա-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, Բայահանլի գյուղի մոտ. իսկ փոխհրաձգությանը մասնակցել են ադրբեջանցի սահմանապահները և թմրավաճառները: Այդուհանդերձ ադրբեջանական պետական մարմինները չեն հաստատել այս տեղեկությունները: Վերլուծական ամփոփ հայացք նետելուց առաջ անտեղի չի լինի հիշել նաև Իրանի նախագահի Բաքու այցը, որի օրերին համընկավ հայկական ուղղաթիռի խոցման միջադեպը: Ռոհանին կարևոր հայտարարություն էր արել Բաքվում` ասելով, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի: Այլ խոսքով, նա հակադրվել էր Բաքվի ռազմատենչ պաշտոնական դիրքորոշմանը։ Իհարկե, չի կարելի սահմանային միջադեպը գերագնահատելով հանգել այն եզրակացության, որ իրանա-ադրբեջանական սահմանը լարված վիճակում է: Սակայն այն, որ զսպված հարաբերություններ կան Թեհրանի և Բաքվի միջև, ակնհայտ փաստ է: Իրանում ծագումով ազարի բազմամիլիոնանոց բնակչությունը երկու պետությունների համար զսպիչ գործոնի հանգամանք ունի: Իրանի ապամեկուսացման նախադրյալները, Թեհրան-Երևան էներգետիկ բնույթի համաձայնության կնքումը, Իրան-Ադրբեջան սահմանային միջադեպը, նախագահ Ռոհանիի հատկանշականությամբ չառանձնացող այցելությունը Բաքու և հայտարարությունը` Արցախի հարցի լուծման ռազմական միջոցը բացառելու: Վաշինգտոն-Թեհրան բնականոնացման և Վաշինգտոն-Մոսկվա խզման երևացող միտումի նախադրյալները իրենց ազդեցությունը կթողնեն տարբեր տարածաշրջանների վրա: Սկսելով Միջին Արևելքից, հասնելով Կովկաս: Երևանը սուր հավասարակշիռ քաղաքականություն կիրառելու հարկադրանքի դիմաց է: | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1557 reads | 20.11.2014
| |

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
Միջուկային թղթածրարի հարցի շուրջ միջազգային ընտանիքի 6+1 ձևաչափով տարվող բանակցություններն այն տպավորությունն են թողնում, որ միտում կա Իրանի ապամեկուսացման: Նախադրյալները հուշում են, որ Արևմուտքը, հատկապես ԱՄՆ-ը, ելքեր է փնտրում Իրանի հետ հարաբերությունների նոր էջ բացելու: Միջուկայինի հետ կապված ուրանի հարստացման սահմանափակման պահանջներն ու ընդառաջումների ելևէջները հիմնովին քաղաքական շարժառիթներ ունեն: 
Իհարկե, չի կարելի սահմանային միջադեպը գերագնահատելով հանգել այն եզրակացության, որ իրանա-ադրբեջանական սահմանը լարված վիճակում է: Սակայն այն, որ զսպված հարաբերություններ կան Թեհրանի և Բաքվի միջև, ակնհայտ փաստ է: Իրանում ծագումով ազարի բազմամիլիոնանոց բնակչությունը երկու պետությունների համար զսպիչ գործոնի հանգամանք ունի: 

