ԷՐԴՈՂԱՆԻ ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐԸ, ԾԵԾԵԼՈՎ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԻՆ, ԱՄՐԱՊՆԴԵՑԻՆ «ՍԱՐՍԱՓԵԼԻ ԹՈՒՐՔԻ» ԿԵՐՊԱՐԸ
25.05.2017 \ 12:24
Reads: 1555
Այս դաժան ծեծկռտուքն ավելի մեծ վնաս հասցրեց Թուրքիայի վարկանիշին Միացյալ Նահանգներում և ամբողջ աշխարհում, քան մյուս գազանությունները, որ վերջերս իրականացվել էին Թուրքիայի ներսում թուրք զինվորների, ոստիկանների և անվտանգության աշխատակիցների կողմից: Թուրք ժխտողականներն անընդհատ բողոքում են, որ Հայոց ցեղասպանության հարցով հայկական «քարոզչությունը» արատավորում է թուրքերի համբավն ամբողջ աշխարհում՝ անտեսելով այն փաստը, որ հենց թուրքերն են խաթարել իրենց սեփական իմիջը՝ իրականացնելով սարսափելի զանգվածային հանցագործություններ:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ ՆՈՐ ԶԻՆՏԵԽՆԻԿԱ ԿՍՏԱՆԱ․ ՀՀ ՊՆ ՊԱՇՏՈՆՅԱ
23.05.2017 \ 23:05
Reads: 1330
«Հայ-ադրբեջանական սահմանին և Արցախի սահմանագծում մեծ աշխատանքներ են տարվել։ Տեսահսկող սարքերի տեղադրումը մի քանի աստիճանով բարձրացրել է մեր հնարավորությունները։ Դրանք զուտ սարքեր չեն, այլ մի մեծ համակարգ, որը հնարավորություն է տալիս հսկել սահմանի ողջ երկայնքը և թշնամու ցանկացած շարժումը։ Գնահատականը շատ բարձր է, սակայն այդ ուղղությամբ դեռևս շատ աշխատանքներ կան կատարելու, փորձելու ենք կատարելագործել ունեցածը և ձեռք բերել նորերը»։
ՌՈՒՍ ՔԱՂԱՔԱԳԵՏԸ՝ ԱԶԵՐՊՐՈՊԻ ՕԲՅԵԿՏ. ԱՐՀԱՄԱՐՀԵ՞Լ, ԼՌԵ՞Լ, ԹԵ՞ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ
20.05.2017 \ 12:28
Reads: 3348
2010 թվականին լույս տեսած իմ «Դիվանագիտություն» գրքում ես զետեղել էի «Արհամարե՞լ, լռե՞լ, թե՞ պատասխանել» խորագրով մի հոդված, որի հակահերոսը ճանաչված քաղաքական մեկնաբան Մաքսիմ Շևչենկոն էր: Նա նույնքան ճանաչված է որպես արմենաֆոբիայով տառապող գրչակ, որն անցնող տարիների ընթացքում չմարող եռանդով շարունակում է իր հակահայկական, չարանենգ և կեղտոտ աշխատանքը։
ՍԱՄԻՐ ԽՆԱՅԶԻՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՊԱՀՈՎ և ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿԻՐ Է
13.05.2017 \ 22:35
Reads: 3538
Սամիր Խնայզիրը ազգությամբ արաբ գործարար է, նա 1995 -ից ապրում է Հայաստանում, գործարարը մեր երկրում հիմնեց «ԿԱՖԵ ԴՅՈՒ ԲՐԱԶԻԼ» սուրճի վերամշակման արտադրությունը, որը Հայաստանում սուրճի խոշոր ներմուծող ընկերություններից մեկն է։ Բացի բիզնեսից, այսօր Սամիր Խնայզիրը շատ կարևոր գործունեություն է ծավալում՝ իր նպաստը բերելով հայ-լիբանանյան գործարար կապերի կայացմանը։
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԸ ԱՆԳԱՄ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԺԱՄԱՆԱԿ
12.05.2017 \ 08:44
Reads: 3275
Դիվանագիտությունն անցել է դարավոր ուղի, սակայն այսօր էլ նրա գիտական սահմանումը ամբողջացված չէ։ Մի շարք անվանի տեսաբաններ և պրոֆեսիոնալ դիվանագետներ «դիվանագիտություն» եզրի շրջանակներում առանձնացնում են բանակցային գործընթացները միջազգային և միջպետական հարաբերություններում։
ԹՈՒՐՔԻԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՆՐԱՔՎԵԻՑ ՀԵՏՈ
11.05.2017 \ 18:25
Reads: 1575
«Այո»-ն (Էրդողան) պարտություն է կրել 3 մայրաքաղաքներում. պաշտոնական մայրաքաղաք Անկարայում, ֆինանսական մայրաքաղաք Ստամբուլում և զբոսաշրջային մայրաքաղաք Անթալիայում, ինչը պետք է որ մտորումների տեղիք տա Էրդողանին։ «Այո»-ն պարտվել է նաև երկրի երրորդ խոշոր քաղաք Իզմիրում, ինչը կարելի է համարել օրինաչափ («ոչ»-ի կողմնակիցները հավաքել են մոտ 70%), քանի որ այն քեմալականների հիմնական միջնաբերդն է։ ՍԲՀ-ն ցույց տվեց, որ Թուրքիայի հասարակությունը երկփեղկված է, ինչը մոտ ապագայում կարող է լուրջ խնդիրներ ստեղծել Էրդողանի համար։
ԱԴՐԲԵՋԱՆԸ ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻՆ ՄԻԼԻՈՆԱՎՈՐ ԴՈԼԱՐՆԵՐԻ ԿԱՇԱՌՔ ՏԱԼՈՒ ՄԵՋ
04.05.2017 \ 11:18
Reads: 2038
Ադրբեջանցի նախկին դիվանագետ Արիֆ Մամեդովը տեղեկացրել է «Գարդիան»-ին, որ Ադրբեջանի կառավարությունը ավելի քան 30 միլիոն դոլար է տվել ԵԽԽՎ մի անդամի՝ ԵԽԽՎ այլ անդամներին որպես կաշառք բաժանելու նպատակով: «Վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ և արդարադատության նախկին նախարար Թոմաս Բիլսթրոմը ասել է՝ «շատ վստահելի անդամներ» նրան պատմել են, որ իրենց կաշառք են առաջարկել որոշակի ձևով քվեարկելու համար:
ԲԻՈԼՈԳԻԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԲԻՈՏԵՐՈՐԻԶՄ
01.05.2017 \ 20:42
Reads: 5346
Մինչ օրս գնում են բիոլոգիական պատերազմներ՝ կենսաբանական զենքերի ստեղծմամբ, բիոտերորիզմի վառ դրսևորմամբ: Կենսաբանական զենքը յուրահատուկ է իր անտեսանելիությամբ և իր թողած հետքերով: Այս գործոնները թույլ են տալիս օգտագործողներին տարածել վախ, խառնաշփոթ ստեղծել և «ջրից չոր դուրս գալ»: Դրա օգտագործումը հենց բիոտերորիզմն է, և այն ոչ միայն մարդկանց մահացությունով ու վիրուսների տարածումով է պայմանավորված, այլև հոգեբանական ահռելի՝ վատ ազդեցությամբ: Կենսաբանական զենքի դիմելը կապված է պետության տնտեսական, սոցիալական, ֆինանսական միջոցներից:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ, ԵՐԲ ԹԱԳԱՎՈՐԸ ՄԵՐԿ Է
25.04.2017 \ 13:58
Reads: 3174
Լիդերի շուրջ խորհրդավոր մթնոլորտի ստեղծումը դրանով չի սահմանափակվում։ Առաջանում է վարքագծի, արտաքին տեսքի, հագնվելու (dress code), կեցվածքի և արարողակարգային բազմաթիվ մեծ ու փոքր, գրված և չգրված կանոնների մի ամբողջական համակարգ, որը ԷԹԻԿԵՏ անվան տակ դառնում է ղեկավարի անբաժան ուղեկիցը, ինչի անտեսումը կամ դրանից հրաժարումը խիստ թանկ է նստում նրա վրա։
ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՍ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՆԱԽ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԵՏՔ Է ԸՆԴՈՒՆՎԵՆ...
24.04.2017 \ 11:12
Reads: 2724
Քանի որ պետությունը վերացական մի հասկացություն է և կազմված է կոնկրետ թանձրացական մարդկանցից...
Պետությունը չի կարող դիմադրել այնպիսի մի հարցում, որի շուրջ հասակության մեծամասնությունը հստակ համոզմունք ունի: Ուստի պետությունը երկար չի կարող դիմադրել` ուզած-չուզած իր գոյությունը շարունակել կարողանալու համար պետք է ընդունի հասարակության համողմունքը...
Պետությունը չի կարող դիմադրել այնպիսի մի հարցում, որի շուրջ հասակության մեծամասնությունը հստակ համոզմունք ունի: Ուստի պետությունը երկար չի կարող դիմադրել` ուզած-չուզած իր գոյությունը շարունակել կարողանալու համար պետք է ընդունի հասարակության համողմունքը...
ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՄԵԾ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
23.04.2017 \ 01:00
Reads: 1765
21-րդ դարի առաջին տասնամյակից հետո Ռուսաստանին հաջողվեց դուրս գալ տնտեսական ճգնաժամից, վերականգնել ռազմական հզորությունն ու բռնել ինքնուրույն քաղաքական բևեռ դառնալու ճանապարհը: Դժվարին արտաքին մարտահրավերների նկատմամբ Ռուսաստանի արձագանքը հասկանալու, ինչպես նաև հետագա հնարավոր քայլերը վերլուծելու համար կարևոր է ուսումնասիրել Ռուսաստանի որդեգրած արտաքին քաղաքական ռազմավարությունը:
ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԻՆՉՈ՞Ւ Է ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՔՎԵՈՎ
18.04.2017 \ 22:40
Reads: 1694
2017 թվականի Զատկի տոնին համընկնող Ապրիլի 16-ի Թուրքիայի հանրաքվեի նկատմամբ հետաքրքրությունը դուրս եկավ Թուրքիայի սահմաններից և տարածվեց ամենուր... 1991 թ-ին ՍՄԿԿ-ի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը, համատարած հակասովետական լոբբիի դեմ մի հակաքայլ կատարեց... Հսկայական երկիրը ներսից կրծոտվելու արդյունքում չէր ավելի երկար պայքարել: Այս բանը տեսնող և հասկացող Գորբաչովն էլ, որոշեց գոնե գնալիս մի մահացու հարված հասցնի: Դա էլ այսպես արեց...
ՔԵՌԻ ՍԵՄԸ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ Է ՔԻՄԻԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆԻ ԿՈՉՈՒՄԸ
15.04.2017 \ 11:46
Reads: 2003
Հաճախ ենք լսում, որ շուտով կսկսվի Երրորդ համաշխարհային պատերազմը: Մի խումբ մարդիկ կարծում են, թե այս անգամ Էլզաս-Լոթարինգիայի կամ Հարթլենդի փոխարեն խնդրո առարկա է դառնալու ջուրը: Մեկ այլ խմբի մարդիկ համոզված են, որ Սիրիայում է այս պահին խմորվում ապագա աշխարհամարտը: Իսկ մի երրորդ խումբ մարդիկ էլ արդեն ազդարարում են տարածաշրջանային մակարդակում դրա սկիզբը:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
13.04.2017 \ 14:39
Reads: 3209
1962 թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի համատեղ նիստում քննարկվում էր Ղազախական ԽՍՀ-ի Մանգըշլակ թերակղզին Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու հարցը։ Նիկիտա Խրուշչովը որոշումը պատճառաբանում էր նավթի արտահանման պլանը գերակատարելու հանգամանքով։ Թերակղզին հանձնվեց Ադրբեջանին, իսկ անկախության գհռչակումից հետո ղազախներին հաջողվեց այն հետ ստանալ (ներկայումս Ղազախական հանրապետության Մանգիստաուսյան մարզ)։ Երբ Նազարբաևը խոսում է Ադրբեջանի տարածքային «սուրբ» ամբողջականության մասին, չգիտես ինչու, մոռանում է թերակղզու «ոդիսականը»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ԿՈՉԸ ՄԱԿ-ԻՆ
12.04.2017 \ 20:54
Reads: 1648
Ստորև ներկայացված նյութը՝ «Ի Աջակցություն ՄԱԿ-ի Կանոնադրության Հայաստանի Հանրապետության Հասարակական Կազմակերպությունների Կոալիցիա»-ի կոչն է՝ ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին՝ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան ՓոլադԲուլբուլօղլու թեկնածության առաջադրման և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքների անհամատեղելիության վերհանման նպատակով: Սույն նամակը նաև ուղարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր Մարմնի 58 Անդամ Երկրների ներկայացուցիչներին, ինչես նաև այլ պատկան մարմիններին:
ՀՀ ԱԳՆ. ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼՈՒՆ ՉԻ ԿԱՐՈՂ ՀԱՎԱԿՆԵԼ ՅՈՒՆԵՍԿՕ-Ի ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԻՆ
11.04.2017 \ 22:35
Reads: 2369
Diplomat.am-ը դիմել է ՀՀ ԱԳՆ-ին՝ վերոնշյալ խնդրի վերաբերյալ պաշտոնական դիրքորոշումը ճշտելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը պատասխանել է կայքի հարցերին.
ՉԻՆ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԻՄԱՍՏԱՎՈՐՈ՞ՒՄ, ԹԵ՞ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅՈՒՆ ՄԱՐՏԻՑ ԱՌԱՋ
10.04.2017 \ 11:42
Reads: 2369
Բանակցությունների առանցքում են տնտեսական տարաձայնություններն ու ԿԺԺՀ-ի (Կորեայի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետություն) միջուկային հիմնահարցը։ Դեռևս ԱՄՆ նախագահության համար մղվող անզիջում պայքարում Թրամփը կոշտ դիրքորոշում էր ցուցադրում Չինաստանի նկատմամբ։
ՉԻՆԱԿԱՆ ՎԱԳՐԻ ԹՌԻՉՔԸ ԴԵՊԻ ԵՎՐՈՊԱ` ԱՌԱՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ
03.04.2017 \ 11:54
Reads: 5396
Չինաստանի արևելքում գտնվող Իու քաղաքից ճամփա է ընկնում առաջին ապրանքատար գնացքը, որը կտրելով ոչ ավել, ոչ պակաս 12.000 կիլոմետր, Լոնդոն պետք է հասցնի չինական ապրանքներ` վերածնելով պատմական Մետաքսե ճանապարհը, որն այս անգամ կրելու է «Մեկ տարածաշրջան, մեկ ուղի» խորհրդանշանական անվանումը։ Ծրագրերը, իրոք, հսկայածավալ են` 39 ուղերթ, որոնք իրար են կապում 16 չինական և 15 եվրոպական կենտրոններ։
ԴԱ ԹՈՄԱՍ ԴԸ ՎԱԱԼԻ ԱՆՁՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆ Է. ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆ
01.04.2017 \ 13:00
Reads: 1473
«Անցած տարին շատ վտանգավոր էր, դիտարկվում էր լարման մի շարք հնարավորություններ: Այս տարին նույնիսկ կարող է լինել ավելի վտանգավոր»,-այդպիսի հայտարարություն արել էր կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ Թոմ դը Վաալը՝ «Մեդիա կենտրոնում» կայացած «Ապրիլյան պատերազմից մեկ տարի անց. գնահատականներ բանակցային գործընթացին» թեմայով քննարկմանն ժամանակ:
ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ԱՆԺԵԼԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ. ԵՍ ԼՐԱԳՐՈՂ ԵՄ ԵՎ ՈՒԶՈՒՄ ԵՄ ՆԱԵՎ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԼԻՆԵԼ՝ ԲԱՐՁՐԱՑՐԱԾ ՀԱՐՑԵՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ
31.03.2017 \ 22:45
Reads: 1383
Փաստազրույցի հյուրն է Ազատ դեմոկրատներ կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու Անժելա Խաչատրյանը. "Ես լրագրող եմ և ուզում եմ նաև պատգամավոր լինել՝ իմ բարձրացրած հարցերին լուծում տալու համար: Որևէ քաղաքական թիմում չեմ եղել լրագրող աշխատելու ժամանակ, մանկության երազանքս չի եղել պատգամավոր դառնալ, բայց համարձակություն է իմ կողմից մտնել այս գործընթացի մեջ":
ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ԼԻԼԻԹ ՄԱՆՈՒԿՅԱՆ. ՄԵՆՔ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ ԲԵՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԵՆՔ ԳԱԼԻՍ
31.03.2017 \ 12:19
Reads: 1319
Փաստազրույցի հյուրն է ՀՅԴ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Լիլիթ Մանուկյանը. "Պատգամավոր հասկացությունը ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից: Պատգամավորը օրենսդիր դաշտի ներկայացուցիչ է, ոչ թե ավագանի՝ փոքր կենցաղային հարցերի լուծման համար":
ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՎԻԿՏՈՐ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ. ԱՇՈՏ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԴՊՐՈՑԻՑ ՓՈՐՁԵԼ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԻՄ ՖԵՅՍԲՈՒՔՅԱՆ ԷՋԸ
30.03.2017 \ 12:45
Reads: 1448
Փաստազրույցի հյուրն է ԵԼՔ դաշինքի կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Վիկտոր Ենգիբարյանը. "Ընդդիմությունը կոնսոլիդացվել է Ելք դաշինքի շուրջը, և մենք գնում ենք փոփոխություններ իրականացնելու: Մենք երբևէ չենք եղել իշխանության մեջ և միակ իրական ընդդիմադիր ուժն ենք":
ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ԱՐԱԳԱԾ ԱԽՈՅԱՆ. ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԱՎԵԼԻ ԽԵԼԱՑԻ Է, ՔԱՆ ՄԵՐ ՇԱՏ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՈՒԺԵՐ ՊԱՏԿԵՐԱՑՆՈՒՄ ԵՆ
27.03.2017 \ 13:22
Reads: 1407
Փաստազրույցի հյուրն է ՀՀԿ կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Արագած Ախոյանը. "Հայաստանում ընդդիմադիր դաշտ չեմ տեսել և չեմ էլ տեսնում, բոլորը զբաղված են իրենց խնդիրները լուծելով: Մեր քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինում, միշտ պետք է լինի սերնդափոխություն, որ լճացումներ չլինեն: Ժողովուրդը ավելի խելացի է, քան մեր շատ քաղաքական ուժեր պատկերացնում են":
ՓԱՍՏԱԶՐՈՒՅՑ. ՍՏԵՓԱՆ ՍԱՖԱՐՅԱՆ. ՄԵՆՔ ԵՐԲԵՔ ՉԵՆՔ ԱՍԵԼ՝ ԹԵԿՈՒԶ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵՆՔ
24.03.2017 \ 12:23
Reads: 1241
Փաստազրույցի հյուրն է Ազատ դեմոկրատներ կուսակցության կողմից պատգամավորության թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը. "Խնդիրները մեզ՝ բոլորիս միաժամանակյա սխալի արդյունք են":
ՅՈՒՆԵՍԿՕ-Ն ԿԴԱՌՆԱ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ, ԵԹԵ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՈՉՆՉԱՑՐԱԾ ԲՅՈՒԼԲՅՈՒԼՕՂԼԻՆ ՆՇԱՆԱԿՎԻ ՂԵԿԱՎԱՐ
20.03.2017 \ 11:34
Reads: 1475
«Այս կառույցը կոռումպացված է: Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանն ու Քաթարը մեծ ներդրումներ են անում ՅՈՒՆԵՍԿՕ-ում անդամավճարների առումով և սա մեծ նշանակություն կունենա Բյուլբյուլօղլու համար: ԱՄՆ-ն կրճատել է իր ներդրումները այս կազմակերպության համար, այնպես որ, ֆինանսները մեծ նշանակություն կունենան կառույցի համար: 9 թեկնածուներից, որոնք առաջադրվել են, Բյուլբյուլօղլին առաջին պլան է մղվել»: