700 ԵԶԴԻ ԸՆՏԱՆԻՔ ԿՈՐԾԱՆՄԱՆ ՎՏԱՆԳԻ ՏԱԿ Է
![]() قناة العربية Al Arabiya -ն թեպետ մտավախություն ունի, որ ջիհադականների թակարդում հայտնվածներին կամ գերու ճակատագիրն է սպառնում, կամ մահը, այնուամենայնիվ հայտնում է, որ Միջազգային դաշինքի օդանավերը, նպատակ ունենալով ահաբեկիչներին ջախջախելու գնով փրկել շրջափակված եզդիներին, արդեն գրեթե հասել են Սինջարի լեռան տարածաշրջան: Մնում է միայն հուսալ, որ Սինջարի պաշտպանական ուժերը, զինված լինելով պարզունակ զինատեսակներով, միգուցե կկարողանան վերջին ճիգերը գործադրելով մի քանի ժամ ևս դիմակայել ԴԱԵՇ-ի զինյալներին: قناة العربية Al Arabiya-ն հիշեցնում է, որ եզդիների հոգևոր թեմի առաջնորդ էմիր Թահսին Ալի Սաիդը դիմել է Իրաքի կառավարությանը և ամբողջ աշխարհին՝ խնդրելով սատար կանգնել եզդիներին: Նա ասել է, որ եզդիներն արդեն տվել են մոտ 5000 զոհ, առևանգվել են 7000 կին ու երեխա, 350 հազար մարդ էլ գաղթել է դեպի Իրաքի Քրդստան և Թուրքիա, նույնիսկ դեպի Սիրիա: ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1437 reads | 20.10.2014
| |