Ի՞ՆՉ ԿԱՊ ՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱՐԻԶԻ ԱՀԱԲԵԿՈՒԹՅԱՆ ՀԵՏ
![]() Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկությունները դատապարտելու համար հունվարի 11-ին Փարիզում տեղի ունեցած միասնության միլիոնների երթին մոտ 50 երկրի առաջնորդների հետ Ֆրանսուա Օլանդի կողքին կանգնել է նաև Թուրքիայի վարչապետը: Ահմեդ Դավութօղլուն, սակայն, Փարիզ էր գնացել ոչ այնքան ահաբեկության դեմ խոսելու, որքան Եվրոպային իսլամաֆոբիայի համար մեղադրելու: Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի նախագահն էլ նեղություն չի կրել գնալ Ֆրանսիա: ![]() ![]() «Ադրբեջանի պետության ու ժողովրդի անունից ցավակցություն եմ հայտնում զոհվածների հարազատներին և վիրավորներին մաղթում արագ առողջացում: Բայց սա չէր կարող լինել սովորական երևույթ: Ֆրանսիացիները պետք է հասկանային, որ իսլամի նկատմամբ հեգնանքը չէր կարող անհետևանք մնալ: Սա կարող է կրոնական պատերազմի պատճառ դառնալ»: Ոչ ստանդարտ և սենսացիոն հայտարարություններ թուրքական երկու պետությունների կողմից, իսկ Չեչնիայի նախագահը Արևմուտքին կոչ արեց նույն վերաբերմունքն ունենալ նաև Մերձավոր Արևելքում խաղաղ բնակիչների սպանող ահաբեկիչների նկատմամբ: «Որտե՞ղ էր Եվրոպայի միասնականությունը, երբ ահաբեկիչները Գռոզնիում պայթեցրին Կառավարության տունը, երբ գրավեցին Բեսլանի դպրոցը եւ պատանդներ վերցրին Դուբրովկայում»,- հռետորական հարց է տալիս Ռամզան Քադիրովը՝ համոզված լինելով, որ փարիզյան հանցագործությունների հետևում կանգնած են ազդեցիկ ուժեր: Իրաքում և Սիրիայում 2014-ի կեսից տասնյակ հազարավոր մարդկանց սպանած «Իսլամական պետություն» խմբավորումը պաշտոնապես զենք ու փող ստանում է Սաուդյան Արաբիայից, ոչ պաշտոնապես՝ Թուրքիայից, եվրոպական մի քանի երկրներից ու Ամերիկայից: Փարիզի ահաբեկության հեղինակները Իսլամական պետության անդամներ են: | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1653 reads | 14.01.2015
| |