ՀՀ-ՈՒՄ ԱՄՆ ԴԵՍՊԱՆԸ ՀՐԱԺԵՇՏ ՏՎԵՑ
![]() Ամերիկյան ֆաստֆուդի երբեմնի սիրահար դիվանագետը Հայաստանում աշխատելու 3 տարվա ընթացքում հասցրել է դառնալ մեղրի, չորացրած մրգի ու ընդեղենի սիրահար: Ասում է՝ հրապուրված է հայկական հյուրասիրությամբ, ժողովրդի սրտաբացությամբ, Հայաստանի մշակույթի ու բնության կատարելությամբ: Սա հրաժեշտի միջոցառման գեղեցիկ բառերի շարքից: Դեսպանը խոսում է նաև հայ-ամերիկյան քաղաքական կապերի, ԱՄՆ տարածաշրջանային շահերի ու չլուծված հակամարտությունների մասին: ![]() «Հայաստանում մեր դիվանագիտական աշխատանքը հստակ է: Մենք ուզում ենք տեսնել բարեկեցիկ ու ժողովրդավար գործընկեր: Մենք կարծում ենք, որ անդամակցելով Եվրասիական տնտեսական Միությանը՝ Հայաստանը զարգացման նոր հնարավորություն կստեղծի իր համար: Չնայած Եվրասիական միությունը վերազգային կազմակերպություն է և անդամ-պետությունների ինքնիշխանության որոշ հատված խլում է, բայց Հայաստանն ինքն է որոշել դառնալ այդ կառույցի անդամ, հետևաբար մենք հարգում ենք այդ որոշումն ու պատրաստ են շարունակել առևտրային գործընկերությունը, նույն պատրաստակամությունը կա նաև հայկական կողմից: Իմ դիվանագիտական գործունեության ամենամեծ հուսախաբությունը հայ-թուրքական արձանագրությունների ձախողումն էր: Մենք ուզում ենք, որ կարգավորվեն Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները, նույնկերպ խաղաղ լուծում ստանա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը»,-հայտարարել է դեսպանը: Ջոն Հեֆերնը շեշտել է, որ պետք չէ առավելագույնը սպասել Մինսկի խմբի համանախագահներից, քանի որ նրանք ոչ թե խաղաղություն պարտադրող, այլ առաջարկներ ներկայացնող կողմ են: Պատերազմը պետք է բացառել, ընդունել միայն խաղաղ բանակցության ճանապարհը, բայց քանի դեռ Հայաստանի հարևան որոշ երկրներում, մասնավորապես Ադրբեջանում հասարակական կազմակերպությունները համարվում են օտարերկրյա գործակալներ, քանի դեռ փակվում են ամերիկյան փողերով գործող լրատվամիջոցները և քանի դեռ ոչ բոլոր երկրներն են նայում նույն ուղղությամբ, դժվար է գալ ընդհանուր հայտարարի: Հարց հեռացող դեսպանին, կցանկանա՞ր արդյոք Հեֆերնը դեսպան աշխատել նաև Ադրբեջանում: ![]() Անկախ հետագա դիվանագիտական գործունեությունից՝ Ջոն Հեֆերնը Հայաստանում իր անցկացրած տարիները համարում է ամենահաջողվածներից, ուրախ է, որ աշխատել է հազարամյակների պատմություն ունեցող երկրում ու ներսից տեսել մեր երկրի թերություններն ու առավելությունները: ԱՄՆ-ում կասի, որ մեր տարածաշրջանում ներդրումներ անելու և բիզնես անելու համար ամենաբարենպաստ երկիրը հենց Հայաստանն է, բայց չի երաշխավորի, որ Հայաստանում բիզնեսը կկարողանա հաջողություն ունենալ: Նաիրի Հոխիկյան | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1480 reads | 20.12.2014
| |