ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ Է «ԹԱԼԵԱԹ ՓԱՇԱ» ԿՈՄԻՏԵԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀՆԱՐՔԸ ԱԹԵՆՔՈՒՄ
![]() «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր, ԱՄՆ ![]() Դեռևս 2005 թվականին, Շվեյցարիայի ոստիկանության կողմից կալանավորվելուց հետո, Փերինչեքը մեղավոր ճանաչվեց Հայոց ցեղասպանության ժխտման համար: Երբ Շվեյցարիայի դաշնային դատարանը (Գերագույն դատարանը) հաստատեց նրա պատիժը, Փերինչեքը 2008 թ. դատավճիռը բողոքարկեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ): 2013 թ. դեկտեմբերի 17-ին, ՄԻԵԴ-ի յոթ դատավորներից հինգը որոշում կայացրեցին հօգուտ Փերինչեքի՝ պնդելով, որ Շվեյցարիայի դատարանները խախտել են նրա խոսքի ազատության իրավունքը: Երեք ամիս անց Շվեյցարիան ՄԻԵԴ-ի սխալ որոշումը բողոքարկեց դատարանի 17 անդամներից բաղկացած Մեծ պալատում, որը նախատեսում է 2015 թ. հունվարի 28-ին վերաքննել ավելի վաղ ընդունված դատավճիռը: Բարեբախտաբար, Փերինչեքի ծրագրած հնարքը Հունաստանում բազմաթիվ արգելքների հանդիպեց ... Նախ, սկսենք նրանից, որ նա չէր կարող Թուրքիայից դուրս գալ, քանի որ նրա վրա ճամփորդական արգելք էր սահմանված բանտից պայմանական ազատվելուց հետո՝ դավադրության մասնակից լինելու համար: Երբ առանց նրա, իր կուսակցության 13 անդամներից բաղկացած պատվիրակությունը ժամանեց Աթենքի օդանավակայան, Հունաստանի իշխանությունները խելամտորեն որոշեցին խմբին հետ վտարել Թուրքիա, քան թե տեսարան սարքել՝ նրանց ձերբակալելով: Հունական ոստիկանությունը որպես արդարացում օգտագործեց թուրք այցելուների ճամփորդական փաստաթղթերի կարգին չլինելու փաստը: ![]() ![]() Թուրքական և միջազգային լրատվամիջոցները լայնորեն տարածեցին նախորդ հոդվածներից մեկում իմ հաղորդած հրատապ լուրը, որով բացահայտվել էր, որ Ամալ Քլունին Ջեֆրի Ռոբերտսոնի և այլ ակնառու փաստաբանների հետ Հայաստանը կներկայացնի ՄԻԵԴ-ի դատական նիստում հունվարի 28-ին: Տիկին Քլունիի ներգրավվածության լուրն այս դատական գործում տարօրինակ արձագանքի արժանացավ Փերինչեքի կողմից, որը թուրքական մամուլին ասաց. «Տիկինը կարող է մասնակցել դատական նիստին, բայց եթե անգամ Հիսուսի կինն էլ գա, միևնույն է, հաջողության հասնելու հնարավորություն չունի»... Իմ վերջին հոդվածից հետո, մի քանի ընթերցողներ մատնանշել էին անծանոթ ընտանեկան կապը տիկին Քլունիի (Ամալ Ռամզի Ալամուդին) և շվեյցարացի նշանավոր միսիոներ «Պապա» Ջակոբ Կյունցլերի միջև, որը հայտնի է որպես «հայ որբերի հայր»: Մինչև Ցեղասպանությունը, 25 տարի շարունակ, Կյունցլերը և նրա կինը ջանասիրաբար օգնել են հայ համայնքին Ուրֆայում: Այնուհետև, 1920-ականներին Կյունցլեր ամուսիններն սկսել են աշխատել Մերձավոր Արևելքի նպաստամատույցի համար, տարհանելով հազարավոր հայ որբերի Թուրքիայից դեպի Ղազիր, Լիբանան, որտեղ հայ աղջիկները գործել էին հանրահայտ «Սպիտակ տան գորգը», որը 1925 թվականին նվիրաբերվել էր Միացյալ Նահանգների նախագահ Քալվին Քուլիջին: Կյունցլերի դուստր Իդան ամուսնացել է Ամալի պապիկի՝ Խալիլ Ալամուդինի զարմիկ Նաջիբ Ալամուդինի հետ: 1970 թ. Իդա Կյունցլերը հրատարակել է մի ուշագրավ գիրք իր հոր անձնվեր մարդասիրական գործունեության մասին՝ «Պապա Կյունցլերը և հայերը» խորագրով: Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի | |
ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ | |
1628 reads | 14.01.2015
| |