ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Չինաստանի և Հոնկոնգի Հայկական համայնքին միավորեց Չինաստանում հայերի պատմության մասին դասախոսությունը: 2014-ի դեկտեմբերի 13-ին բազմաթիվ հայեր Հոնկոնգից, Շենժենից, Շանհայից, Նանջինգից ու այլ քաղաքներից ժամանեցին Գուանգջու մասնակցելու հայկական համայնքի ամենամյա հավաքույթին, լսելու հայագետ Խաչիկ Մուրադյանի դասախոսությունը: ![]() Հավաքույթին բացման խոսքով հանդես եկավ Չինաստանում և Հոնկոնգում Հայկական համայնքի նախագահ պրն. Հենրի Արսլանյանը: Նախագահ Արսլանյանը ներկայացրեց համայնքի Գործադիր Կոմիտեի ամենամյա հաշվետվությունը, խոսեց ապագա ծրագրերի մասին: Համայնքին իր օրհնությունն էր բերել նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը: Համայնքի հավաքույթին դասախոսությամբ հանդես եկավ Ռութգերս համալսարանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների կենտրոնի Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգող Խաչիկ Մուրադյանը: Հավաքույթի ընթացքում Նա ներկայացրեց 19-րդ, 20-րդ դարերի ընթացքում Չինաստանում հայերի ներկայության մասին պատմությունը:
Խաչիկը Չինաստանում հայերի պատմությանը վերաբերող հետազոտությունը կատարում է Գուլբենկյան հիմնադրամի անմիջական հովանավորությամբ: Խաչիկ Մուրադյանի Չինաստան ժամանելու հիմնական նպատակներից է դաշտային աշխատանքը, շփումները ժամանակակից Հայկական համայնքի հետ: | |
| ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
| 1759 reads | 17.12.2014
| |

Չինաստանի և Հոնկոնգի Հայկական համայնքին միավորեց Չինաստանում հայերի պատմության մասին դասախոսությունը: 
Խաչիկը Չինաստանում հայերի պատմությանը վերաբերող հետազոտությունը կատարում է Գուլբենկյան հիմնադրամի անմիջական հովանավորությամբ: Խաչիկ Մուրադյանի Չինաստան ժամանելու հիմնական նպատակներից է դաշտային աշխատանքը, շփումները ժամանակակից Հայկական համայնքի հետ: 

