ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է
![]() Հիշեցնենք, որ հունվարի 7-ին դիմակավոր 2 մարդ ներխուժել էր Փարիզի Charlie Hebdo պարբերականի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ հայտնի ծաղրանկարիչներ: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել: ![]() Պարբերականը հայտնի է իր ծաղրանկարներով: Վերջին անգամ աղմուկ էր բարձրացել, երբ պարբերականը հրապարակել էր ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը: Հունվարի 8-ի առավոտից բազմաթիվ հայաստանցիներ այցելել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգելու ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի խմբագրության զոհերի հիշատակը՝ մատիտներ, մոմեր և ծաղիկներ դնելով ցանկապատի մոտ: ![]() | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1980 reads | 08.01.2015
| |