ՀԱԿԱՄԱՐՏՈՂ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԵՐԻ ԵՐՐՈՐԴ ՀԱՂԹՈՂԸ
![]() Ռուս-Հայկական (Սլավոնական) համալսարանի մագիստրոս ![]() Այժմյան նավթադոլարային քաղաքականությունը ևս մեծ դիվիդենտներ է ապահովում Չինաստանին: Չինաստանը չունի նավթի պաշարներ եւ ստիպված է ձեռք բերել այն արտաքին շուկայից, այդ իսկ պատճառով տվյալ իրադրությունը, երբ նավթի մեկ բարելի արժեքը ընկել է մինչեւ 69,50 դոլար, չափազանց շահավետ է Չինաստանի համար, քանի որ նա կարող է էժան գներով նավթ ձեռք բերել: (Համեմատության համար նշենք, որ 2014-ի հունիս ամսին նավթի մեկ բարելը արժեր մոտավորապես 105 դոլար): ![]() Բացի վերոնշյալ առավելություններից, Չինաստանը կստանա հնարավորություն ավելի մեծ ներդրումային ծրագրեր իրականացնել Ռուսաստանի Հեռավոր Արևելքում, որոնք թույլ կտան նրան «կառավարել» այդ շրջանը: Ստեղծված իրադրությունում Ռուսաստանը ստիպված է իր հայացքը ուղղել դեպի Ասիա` մասնավորապես դեպի Չինաստան, որպեսզի ձեռք բերի այն ապրանքները, որոնք նա ձեռք էր բերում Արևմուտքից, հետևաբար Ռուսաստանի և Չինաստանի ապրանքաշրջանառությունը զգալի կմեծանա, ինչը ևս ձեռնտու է Չինաստանին: Որոշ տնտեսագետների կանխատեսումներով, այս հակամարտության պայմաններում, Չինաստանը 2023-2025թթ. ընկած ժամանակահատվածում իր տնտեսական ցուցանիշներով առաջ կանցնի Միացյալ Նահանգներից, այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը փորձում են ներքին խռովություններ ստեղծել Չինաստանի ներսում, մասնավորապես Հոնգ Կոնգում: Սակայն Չինաստանը արդեն կարգավորել է իրադրությունը: Կարող ենք փաստել, որ ստեղծված իրադրությունից հաղթող է դուրս գալիս Չինաստանը, ում տնտեսությունը և քաղաքականությունը խաղում են հակասությունների վրա և մաքսիմալ օգտվում ստեղծված իրավիճակից: Վերջում ցանկանում եմ մեջբերել Նապոլեոն Բոնապարտի խոսքերը, ով խորհուրդ էր տալիս չարթնացնել «քնած կարմիր վիշապին» (Չինաստանին), այլապես հետևանքները անդառնալի կլինեն: | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
2358 reads | 11.12.2014
| |