ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանին՝ հնարավորություն տալ մոտենալ նոյեմբերի 12-ին կործանված հայկական ուղղաթիռին և վերադարձնել զոհերի մարմինները: «Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել: Հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում: Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը: Հորդորում ենք Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին` լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»: | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1390 reads | 20.11.2014
| |

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանին՝ հնարավորություն տալ մոտենալ նոյեմբերի 12-ին կործանված հայկական ուղղաթիռին և վերադարձնել զոհերի մարմինները: 

