ԲԱՆԳԿՈԿՈՒՄ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՄԵԿ ՀԱՐԿԻ ՏԱԿ ԵՆ ՀԱՎԱՔՎԵԼ ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԸ
![]() Թայլանդում հայկական պատարագ տրվեց Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանի առաջնորդությամբ: Նա նշեց, որ հուզումնալից է տեսնել Ասիայի տարբեր վայրերից ժամանած հայորդիների, որոնք ամուր են պահում իրենց նախնիների հավատքը: Թայլանդի թագավորությունում ՀՀ պատվավոր հյուպատոս Արտո Արթինյանը նշեց, որ Ասիայում հայկական համայնքները մեծանում են, և շատ կարևոր է Հայրենիքից հեռու պահպանել հայոց լեզուն, մշակույթն ու ավանդույթները: Բանգկոկ էր ժամանել նաև ԱՄԷ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանը: Հավաքույթին մասնակցեցին Չինաստանից, Հնդկաստանից, Մալայզիայից, Սինգապուրից, Թայլանդից, Վիետնամից ժամանած 80 հայեր: Ճաշկերույթ տրվեց Բանգկոկի «Գրանդ Հայաթ Էրավանում»: Այս համայնքների շնորհիվ են պահպանվում նաև տարածաշրջանի հայկական մշակութային կոթողները, մասնավորապես՝ Բանգլադեշի և Մյանմարի եկեղեցիները: 2014թ. նոյեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը ժամանեց Մյանմար, Չինաստանում հայկական համայնքը տասնամյակներ անց կազմակերպեց հայկական պատարագ, Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը 2 ակադեմիական կրթաթոշական հատկացրեց Չինաստանում հայկական ներկայության պատմությունն ուսումնասիրելու համար: Չինաստանում հայկական համայնքի նախագահ Հենրի Արսլանյանը նշեց. «Շնորհիվ աշխարհի տարբեր վայրերից ժամանած խելացի, նպատակասլաց անձանց՝ Ասիայում հայկական համայնքներն արագորեն մեծանում են»: Ասիայում հայկական համայնքների կանքով հետաքրքվողները կարող են այցելել հետևյալ կայքեր. http://www.chinahay.com http://www.armenianconsulatethailand.com http://www.armeniansinasia.org | |
ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ | |
1815 reads | 14.01.2015
| |