ԷՐԴՈՂԱՆԸ ԿՐԿԻՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԱՇԱՐ ԱԼ-ԱՍԱԴԻՆ
![]() Ասելով, որ ինքը «խորթ է համարում չեզոք դիրքորոշման ցանկացած ձև, եթե վտանգվում են Թուրքիայի և նրա ժողովրդի շահերը», հայտարարել է, որ շահն այն է, ինչը վերաբերում է իր ազգին ու ժողովրդին, և որ միշտ ինքը կանգնած է լինելու հենց դրա կողքին: Էրդողանը՝ որպես ընտրված առաջին նախագահ, խոստացել է «շարունակել պայքարել ի նպաստ Թուրքիայի և նրա ժողովրդի»: قناة العربية Al Arabiya-ը մեջբերում է նրա խոսքը. «Ամեն անգամ, երբ ձգտում ենք բարգավաճել... հայտնվում են ոմանք՝ մեզ զրկանք ու աղքատություն պարտադրելով... Ամեն անգամ, երբ ձգտում ենք ժողովրդավարության, ազատության և իրավունքների պաշտպանության... նորից ոտքի են կանգնում նույն անձինք՝ մեզ մեղադրելով հեղաշրջումների, արգելքների ու բռնությունների մեջ»: Էրդողանն ափսոսանք է հայտնել Թուրքիայում վերջին շրջանում տեղի ունեցած անօրինական գործողությունների հետևանքով մեծ թվով մարդկանց մահվան, ավերակ դարձած բնակարանների, հրկիզված ավտոմեքենաների, թալանված դրամատների կապակցությամբ: Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին՝ Էրդողանը նրա կառավարած վարչակարգը համարել է «տարածաշրջանի վրա տեղացող աղետների թիվ մեկ պատասխանատուն». «... ու աշխարհը շա՛տ լավ գիտի, թե ինչ է կատարվում... Բայց չգիտես թե ինչու ոմանք Թուրքիայի՛ն են մեղադրում, թե իբր նա՛ է հովանավորում Իսլամական պետության ահաբեկիչներին, բայց Թուրքիան նույնիսկ մեկ օրով չի աջակցել ահաբեկչական որևէ խմբավորման: Մենք 30 տարի շարունակ պայքարում ենք ահաբեկչություն երևույթի դեմ, ու արդեն 40 հազար մարդ ենք կորցրել այդ պատերազմի ընթացքում»: (Al Arabiya-ն հակված է ենթադրել, որ Էրդողանը նկատի է ունեցել «Քրդիստանի աշխատավորական կուսակցության» դեմ պատերազմը): ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
1355 reads | 12.10.2014
| |