ՖՐԱՆՍԻԱՑԻ ՍԵՆԱՏՈՐ ԺԱՆ ԲԻԶԵԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽ ԱՅՑԵԼՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
![]() Մանշի սենատոր, Եվրոպական հարցերով հանձնաժողովի և Եվրոպայի Անվտանգության և Համագործակցության Կազմակերպության /ԵԱՀԿ/ խորհրդարանական վեհաժողովում Ֆրանսիայի պատվիրակության փոխնախագահ Ժան Բիզեն սեպտեմբերի 7-12-ը Լեռնային Ղարաբաղում էր: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի և Արտաքին գործերի նախարարի հետ հանդիպելուց հետո Ժան Բիզեն` - իր անհամաձայնությունն է արտահայտում ԽՍՀՄ փլուզման ընթացքում 1991 թ-ի սեպտեմբերի 2-ից անկախացած այս պետության նկատմամբ Ադրբեջանի կողմից տեղացող անդադար սպառնալիքների և պարտադրված շրջափակման կապակցությամբ : Ադրբեջանը վերջերս քսան անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն և արգելում է Ստեփանակերտի օդանավակայանի ցանկացած օգտագործում` դրանով անընդունելի շրջափակում պարտադրելով 150 000 բնակչի, որոնք ձգտում են ապրել խաղաղ և անվտանգ, - կամենում է, որ միջազգային հանրությունը ճանաչի Լեռնային Ղարաբաղը` Հարավային Կովկասում կայունություն ապահովելու նպատակով, - ողջունում է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի կարևոր դերակատարմամբ Մինսկի խմբի գործունեությունը, որն ուղղված է Եվրոպայի շեմին` Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի և Հայաստանի հարևանությամբ գտնվող այս փխրուն տարածաշրջանում պայթունավտանգ իրավիճակին վերջ դնելուն - գոհունակություն է հայտնում, որ Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը Մինսկի Խմբին հրավիրել է հանդիպել հոկտեմբերի 27-ին Փարիզում` այս թեման նորից շոշափելու նպատակով, - կամենում է, որ հոկտեմբերի 27-ի այս ժողովի ընթացքում հաստատվեն կողմերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցները և հստակեցվի Սարսանգի ջրամբարի ծրագիրը` Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի բնակչությանը ջրամատակարարման նպատակով : | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1443 reads | 26.09.2014
| |