ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՕԳՆԱԿԱՆԸ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՀԱՆՑԱԳՈՐԾՆԵՐԻՆ
19.02.2015 \ 10:45 Reads: 2536
Վիկտորյա Նուլանդը Բաքվում հայտարարություն էր արել Արցախում 2014-ի ամռանը ձերբակալված և դատապարտված ադրբեջանցի դիվերսանտ-հանցագործների մասին, նույնը կրկնում է Երևանում: «Ես գիտեմ, որ եղել է սոսկալի հանցագործություն, բայց մենք կոչ ենք անում հայկական կողմին՝ անել մարդկային ժեստ և գերիներին վերադարձնել»:
​ՉԵՂՅԱԼ ԵՆՔ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ. ԲՀԿ
18.02.2015 \ 12:41 Reads: 1400
«Ինձ համար թանկ է մեր քաղաքացիներից յուրաքանչյուրի կյանքն ու արժանապատվությունը: Ոչ մի նպատակ չի կարող արդարացնել նույնիսկ մեկ անմեղ մարդու արյուն: Թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության խնդիրն է չանցնել ողջամտության սահմանը: Բոլոր խնդիրները պետք է լուծվեն խաղաղ, օրինական, քաղաքական ճանապարհով»:
ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱԺ-ԻՑ ՀԵՏ Է ԿԱՆՉՈՒՄ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
16.02.2015 \ 17:36 Reads: 3332
Պետք է փաստել Թուրքիայի իշխանությունների քաղաքական կամքի բացակայությունը, արձանագրությունների տառի ու ոգու աղավաղումները և նախապայմանների շարունակաբար արծարծումը: Դրան զուգահեռ, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նոր թափ է ստանում ժխտողականության և պատմության խմբագրման քաղաքականությունը:
Ժամանակի անսպառ չլինելու մասին խոսել եմ բազմիցս, այդ թվում՝ 2014 թվականի սեպտեմբերին, ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ամբիոնից: Ցավում եմ, որ Հայաստանի այդ հորդորը լսելի չեղավ Թուրքիայի ղեկավարության համար:
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆԸ ԿՈՉ Է ԱՐԵԼ ՉԴԻՄԵԼ ՌԵՊՐԵՍԻԱՅԻ
16.02.2015 \ 16:53 Reads: 1523
Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են:
ԿԱՐԾՈՒՄ ԵՄ, ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԳԻՏԻ ՕՐԵՆՔՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ. ԱՄՆ ԴԵՍՊԱՆ
13.02.2015 \ 19:00 Reads: 1608
ԱՄՆ դեսպանը զգուշացնում է, որ ուշադիր կհետևեն հետագա իրադարձություններին և մտահոգիչ երևույթների դեպքում կխոսեն դրանց մասին: Կշարունակեն ակտիվ աշխատել քաղաքական բոլոր առաջնորդների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Դիվանագետը հանդիպել է ամերիկացի գործարարների հետ և մտահոգված է, որ Հայաստանում բիզնես անելու նրանց ցանկությունն ու հնարավորությունը չեն համընկնում:
ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴԻ ՓՈւԼՈւՄ
11.02.2015 \ 21:37 Reads: 4138
Փոքր երկրները գերտերությունների մեծ խաղում մշտապես շախմատային զինվորի դեր են կատարել. նրանց դերերը տարբերվում են՝ կախված իրենց պատմական ճակատագրից, աշխարհագրական դիրքից, հարևան պետություններից և նրանց հետ հարաբերություններից, այն դաշինքներից, որոնց մեջ նրանք ներգրավված են:
ՄԻԱՊԵՏ ԷՐԴՈՂԱՆԸ. ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ
10.02.2015 \ 11:29 Reads: 2486
Սոցիալական լրատվամիջոցները լավ ծաղրեցին Էրդողանին այդ նկարի համար, բայց իրականում լուսանկարը բացահայտում է թուրքական քաղաքականության անհանգստացնող ավտորիտար հետագիծը: Թայիփ Էրդողանը  Սադամ Հուսեյն և Բաշար Ասադ չի, բայց նա դարձել է արև, որի շուրջը պտտվում են բոլոր թուրք քաղաքական գործիչները:
FOREIGN AFFAIRS. ԽՈՍՈՒՄ Է ՍԻՐԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ
03.02.2015 \ 13:43 Reads: 2735
Աշխարհում բոլոր պատերազմներն էլ ավարտվում են քաղաքական լուծումներով, քանի որ պատերազմն ինքնին լուծում չէ. պատերազմը քաղաքականության գործիքներից մեկն է: Այնպես որ դու ավարտում ես քաղաքական լուծմամբ: Ահա թե մենք ոնց ենք տեսնում այդ:
ԴԻՎԱՆԱԳԵՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ. ԳՐԻԳՈՐ ԵՂԻԱՅԱՆ
01.02.2015 \ 23:17 Reads: 2372
Նա եգիպտահայ համայնքի ամենաճանաչված և սիրված գործիչներից մեկն էր, դեռևս 1863-ից հանդիսանում էր Կահիրեի թաղական, քաղաքական, հոգաբարձական ժողովների անդամ և ատենապետ: Միաժամանակ ամենառատ ձեռքերից մեկն էր, որի քսակը մշտապես բաց էր ազգային կարիքները հոգալու համար:
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՐԲԵՔ ԴՈՒՐՍ ՉԻ ԲԵՐԻ ԻՐ ՌԱԶՄԱԲԱԶԱՆ. ԴԻՎԱՆԱԳԵՏ
01.02.2015 \ 13:44 Reads: 1908
Ինչո՞ւ 1994 թվականի զինադադարին հետևած տարիներին Ադրբեջանը կարողացավ թոթափել պատերազմը սանձազերծողի մեղադրանքն ու հայկակական կողմի վրա բարդել «ագրեսորի ու օկուպանտի» մեղքը: Որո՞նք են ադրբեջանական դիվերսիաների այս օրերի աննախադեպ ակտիվացման պատճառները, և արդյոք մեր զինուժը միայնա՞կ պիտի առնի դրանց դեմը, թե՞ իրենց ներդրումը պիտի ունենան նաև դիվանագիտական կառույցները:
ՖՐԱՆՍԻԱՅԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
28.01.2015 \ 14:11 Reads: 3461
Աշխատանքի մեջ ներկայացված են Ֆրանսիայի տնտեսական դիվանագիտության իրականացման հիմնական ընթացակարգերը և մեխանիզմները և այդ գործընթացում ներգրավված գերատեսչությունների, գործակալությանների ինչպես նաև մասնավոր հատվածի գործառույթները և դերաբաշխումը:
ԻՐԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ Է ՔՆՆԱՐԿԵԼ
28.01.2015 \ 00:00 Reads: 2494
Իրանի արտգործնախարարը գոհ է Հայաստանի վարած արտաքին քաղաքական կուրսից, շնորհակալություն հայտնելով նաև Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ մեր երկրի դիրքորոշումից: Հարևանները պետք է աջակցեն իրար և փորձեն համատեղ լուծել խնդիրները, շեշտում է Մուհամադ Ջաֆադ Զարիֆին՝ նշելով հայ-իրանական քաղաքական, տնտեսական ու միջմշակութային գործակցության հարուստ փորձը:
ԿԱՆԽԱՐԳԵԼԻՉ ՀԱՐՎԱԾՆԵՐ ԿՀԱՍՑՆԵՆՔ. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
27.01.2015 \ 23:24 Reads: 1367
Այսուհետ կարող են տեղի ունենալ նաև ձևով ասիմետրիկ հատուցման գործողություններ: Տաք գլուխները բազմաթիվ անակնկալների պիտի սպասեն: Ավելին, մեր սահմաններին և շփման գծի երկայնքով ավելի մեծ և սպառնալից կուտակումների պարագայում, մենք մեզ վերապահում ենք կանխարգելիչ հարվածներ հասցնելու իրավունքը:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԾԱՂՐԱՆԿԱՐՉԻ ԱՉՔԵՐՈՎ
27.01.2015 \ 14:11 Reads: 2088
Թուրքիայի իշխանության՝  Իրաքի քրդերի նկատմամբ տարվող քաղաքականության թեմայով ծաղրանկար:
ՀԱՅԱՍՏԱՆՆ Ի՞ՆՉ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ Է ԼՈՒԾՈՒՄ՝ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՎ ԵՏՄ-ԻՆ
23.01.2015 \ 23:13 Reads: 3310
Հունվարի 2-ից Հայաստանն արդեն ԵՏՄ լիարժեք անդամ է: Հայաստանն ի՞նչ քաղաքական հարցեր է  լուծում՝ անդամակցելով այս կառույցին: «Վեմ» ռադիոկայանի «Հայելի» հաղորդման հյուրը արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանն է:
ԶՎԱՐԹ ՍՈՒՋՅԱՆԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ՝ ՎԵՐՍՏԱՆԱԼՈՒ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ
23.01.2015 \ 00:48 Reads: 1837
Ես խոսեցի 94-ամյա տիկին Սուջյանի հետ, որ բնակվում է Նյու Յորքում (և ոչ թե Կալիֆորնիայում, ինչպես հաղորդում է թուրքական մամուլը): Նա պատմեց, որ Հայոց ցեղասպանությունից հետո, բռնագաղթելով Դիարբեքիրից, նրա ընտանիքն սկզբում տեղափոխվել է Լիբանան, այնուհետև Կուբա (ոչ թե Կորեա՝ ըստ թուրքական մամուլի) և վերջապես հաստատվել Միացյալ Նահանգներում:
«ՀԱԿԱՌՈՒՍԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍՕՐ ՁԵՌՆՏՈՒ ԵՆ ՄԻԱՅՆ ԹՇՆԱՄՈՒՆ»
21.01.2015 \ 12:35 Reads: 1395
Հանցագործությունն ազգություն չունի: Նման բան կարող է կատարվել ցանկացած երկրում: Հակառուսական տրամադրությունները հիմա ձեռնտու են միայն հայ-ռուսական հարաբերությունների հակառակորդներին, Ռուսաստանի հետ մեր դարավոր բարեկամության թշնամիներին: 
ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՎԱՐԿԱԾՆԵՐ
20.01.2015 \ 00:34 Reads: 9272
Ըստ գոյություն ունեցող ոչ պաշտոնական տեղեկությունների՝ «Պերմյակովը հանգիստ երիտասարդ էր» և Հայաստանում ծառայած ժամանակահատվածում որևէ առանձնահատկությամբ աչքի չի ընկել: Նույնը չի կարելի ասել նրա ծառայության մասին Ռուսաստանում: Այնտեղ՝ Չիտայում, ապագա մարդասպանը հաճախ էր լքում զորամասի տարածքը: Աղանդավորական ընտանիքի որդի Պերմյակովն ինքն է խնդրել Հայաստանում ծառայել:
ՁԵՐ ՆՊԱՏԱԿԸ ՊԱՐԶՈՒՆԱԿ Է. ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՌԵՋԵՓ ԷՐԴՈՂԱՆԻՆ
17.01.2015 \ 12:16 Reads: 2012
Թուրքիան շարունակում է ժխտողականության իր ավանդական քաղաքականությունը և տարեցտարի «կատարելագործելովե պատմության աղճատման իր գործիքակազմը՝ Գալիպոլիի մարտերի հարյուրամյակն այս տարի առաջին անգամ նշում է ապրիլի 24-ին, այն դեպքում, երբ դրանք սկսվել են 1915 թվականի մարտի 18-ին և շարունակվել մինչև 1916 թվականի հունվարի վերջը, իսկ դաշնակիցների ափհանման օպերացիան՝ Գալիպոլիի ցամաքային մարտերը սկսվել են ապրիլի 25-ին:
ԴԻՎԱՆԱԳԵՏԻ ՀՈՒՇԵՐԻՑ. ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՀՌՈՄԻ ՊԱՊԻՆ
17.01.2015 \ 11:55 Reads: 5230
Վատիկանից դուրս գալուց հետո, հայերից մեկն ասաց, որ մոտերքում մի շատ “աղվոր, և կարևորն աժան ճաշարան” գիտե և ցանկացողներին կոչ արեց հետևել իրեն: Մի քանի հունահայ բարեկամներիս հետ ես էլ միացա: Իմանալով, որ հայ դիվանագետ եմ, մեր փոքրիկ խմբի անդամների վերաբերմունքը համեստ անձիս նկատմամբ արմատապես փոխվեց: Հասանք ռեստորան, պատվիրեցինք կերակուրը, բերեցին, սակայն ոչ-ոք չէր սկսում ուտել:
ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԸ ՆԱԽԱՁԵՌՆՈՂ, ԹՈՒՐՔԱԿԱՆԸ` ՀԱԿԱԶԴՈՂ
16.01.2015 \ 22:52 Reads: 2191
Կասկած չկա, որ Դարդանելը հակազդեցություն է Ցեղասպանության 100-ամյակին: Կասկած չկա նաեւ, որ 100-ամյակը լրջագույն մարտահրավեր-մղձավանջ է դարձել Անկարայի համար, որ պետական ամենաբարձր մակարդակով եւ աշխարհին ուղղված հրավերներով ուզում է հակակշիռ քայլերի դիմել: Այս ծրագիրը վեր է Թուրքիայի վարչապետի հայ խորհրդականի իրավասություններից, ինչը որ հերթական անգամ ընդգծում է հայազգի խորհրդականի սոսկ ազգային պատկանելիության փաստի շահարկումը Անկարայի կողմից:
ՉԵՆՔ ԿԱՐՈՂ ԴԱՌՆԱԼ ԳՈՐԾԻՔ ՀԱԿԱՀԱՅ ՔԱՐՈԶԻՉՆԵՐԻ ՁԵՌՔԻՆ. ՀՐԵԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
16.01.2015 \ 14:27 Reads: 2110
Զարմանալի պատահականությամբ պահպանողական հայացքներ առաջ քաշող և Հայաստանի, Ադրբեջանի ու հրեականության վերաբերյալ երբևէ ոչինչ չտպագրած Ռաուլ Կոնտրեռասը զարգացնում է վերոնշյալ հեղինակների տեսակետները The Hill-ում հունվարի 5-ի իր հոդվածում` ցուցաբերելով «համապարփակ իմացություն» Իսրայելի, Հայաստանի և Ադրբեջանի մասին:
Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
14.01.2015 \ 23:20 Reads: 1653
Իրաքում և Սիրիայում 2014-ի կեսից տասնյակ հազարավոր մարդկանց սպանած «Իսլամական պետություն» խմբավորումը պաշտոնապես զենք ու փող ստանում է Սաուդյան Արաբիայից, ոչ պաշտոնապես՝ Թուրքիայից, եվրոպական մի քանի երկրներից ու Ամերիկայից: Փարիզի ահաբեկության հեղինակները Իսլամական պետության անդամներ են:
ԼՂՀ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՊԱՍՏԱՌՆԵՐՈՎ ԶՈՐԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻՆ
14.01.2015 \ 11:03 Reads: 1206
ԼՂՀ երիտասարդները պաստառներով զորակցություն են հայտնել Ֆրանսիայում ահաբեկչության զոհ դարձած մարդկանց հարազատներին:
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ» ԿՈՄԻՏԵԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀՆԱՐՔԸ ԱԹԵՆՔՈՒՄ
14.01.2015 \ 00:36 Reads: 1627
Անցյալ շաբաթ թուրքական «Աշխատավորական կուսակցության» ղեկավար Դողու Փերինչեքին չհաջողվեց  Հունաստանում կրկնել տասը տարի առաջ Շվեյցարիայում իր կազմակերպած ժխտողական խաղը:  Փերինչեքը ծրագրել էր իր սրբապիղծ «Թալեաթ փաշա» կոմիտեի անդամների հետ միասին մեկնել Աթենք՝ վիճարկելու Հայոց ցեղասպանության ժխտումն արգելող վերջերս ընդունված հունական օրենքը:
« 1 2 ... 27 28 29 30 31 ... 40 41 »
Copyright © 2025 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com