ՌՈՒՍ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՌԸ ՑՆՑՈՒՂ ԷՐ ՌԴ-Ի ՀԱՄԱՐ. ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի 6 հոգու սպանության լուրը ցնցել է ոչ միայն հայ հասարակությանը, այլև ամբողջ Ռուսաստանը: Այդ երկրի լրատվամիջոցները չեն դադարում հրապարակումներ անել ողբերգական դեպքի մասին:ՌԴ պետական և դիվանագիտական մարմինները ևս հանդես են եկել հատուկ հատարարություններով: Արդեն օրվա կեսին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանին է հանդիպել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը: Նա ցավակցություն է հատնել հայկական կողմին և նշել, որ ռուսաստանյան կողմը շահագրգռված է դեպքի մանրամասների շուտափույթ բացահայտմամբ և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: ![]() Ավելի ուշ ՌԴ դեսպանությունը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Ցնցված ենք Գյումրիի դաժան ողբերգությունից. սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Ցավակցում ենք մահացածների հարազատներին և մտերիմներին: Այս դաժան հանցագործությունն իրագործողները պետք է արժանանան ամենախիստ պատժի: Ներկայումս Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինները իրականացնում են անհրաժեշտ քննչական գործողությունները, որոնց նպատակը տեղի ունեցածի օբյեկտիվ և համակողմանի հետաքննությունն է: Քննչական խմբերը համակարգում են իրենց ուժերը՝ Հանրապետության տարածքում 102-րդ ռազմաբազայի տեղակայման պայմանների մասին համաձայնությանը համապատասխան»: Ցավակցության և զորակցության հայտարարություն է արել նաև ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նշելով, որ «ոչինչ չի կարող արդարացնել անմեղ մարդկանց նկատմամբ նման բռնությունը: Խոստանում եմ հնարավոր ցանկացած օժանդակություն և աջակցություն ցուցաբերել զոհերի հարազատներին»: ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն, ողբերգության պատճառների հետաքննության համար ռուսական ռազմաբազա ՊՆ հանձնաժողով է ուղարկվել՝ նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Արկադի Բախինի գլխավորությամբ: Իսկ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «Հայ ժողովրդի հետ մենք ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին: Ծանր վիրավոր երեխային շուտափույթ ապաքինում ենք մաղթում»:Հիշեցնենք, որ 2015թ. հունվարի 12-ի վաղ առավոտյան Գյումրիում դաժան սպանություն է տեղի ունեցել: Մյասնիկյան փողոցի տներից մեկում անհայտ անձը գնդակահարել է Սերյոժա Ավետիսյանին (1961թ.), Հասմիկ Ավետիսյանին (1959թ.), Աիդա Ավետիսյանին (1979թ.), Արմեն Ավետիսյանին (1981թ.), Արաքսյա Պողոսյանին (1990թ.), Հասմիկ Ավետիսյանին (ծննդյան թիվը հստակեցվում է): 2014 թվականին ծնված Սերյոժա Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց: Հանցագործությունը կատարելու մեջ կասկածում են ռուսական 102-րդ ռազմաբազայից փախուստի դիմաց զինծառայողին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի պարկուճներ, զինվորական կոշիկ, որի վրա նշված է զինծառայող Վալերի Պերմյակովի անունը: | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1700 reads | 12.01.2015
| |

Գյումրու 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հայ ընտանիքի 6 հոգու սպանության լուրը ցնցել է ոչ միայն հայ հասարակությանը, այլև ամբողջ Ռուսաստանը: Այդ երկրի լրատվամիջոցները չեն դադարում հրապարակումներ անել ողբերգական դեպքի մասին:
Իսկ ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նշված է. «Հայ ժողովրդի հետ մենք ցնցված ենք Գյումրի քաղաքի խաղաղ ընտանիքի դեմ սարսափելի հանցագործությամբ: Մեր անկեղծ ցավակցություններն ենք հայտնում զոհերի հարազատներին ու մտերիմներին: Ծանր վիրավոր երեխային շուտափույթ ապաքինում ենք մաղթում»:

